Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում ՄՇԱԿՈՒՅԹ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար Եղեգիս գետը վերածվում է ճգնաժամային գետի․ ո՞վ է մեղավոր Աշխարհի ամենահարուստ մարդը հա՞յ է․ նրա կարողությունը 400 միլիարդ դոլլար է կազմում Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրում է Ամերիկացի տղամարդն իր նոր գնած տան մեջ հայտնաբերեց գաղտնի դուռ. Մտնելով դռնից ներս՝ նա սարսափից կորցրեց խոսելու ունակությունը Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է

Ակնհայտ է, որ այս քաղաքական էլիտան երկար չի գոյատևելու. Արման Վարդանյան

«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի կարծիքով՝ առանց ճիշտ քաղաքական ուղղորդման ժողովրդական ընդվզումները հաջողության հասնել չեն կարող։ Նա ողջունում է «Ելք» դաշինքի նախաձեռնած երթը՝ ընդդեմ թանկացումների։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարդանյանն ասաց, որ իրենք հնարավորության սահմաններում կաջակցեն։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշում է, որ չի կարծում, թե Սերժ Սարգսյանի՝ հնարավոր վարչապետ դառնալու հարցը կարող է ընդվզումների առիթ լինել. «Չեմ հավատում, որ անձի հետ կապված պոռթկում լինի, որովհետև ժողովուրդը հասկացել է՝ կարող է Սերժ Սարգսյանը չլինի, բայց նրա գծած ուղին շարունակողը լինի»։

 

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ականները ստեղծել են մի մթնոլորտ, որտեղ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, Արման Վարդանյանն արձագանքեց. «Անփոխարինելի մարդ քաղաքական համակարգում չկա, եթե հիշենք՝ նախկինում գուցե եղել են անփոխարինելի գործիչներ։ Այսօր որևէ ոլորտում անփոխարինելի մարդ չկա։ Շատ հետաքրքիր կլիներ, եթե այն ամենը, ինչ բոլորը հիմա ասում են, համապատասխաներ իրականությանը։ Եթե համապատասխաներ՝ մենք այլ երկիր կունենայինք։ Կենաց ասողների բանակը միշտ եղել է։ Նրանցից պետք է ձերբազատվել ու գործ անել։ Խնջույք չէ, երկիր եք ղեկավարում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.
website by Sargssyan