Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում ՄՇԱԿՈՒՅԹ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար Եղեգիս գետը վերածվում է ճգնաժամային գետի․ ո՞վ է մեղավոր Աշխարհի ամենահարուստ մարդը հա՞յ է․ նրա կարողությունը 400 միլիարդ դոլլար է կազմում Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրում է Ամերիկացի տղամարդն իր նոր գնած տան մեջ հայտնաբերեց գաղտնի դուռ. Մտնելով դռնից ներս՝ նա սարսափից կորցրեց խոսելու ունակությունը Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է

Հայաստանն աշխարհի ամենաանկախ պետությունն է

«Փաստ» օրաթերթի հյուրն է ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը

 

Վարպետ, շնորհավոր ձեր տոները: Ձեզ համար ինչպիսի՞ խորհուրդ ունեն դրանք՝ Նոր տարին, Սուրբ Ծնունդը:

– Նաև՝ իմ ծնունդը: Իմ ծնունդն էլ էր:

 

Առավել ևս, խորհուրդը պետք է մեծանա:

– Չգիտեմ՝ մեծանում է, թե չի մեծանում, բայց Քրիստոսից երկու օր հետո ես եմ լույս աշխարհ եկել:

 

Մենք Նոր տարին ճի՞շտ ենք նշում: Նշո՞ւմ ենք, ինչպես պատշաճում է:

– Ես այս տարի շատ լավ անցկացրեցի: Ես ու կինս երկու հատ սալաթով–բանով հանգիստ նստեցինք, կերանք: Ու ամեն ինչ վերջացավ:

Էդ ղալմաղալները չեմ սիրում:

 

Հավատացեք, ես այս պահին ձեզ նախանձում եմ:

– Պարզ է՝ պետք է նախանձեք: Թե չէ տանջվում ես, հալից ընկնում ես: Ու… գալիս են… Բոլորը՝ կուշտ. մի կտոր բան ստից ուտում են… Վայ՜, շնորհավոր, բան…

Ես բոլորին՝ հատկապես իմ ուսանողներին, զգուշացրեցի: Ասացի՝ իմացեք, որ մենք Նոր տարին շքեղ դիմավորելու համար չենք պատրաստվել: Այնպես որ…

 

Լավ, այդ ուտելու–խմելու ընթացքում ժամանակ մնո՞ւմ է, որ մի քիչ էլ մտածենք, թե ի՞նչն արեցինք անցնող տարվա մեջ, ի՞նչը չարեցինք: Ճի՞շտ ապրեցինք, սխա՞լ ապրեցինք…

Թե ընդամենը ուղեղներս մթագնում ենք ալկոհոլով ու հանգիստ շարունակում ենք ստամոքսի հետ կապված մեր գործը:

 

– Ճիշտ է, ինձ մոտ այդ ձեր ասած վիճակները չկան, բայց հետևում եմ աշխարհին ու տեսնում եմ, որ ժամանակի մեջ ամեն ինչ այնքան փոփոխական է ու այնքան սուտ է: Չգիտես՝ ինչի՞ն հավատաս ու ինչի՞ն չհավատաս:

Բայց մի բան հաստատ վատ է. արդեն ձեռքները երկարել են Պարսկաստանին: Այսպես ասած՝ մի քիչ հույս տվող երկրին: Ցանկանում են այստեղ էլ քանդել:

Վրացիներն էլ խոստացել են, որ ճանապարհ են բացելու: Բայց այդ ամենն ասես ջրի վրա գրված բաներ լինեն, էլի:

 

Բայց չքանդվող բանը կկարողանա՞ն քանդել:

– Կկարողանան: Ոչ միայն դրսի, ներսի ուժերն էլ կքանդեն: Ի վերջո, ամեն ինչն էլ կարող են քանդել:

Տեսեք՝ մենք մեր տեսակով կապ չունենք Եվրամիության ընդունած սկզբունքների հետ՝ միասեռականների պաշտպանություն և այլն, և այլն: Բայց քիչ–քիչ սկսում են ներարկել: Արդեն ափաշկյարա միասեռականներն էլ են երևում, տրանսվեստիտներ էլ կան, երեխաներն էլ կսկսեն շուտով դատի տալ սեփական ծնողներին: Ու այդպես կգնա:

 

Այսինքն՝ նշանակում է դուք դեմ եք նաև համաձայնագրին, որ Հայաստանը ստորագրեց Եվրամիության հետ:

– Համաձայնագրի նայած որ կետին:

Եթե համաձայնագիր ես ստորագրում, դու կարող ես ասել, որ ես այս կետերը չեմ ընդունում, իսկ, ա՛յ, այս կետերը ընդունում եմ: Բայց եթե քոռ–քոռ ամեն ինչի տակ ես ստորագրում, իհարկե, դեմ եմ:

Իսկ Հայաստանն իր պայմանները չի կարող թելադրել, որովհետև, ինչպես գյումրեցիներն են ասում, աշխարհի ամենաանկախ պետությունը Հայաստանն է: Ինչու՝ հարցնում են: Ասում է՝ որովհետև աշխարհի ոչ մի պետություն նրանից կախված չէ:

Այնպես որ, մենք այդ ի՞նչ հզոր ենք, որ պետք է պայմաններ դնենք:

Մի բան է մնում մեզ՝ հզորանա՛լ, դառնալ հզո՛ր երկիր: Կաշառակերությունը վերանա, կոռուպցիան վերանա, մարդիկ մտածեն երկիրը զարգացնելու ուղղությամբ: Այդ ժամանակ Հայաստանին բանի տեղ կդնեն:

 

Համաձայնագիրը, որ ստորագրել ենք Եվրամիության հետ, հենց պարունակում է այդ դրույթները: Որ պետք է կաշառակերությունը վերանա, կոռուպցիան վերանա, որ պետք է արդար երկիր կառուցենք՝ իր անկախ դատարաններով:

– Հա, էդ էլ կա: Բայց անելո՞ւ են:

 

Չգիտեմ:

– Պարզ չէ՞, որ չեն անելու: Սինգապուրի վարչապետը երբ եկել էր Հայաստան, դա էր ասում: Ասում էր՝ մի կերեք, մի լափեք: Հետո ասում էր՝ դուք սփյուռք ունեք: Այնպես արեք, որ նրանք վստահեն ձեզ ու ձեր երկրում ներդրումներ անեն:

Վերջերս սոցցանցերում մի սյուժե դիտեցի Սինգապուրի մասին: Ցույց էր տրվում, թե ինչպես ընդամենը 40 տարվա մեջ մի քոսոտ երկիր դարձավ ծաղկուն պետություն: Բանն այն է, որ գրվեցին հստակ օրենքներ ու դրանք պաշտպանվեցին բոլորի կողմից: Նույնիսկ բնակիչներն ասում էին, որ իրենց մոտ ոստիկանական պետություն է: Բայց հենց օրենքների կատարման այդ խստությունն էր, որ նման արդյունքի հանգեցրեց:

 

Գուցե մի օր արթնանանք ու տեսնենք, որ մեր իշխանություննե՞րն էլ են ցանկանում այդպիսի երկիր ստեղծել: Էլ ո՛չ մի կոռուպցիա, ո՛չ մի թալան, վե՛րջ: Օրենք է ու օրենքի ենթակայություն:

– Դուք Թոմաս Մորի հետ բարեկամնե՞ր եք: Ինչ–որ ուտոպիստական բաներ եք ասում: Նման բան չի՛ լինում: Չնայած կա և դրա նախադեպը: Վրացիների նախկին նախագահն էր՝ Սահակաշվիլին, ով վերացրեց կոռուպցիան երկրում: Բայց հետո ընկան հետևից ու գլխին տվեցին:

 

Դե, ոչ մի լավ բան անպատիժ չի մնում:

– Նման բան կա, չէ՞, հարցնում է՝ այս մարդն ինչո՞ւ քեզ չբարևեց: Ասում է՝ չգիտեմ, ուզում եմ հիշել, թե ի՞նչ լավություն եմ արել նրան:

 

Շնորհակալություն, վարպետ: Ձեզ համար լավ տարի սկսվի: Առողջ լինեք, խաղաղ հոգով ապրեք, մտահոգություններ շատ չունենաք:

– Ես չեմ կարող մտահոգություններ չունենալ, որովհետև ողջ ուշքս ու միտքս իմ հայրենիքը լավ տեսնելու մեջ է:

Մնացածն էլ ի՞նչ ասեմ…

 

Գոհար Սաևդարյան

 

website by Sargssyan