Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում ՄՇԱԿՈՒՅԹ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար Եղեգիս գետը վերածվում է ճգնաժամային գետի․ ո՞վ է մեղավոր Աշխարհի ամենահարուստ մարդը հա՞յ է․ նրա կարողությունը 400 միլիարդ դոլլար է կազմում Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրում է Ամերիկացի տղամարդն իր նոր գնած տան մեջ հայտնաբերեց գաղտնի դուռ. Մտնելով դռնից ներս՝ նա սարսափից կորցրեց խոսելու ունակությունը Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է

Վազգեն Մանուկյանի ղեկավարած կառույցը վերածվել է կոշտուկի

«Փաստ» օրաթերթը գրում է

 

«Հարգելի բարեկամ,

Մեր երկրում առաջին անգամ փորձ է արվում կիրառել հանրային կյանքի կազմակերպման մի ինստիտուտ, որի ընձեռած հնարավորությունները տարիներ ի վեր հաջողությամբ օգտագործում են ժամանակակից աշխարհի բազմաթիվ երկրներում:

Հանրային խորհրդի շնորհիվ հանրությունը հնարավորություն է ստանում, օգտագործելով ոչ կառավարական կառույցներում գործող հմուտ և փորձառու անհատների կարողությունները, իր անմիջական մասնակցությամբ հասարակությանը հուզող ցանկացած հարց ոչ միայն հասցնել Երկրի ղեկավարությանը, այլև նպաստել դրանց վերաբերյալ հանրության հիմնական հատվածի սպասումները բավարարող լուծումների կայացմանը:

Ավելին, ունենալով պետական և տեղական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու իրավասություն, այն կարող է էապես նպաստել մեզանում կոռուպցիայի և անօրինականությունների նվազեցմանը, քաղաքացիների օրինական շահերի պաշտպանությանը և երկրում բարոյա–հոգեբանական մթնոլորտի առողջացմանը»,– ասված է ՀՀ հանրային խորհրդի կայքում տեղադրված՝ նախագահ Վազգեն Մանուկյանի ուղերձում:

Բայց, ինչպես ասում են, սրանք լոկ խոսքեր են, որոնք սովորաբար շարադրվում են ընդամենը առաջին հայացքից դրական տպավորություն ստեղծելու համար: Ու երբ մի փոքր ուսումնասիրում ենք նրանց գործունեությունը, անմիջապես պարզ է դառնում, որ ստեղծված հարթակն ամենևին էլ չի ծառայում իր բուն նպատակին: Ավելին, մի սովորական անատամ կառույց է, որը նմանատիպ այլ կառուցների նման նստել է պետության «վզին»:

Եվ արդեն տարիներ շարունակ հասարակությանը հուզող ցանկացած հարց այդպես էլ մնում է հարց, քանի որ այս խորհուրդը, որն իբրև թե պետք է պաշտպաներ հանրության շահերը, կամ բերանը ջուր առած լուռ նստած է, կամ էլ հասարակությանը ոչինչ չտվող հանդիպումներ է ունենում ու դրանով բավարարվում, համարելով, որ գործ է անում:

Այդպես էլ պարզ չդարձավ, թե օրինակ Վազգեն Մանուկյանը երկրի նախագահի ականջին շշնջալու ժամանակ հասարակական որ պահանջի մասին է ռիսկ անում խոսել, թե՞ ինքն էլ մյուս չինովնիկների նման ավելի շատ լսողի, ոչ թե ասողի դերում է: Եվ այս գործելաոճը «կոչվում» է հանրության շահերի պաշտպանություն: Ամենակարևորը սակայն այն է, թե այս ընթացքում հարգարժան Վազգեն Մանուկյանը, ով երկար տարիներ ընդդիմություն խաղալով հասարակությանը համոզում էր, թե ինքն է այն միակը, այս ընթացքում ինչպես է կարողացել էապես նպաստել մեզանում կոռուպցիայի և անօրինականությունների նվազեցման, քաղաքացիների օրինական շահերի պաշտպանության և երկրում բարոյա–հոգեբանական մթնոլորտի առողջացման հարցերի լուծմանը, առավել ևս, երբ ունի պետական և տեղական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու իրավասություն:

Եվ այս ֆոնին, համաձայնեք, որ բավականին զվարճալի է թվում, երբ Վազգեն Մանուկյանը լուրջ–լուրջ ընդունում է ասենք Բելգիայի դեսպանին և դեսպանության առաջին քարտուղարին ու նրանց հետ քննարկում Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հույս հայտնելով, որ նոր համաձայնագիրը է՛լ ավելի կսերտացնի Եվրամիության հետ Հայաստանի գործընկերային հարաբերությունները կամ ԵԱՏՄ–ում Հայաստանի մասնակցությունն ու դերը: Էլ չենք ասում նրանց հետ «բրեքսիթի» և Ուկրաինայի հարցերը, որի ժամանակ ՀԽ նախագահն ընդգծել է, որ «կամ՛, կա՛մ» քաղաքականությունը ցանկալի է փոխարինել «և՛, և՛»–ով, ինչն առավել արդյունավետ ճանապարհ է, և Հայաստանը գնացել է հենց այդ ճանապարհով:

Մնում է հարցնել՝ պարոն Մանուկյան, հիմա Ձեր գործը հասարակության շահերը պաշտպանե՞լն է, թե՞ աշխարհաքաղաքական վերլուծություններ անելը: Ու երբ հասարակությունն անճարությունից դրդված շարունակում է լքել երկիրը, ինչքանո՞վ է Հանրային խորհուրդը փորձում հասարակությանը հուզող հարցեր բարձրացնել և երկրում իրավիճակ շտկելու քայլեր ձեռնարկել: Եվ եթե այդպիսիք, այնուամենայնիվ կան, ապա լավ կլիներ, որ տարեկան զեկույց հրապարակեիք, որ նույն այդ հասարակությունն էլ հասկանա, թե ինչի համար է այդ կառույցն ընդհանրապես «ապրում»:

Իսկ այն, որ մեր երկրում առաջին անգամ փորձ արվեց հանրային կյանքի կազմակերպման մի ինստիտուտ ձևավորել, որի հնարավորությունները տարիներ ի վեր հաջողությամբ օգտագործում են ժամանակակից աշխարհի բազմաթիվ երկրներում և ոտքի կանգնում, մեզ մոտ կրկին վերածվեց ձևական կառույցի:

 

Արմինե Գրիգորյան

 

website by Sargssyan