Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում ՄՇԱԿՈՒՅԹ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար Եղեգիս գետը վերածվում է ճգնաժամային գետի․ ո՞վ է մեղավոր Աշխարհի ամենահարուստ մարդը հա՞յ է․ նրա կարողությունը 400 միլիարդ դոլլար է կազմում Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրում է Ամերիկացի տղամարդն իր նոր գնած տան մեջ հայտնաբերեց գաղտնի դուռ. Մտնելով դռնից ներս՝ նա սարսափից կորցրեց խոսելու ունակությունը Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է

Մեկ միլիոն դրամ տուգանք՝ առանց թույլտվության հրավառության համար

Կառավարության նիստում հաստատվեց Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար տուգանելու մասին օրենքի նախագիծը:

Մեզանում տոները հիշվում են տարբեր իրողություններով, սակայն դրանցից ամենատպավորիչը թերևս հրավառություններն են։ Հասկանալի է, երբ տոնական օրերին, համաքաղաքային կամ համապետական միջոցառումների ժամանակ կազմակերպվում են տարբեր հրավառություններ։ Դրանք իրենց մեջ ունեն յուրահատուկ սիմվոլիկա։

Սակայն նույնչափ անհասկանալի է, երբ մարդիկ ունենում են անձնական, ընտանեկան միջոցառումներ և անպատեհ ժամերին սկսում են կազմակերպել հրավառություններ։ Այդ ամենի ուղղակի հետևանքների կրողներն այն շենքերի բնակիչներն են, ովքեր ապրում են այս կամ այն ռեստորանային համալիրի կամ ժամանցային կենտրոնի մոտ։

Գիշերվամիահասարսուռժամիզգումեսխլացնողձայներ, որոնքոչմիայնխաթարումենմերքաղաքացիներիհանգստիիրավունքը, անակնկալվախիմատնումերեխաներին, այլնաևկարողենլուրջհիվանդություններիպատճառհանդիսանալ։Վերջինփուլումայսմասովհասարակականդժգոհությունըշատմեծէր։

Եվ ահա, Երևանի քաղաքապետարանը, անսալով բնակիչների խնդիրներին, գնացել է բավականին խելամիտ որոշման։ ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությունը։ Ըստ այդ առաջարկության՝ առանց թույլտվության հրավառություն իրականացնողին տուգանել 1 միլիոն դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել:

Նույն տրամաբանությամբ առաջարկվում է նաև տուգանել առևտրային կամ ծառայություններ մատուցող այն կազմակերպություններին, որոնք կխախտեն օրենքով սահմանված հրավառություն իրականացնելու կարգը: Նշված կազմակերպություններն առաջին անգամ խախտման համար կտուգանվեն 1 միլիոն դրամի չափով, իսկ նույն արարքը մեկ տարում երկրորդ անգամ կատարելու դեպքում՝ 2 միլիոն դրամի չափով: Այս տուգանքները կսահմանվեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:

«Տեղական տուրքի և վճարների մասին» օրենքում էլ նոր հոդված կավելացվի, որի համաձայն՝ համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության իրականացնելու թույլտվության համար 50000–300000 դրամ վճար կսահմանվի:

Հիշեցնենք, որ որոշման նախագիծը դեռ պետք է քննարկվի ԱԺ–ում, որպեսզի լինեն օրենսդրական և իրավական համապատասխան փոփոխությունները: Հուսանք, այդ քննարկումը որևէ խնդրի չի հանգեցնի: Մենք նույնպես, որպես շարքային շահառուներ, կոչ ենք անում, որպեսզի հարցը վերջնական և դրական լուծում ստանա:

Սա շատ կարևոր հանգամանք է։ Եթե կպնում ես ձեռնարկատերերի կամ զվարճացողների գրպաններին, ապա դա օրինակ է ծառայում մյուսների համար ու հաստատապես ունենում է ազդեցիկ հետևանքներ։ Մյուսները կամ խուսափում են նման գործունեություն ծավալելուց, կամ փորձում են դա անել իրավական հայեցակարգով և ողջամիտ ժամերի։ Հուսանք, բավականին սեղմ ժամկետներում, մեր համաքաղաքացիները կզգան այս առաջարկի և որոշման ազդեցիկության արդյունքները։

 

Զաբել Ռուբինյան

 

website by Sargssyan