Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը Անունը փոխելով էությունը չի փոխվի

Ի՞նչ է կատարվում ուժային կառույցներում

Ճվճվ Արոյի որդիներից մեկի մասնակցությամբ ավտովթարը, որի պատճառով Ոստիկանության ՃՈ երկու աշխատակիցները մահացել էին, հարուցել է ակտիվ քննարկումներ: Դեպքի վայրից փախած, այնուհետ ոստիկանություն ներկայացած Սարգիս Վարդանյանից հետո, Քննչական կոմիտեն հետախուզում հայտարարեց նաև Սարգիսի եղբոր Սերժ Վարդանյանի նկատմամբ: Սերժը, ընդ որում, երկու ամիս առաջ հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն չէր ներկայացել: Իսկ Քննչական կոմիտեն էլ հետախուզում չէր հայտարարել: Հայտարարելուն պես Ոստիկանությունը գտավ ու բերման ենթարկեց նրան:

Իրավիճակի անհասկանալիությունը կայանում է նրանում, որ Ոստիկանությունն իսկապես իր լիազորությունների շրջանակում ադեկվատ է եղել թե Սարգիս Վարդանյանի, թե նրա եղբորը գտնելու ու ձերբակալելու առումով: Սակայն, ոստիկանությունից պահանջում են ավելին: Օրինակ, լրագրողական համայնքը սլաքներն ուղղում է հենց ոստիկանության ու Վովա Գասպարյանի կողմ ՝ փորձելով հասկանալ, թե ինչու տխրահռչակ եղբայրները չէին ձերբակալվում ավելի շուտ: Իսկ ոստիկանությունն էլ փորձում է հասկացնել, որ իրենք ձերբակալում են, բայց իրենք չեն կալանավորում կամ հետախուզում հայտարարում:

Ոստիկանությունը փորձում է հասկացնել, որ մեղավորներին պետք է փնտրել այլ տեղ, օրինակ Քննչական կոմիտեում: Սակայն դա անում է զգուշավորությամբ ՝ խուսափելով ներիշխանական թունդ կոնֆլիկտից: Իսկ քննչական կոմիտեն ցինիկաբար պնդում է, թե Սերժ Վարդանյանի նկատմամբ ուշացած հետախուզում հայտարարելը կապ չունի նրա եղբոր մասնակցությամբ ավտովթարի հետ, ամեն ինչ պատահականություն է:

 

Թե ինչու է ոստիկանությունը բռնում, իսկ մյուսները բաց են թողնում, կամ թե ինչու ոստիկանությունը որոշեց ատամներ ցույց տալ քննչականին, երբ իր կառույցի աշխատակիցները դարձան քննչականի բարձիթողի վարքագծի պատճառ, այլ հարց է: Կարևորն այստեղ այն է, որ գործ ունենք ներիշխանական կուլիսներում հասունացող հրաբուխի հետ, երբ ամեն պատահար խփում է այդ պոտենցիալ ժայթքող լավային: Առայժմ կոնֆլիկտը մնում է լռելայն կամ տողատակերի մակարդակում, համակարգի մասնիկների միջև հակադրությունները մի կողմից սրվում են, մյուս կողմից մասնիկներն հասկանում են, որ սրել կոնֆլիկտը կնշանակի հասնել մի կրիտիկական կետի, որտեղից վերադարձ չկա:

Իսկ եթե համակարգը գործարկեց ռեստարտի կոճակը, ապա դժվար է ասել, ովքեր կմնան ու ովքեր կգնան: Որովվհետև ինչպես հաճախ լինում է, հրդեհի ժամանակ թացը չորի հետ վառվում է: Չնայած, որ թաց բան համակարգում արդեն չի մնացել:

Արտակ Ասլանյան

website by Sargssyan