Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը ՄՇԱԿՈՒՅԹ
Շարժական արագաչափերն էլ չեն օգնի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համ... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Շարժական արագաչափերն էլ չեն օգնի Սերժ Սարգսյանը համառորեն չի մատնում Պուտինին Ակնակալում եմ աշխատակազմից լինել նախաձեռնող, կառուցողական և ստեղծագործ. Տարոն Մարգարյան Հայտնի է Լիբանանի նախագահի՝ Հայաստան այցի օրը ՊԵԿ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը Կարմիր թակարդ վարորդների համար Եվրախորհրդարանի 16 պատգամավորներ Մոգերինիին հարցրել են, թե ինչու ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել Պարզվել են 53-ամյա տղամարդու մահվան դեպքի հանգամանքները. 3 անձ ձերբակալվել է Անակնկալ միջոցառումներ՝ Գիրք նվիրելու օրվա առիթով Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Նախապատրաստական աշխատանքներ՝ մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ Երևանում նախատեսվում է պլանետարիում կառուցել Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՎՏԲ բանկի վրա հարձակում գործած անձինք ատրճանակի սպառնալիքով գումար են հափշտակել. Երևանի փոխոստիկանապետը մանրամասնում է Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին

Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի

 

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ելույթ է ունեցել Սթենֆորդի հայտնի համալսարանում՝ բարձրաձայնելով 5 կետեր, որոնք այս պահին Սիրիայում Միացյալ Նահանգների թիրախային նպատակներն են հանդիսանում: Ըստ պետքարտուղարի՝ Վաշինգտոնն, առաջին հերթին, նպատակ ունի Սիրիայում ամբողջովին ոչնչացնել ԴԱԻՇ–ին, երկրորդ՝ ավարտին հասցնել ՄԱԿ–ի հովանավորությամբ ընթացքի մեջ եղող Ժնևյան գործընթացը, իսկ արդեն երրորդ թիրախը Իրանն է:

Ավելի ճիշտ՝ Սիրիայում իրանական ընդլայնվող դերակատարման չեզոքացումը: Սիրիացի փախստականների վերադարձը ԱՄՆ–ի չորրորդ թիրախն է, իսկ վերջին տեղում, այսպես կոչված, զանգվածային ոչնչացման զենքի իսպառ վերացման պահանջն է Սիրիայում: «Թրամփի վարչակազմը նոր ռազմավարություն է մշակել այս նպատակներին հասնելու համար:

Եվ այն, ռազմական հաջողությունների շարունակականության հետ մեկտեղ, նաև դիվանագիտական գործողությունների զգալի ընդլայնում է նախատեսել: Մեր դիվանագիտական ջանքերը բնութագրվելու են իրավիճակի կայունացման նախաձեռնությունների և սիրիական հակամարտության քաղաքական հանգուցալուծման նոր շեշտադրմամբ»,– «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ Սթենֆորդում հայտարարել է Թիլերսոնը: Ընդ որում, վերջինս չի մոռացել բարձրաձայնել իր գլխավոր ուղերձն այն մասին, որ ԱՄՆ–ը չի հեռանա Սիրիայից այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական հակամարտությունը լիովին չի կարգավորվել:

Ինչ վերաբերում է մնացած երկու խաղացողներին՝ Թուրքիային ու Սիրիային, Թիլերսոնը Անկարային կոչ է արել նպաստել նոր Սիրիայի կառուցմանը, իսկ Մոսկվայի հետ էլ անհրաժեշտ է համարել գործակցությունը Սիրիայի հյուսիս–արևմուտքում և ողջ ապառազմականացված գոտիներում:

Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ չնայած ԱՄՆ–ի կողմից գլխավորվող միջազգային կոալիցիայի մամուլի ծառայության ղեկավար Թոմաս Վիլը պաշտոնապես էր հայտարարել «թուրք–սիրիական սահմանի անվտանգության ուժերի» ձևավորման վերաբերյալ, պետքարտուղար Թիլերսոնը հակադարձել է, թե ԱՄՆ–ը քրդերից բաղկացած նման ուժեր ձևավորելու նպատակ չի հետապնդում, և, որ խնդիրը, որն այդքան մտահոգում է Թուրքիային, թյուրիմացության արդյունք է:

Այս մասին, ի դեպ, վերջինս նաև Վանկուվերից վերադառնալիս է լրագրողներին հայտարարել, որտեղ, թուրքական Սաբահի փոխանցմամբ, բանակցություններ է վարել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ: «Այդ իրավիճակը սխալ է նկարագրվել, սխալ է ներկայացվել: Մենք անվտանգության որևէ ուժ չենք ստեղծում սահմանին… ԱՄՆ–ը միայն աջակցություն է ցուցաբերում տեղի ուժերին, որոնք գործում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից ազատագրված շրջաններում»,– հայտարարել է Թիլերսոնը՝ չպարզաբանելով, թե ինչ ասել է աջակցություն, և ովքեր են տեղի ուժերը: Առավել ևս չբացատրելով, թե՝ արդյո՞ք Կանադայում հնարավոր է եղել ճշմարտությունը Անկարային հասցնել:

Մյուս կողմից էլ՝ առանց Թիլերսոնի էլ ակնհայտ է, որ Անկարան հավատ չի ընծայել ամերիկյան բացատրություններին, և հենց նույն օրը հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում է ԱՄՆ գործողություններին ակտիվորեն հակադրվելու որոշում կայացվել: Մի բան, որը նաև Պենտագոնին է զգուշացրել: Երեկ այստեղ հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ, որում նշվում է, թե ԱՄՆ–ը լեգիտիմ է համարում և հաշվի է առնում Թուրքիայի շահերը՝ Սիրիայում ծավալած իր ռազմական օպերացիաների ընթացքում:

«Մենք կշարունակենք Սիրիայում ԴԱԻՇ–ի ոչնչացմանն ուղղված մեր ջանքերի առիթով լիովին թափանցիկ դարձնել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Ահաբեկչության դեմ պայքարում մենք աջակցում ենք ՆԱՏՕ–ի մեր դաշնակցին»,– ասված է Պենտագոնի պաշտոնական հայտարարության մեջ...

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan