Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի ե... ԼԱՅՖ
Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անունը փոխելով էությունը չի փոխվի ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 19.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
rdfgjh test Սահակաշվիլիի դրդապատճառները. Ալասանիայի բացահայտումը ntv-ի եթերում (տեսանյութ) Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Իրանում վթարի է ենթարկվել 66 ուղևորով ինքնաթիռ Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում. Մաթիս Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ) Մեծ Բրիտանիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Երեւան-Կիեւ ուղղությամբ ավիատոմսը կտրուկ էժանացել է. ո՞րն է պատճառը Սպիտակում բնակվող բազմանդամ ընտանիքին օգնություն է ցուցաբերվել «Գանձասար-Կապան»-ը խոշոր հաշվով ընկերական խաղում Վրաստանում նեղուղի երկաթգծի գնացքը գծերից դուրս է եկել Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Անցած շաբաթ Ադրբեջանը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Մայրաքաղաք հաղորդաշարի անդրադարձը Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող առողջապահական ապահովագրության փաթեթներին Մայրաքաղաք հաղորդաշարն անդրադարձել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրին Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը

Նախագահի թեկնածուի ինտրիգը

Մտավորականների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հնչեցրեց ապագա նախագահի չափանիշների մասին իր պատկերացումները: Թե ինչու է Սերժ Սարգսյանը նման չափանիշներ հնչեցնում, անհասկանալի է, որովհետև դե յուրե նա այդ ժամանակ արդեն նախագահական լիազորությունները վայր է դնելու ու չի կարող ազդել նախագահ ընտրության վրա: Մյուս կողմից դե ֆակտո նա ունի բավարար իշխանություն ՀՀԿ ներսում և կարող է նախագահի ընտրության վրա ազդել, առանց դրա մասին հայտարարելու:

Այն, որ Սարգսյանը կարող էր չհայտարարել, բայց հայտարարել է, ունի որոշակի նյուանս: Սրանով Սարգսյանը շարունակում է Բաղրամյան 26-ում վերջին շրջանում նկատվող քաղաքական թատերաելույթների շարքն ու ուժ դրսևորում ներքաղաքական կյանքում: 

 

Կա նաև հարցի մյուս կողմը: Սարգսյանը փորձում է նախագահի կերպարը կերտել ոչ միայն կուլիսային լծակներով, այլև դրա համար օգտագործելով որոշակի հանրային ռեսուրս: Այս դեպքում հանրային ռեսուրսը Սարգսյանի համար պալատական մտավորականներն են, որոնք չնայած որևէ կապ չունեն հասարակական գործընթացների հետ ու անհասկանալիորեն կրելով սովետական մտավորականի տրվող տիտղոսը պիտի ապահովեն ապագա նախագահի կերպարի հանդեպ հանրային լեգիտիմությունը:

Սարգսյանի չափանիշները ցույց են տալիս, որ նախագահի դերում մենք ունենանալու ենք անդեմ մեկին, ով ընդամենը պետք է հայկական աշխարհում համընդհանուր սիրո օբյեկտ լինի, ոչ ավելին: Այսինքն բավարար չէ, որ նախագահը նոր համակարգում որևէ լծակ չի ունենալու, նա նաև որևէ սիմվոլիկ կշիռ չի ունենալու, որովհետև ոչ թե մարմնավորելու է Հայաստանը ՝ վերքաղաքական մակարդակում, այլ լինելու է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սիրելին: 

Արտակ Ասլանյան

website by Sargssyan