Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում ՄՇԱԿՈՒՅԹ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար Եղեգիս գետը վերածվում է ճգնաժամային գետի․ ո՞վ է մեղավոր Աշխարհի ամենահարուստ մարդը հա՞յ է․ նրա կարողությունը 400 միլիարդ դոլլար է կազմում Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրում է Ամերիկացի տղամարդն իր նոր գնած տան մեջ հայտնաբերեց գաղտնի դուռ. Մտնելով դռնից ներս՝ նա սարսափից կորցրեց խոսելու ունակությունը Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է

Իշխանությունների հակակոռուպցիոն դասեր–պայքարը կսկսվեն ՆՈՒՀ–երից

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Կրթության և գիտության նախարարությունը կրթական ոլորտում մի շարք բարեփոխումներ է ձեռնարկել, որոնց շնորհիվ Նախադպրոցական ուսումնական հաստատություններում, դպրոցներում և բուհերում նախատեսվում է ամեն ինչ անել՝ կոռուպցիոն ռիսկը նվազեցնելու համար: Կոռուպցիայի դեմ այդ պայքարը մի քանի ուղղությամբ է տարվելու՝ հակակոռուպցիոն դասընթացներ, աշխատակիցների ընդունման թափանցիկ համակարգի ներդրում, եռամսյակային հաշվետվություններ և այլն: Այս ամենը պարփակվել է մեկ նախագծի մեջ:

Այսպես, նախ և առաջ այս հաստատություններում տարվա ընթացքում կսկսվեն հակակոռուպցիոն թեմաներով դասավանդումներ: Մանկապարտեզներում ամեն ինչ կսկսվի թեթևից՝ ամիսներ անց մանկապարտեզ հաճախող սաները կմասնակցեն իրենց տարիքին համապատասխան հակակոռուպցիոն բնույթի դասերի, հանդեսների, խաղերի ու բեմականացված ներկայացումների: Դպրոցներում կավելացվի կոռուպցիայի վերաբերյալ դասաժամերին հատկացված ժամաքանակը, նույնը և բուհերում:

Ամենաուշագրավ առաջարկներից մեկն էլ ՆՈՒՀ–երի բյուջեներում կենցաղային պարագաներ և գրենական պիտույքներ գնելու համար անհրաժեշտ միջոցներ նախատեսելն է: Այս հատկացումները կկատարվեն այս տարվա օգոստոսին՝ մինչ ուսումնական նոր շրջանի մեկնարկը: Մինչ այս ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ թե՛ գրենական պիտույքների ձեռքբերումը և թե՛ ժամանակ առ ժամանակ տնտեսական ապրանքների գնումը կատարվում էր սաների ծնողների կողմից:

Միաժամանակ մանկապարտեզների, դպրոցների ու բուհերի հաստատված բյուջեները, տարեկան և եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները կհրապարակվեն տվյալ համայնքի, բուհի պաշտոնական կայքերում:

Այս տարվա վերջին նշված հաստատությունները «պարտավոր» կլինեն նաև յուրաքանչյուր եռամսյակ հրապարակել ուսումնական հաստատությունների պատասխանատվության ենթարկված աշխատակիցների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն:

Մի քանի հետաքրքիր դրվագ էլ կրթական ոլորտը քաղաքականությունից հեռու պահելու վերաբերյալ: Այսպես, Կրթության և գիտության նախարարությունն իր համար պարզել է, որ բուհերի կառավարման խորհուրդները քաղաքականացված են և որ անհրաժեշտ է օրենքով ամրագրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ խորհրդի նախագահ լինելու անհնարինությունը: Բացի այդ, Ընտրական օրենսգրքում և կրթության ոլորտը կանոնակարգող համապատասխան իրավական ակտերում պետք է ամրագրել դրույթներ, որոնք կարգելեն դպրոցների ղեկավար անձնակազմին և ուսուցիչներին աշխատանքային ժամերին զբաղվել քաղաքական քարոզչությամբ, կուսակցական գործունեությամբ, օգտագործել ուսումնական հաստատության տարածքը, գույքը, հեռախոսակապն ու այլ ռեսուրսներն ի շահ կուսակցության: Գուցե նախորդ տարվա դառը փորձից դրդվա՞ծ:

Նախագծի մեկ այլ կետ էլ վերաբերում է դպրոցում դասավանդողի կողմից իր սովորողին վճարովի կրթական ծառայություններ մատուցելն (կրկնուսուցում) արգելող դրույթներին: Բանն այն է, որ հանրակրթական դպրոցներում առկա են ուսումնական առաջադիմության կողմնակալ գնահատման, ներառյալ գնահատականների մտադրված ձևով բարձրացման դեպքեր, և այսկերպ նախարարությունը կփորձի պայքարել դրա դեմ:

Նախագծով նաև առաջարկվում է Երևանի երկու ավագ դպրոցներում փորձնական կարգով ներդնել դպրոց մուտքը ամրագրող քարտային համակարգ, որը կնույնականացնի աշակերտին: Համակարգը պիտի փոխկապակցվի dasaran.am կայքի հետ: Այս նորամուծությունը կներդրվի սեպտեմբերի վերջին: Նման համակարգի ներդրումը պայմանավորված է ավարտական դասարաններում աշակերտների բացակայությունների տարածվածությամբ, ներառյալ բացակայող աշակերտներին ներկա նշանակելու և ուսումնական առաջադիմություն գնահատելու հետ: Իսկ արդեն տարեվերջին պիլոտի արդյունքների վերլուծության և դրա հիման վրա բոլոր ավագ դպրոցներում համակարգի ներդրման ծրագրեր կմշակվեն:

 

website by Sargssyan