Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում ՄՇԱԿՈՒՅԹ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար Եղեգիս գետը վերածվում է ճգնաժամային գետի․ ո՞վ է մեղավոր Աշխարհի ամենահարուստ մարդը հա՞յ է․ նրա կարողությունը 400 միլիարդ դոլլար է կազմում Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրում է Ամերիկացի տղամարդն իր նոր գնած տան մեջ հայտնաբերեց գաղտնի դուռ. Մտնելով դռնից ներս՝ նա սարսափից կորցրեց խոսելու ունակությունը Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է

Հրաչ Բերբերյան. «Դիզվառելիքի թանկացումը գյուղմթերքի ինքնարժեքն է ավելացնելու»

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Եթե տեղական շուկայում ՌԴ Կրասնոդարի շրջանի կաղամբը, լոլիկը, ձմերուկն ու այլ գյուղմթերք հայտնվի, չզարմանաք: «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Վերջինիս խոսքով՝ պատճառը հեղուկ վառելիքի շուկայում գրանցված թանկացումներն են: Հունվարի 1–ից 1 լիտր դիզվառելիքի գինը բարձրացել է մոտ 60 դրամով: Դիզվառելիքի թանկացումը գյուղմթերքի ինքնարժեքն է ավելացնելու:

«Հետաքրքիրը նաև այն է, որ բենզինը 30 դրամով է թանկացել, իսկ դիզվառելիքը՝ 60–ով: Հարց է, թե ինչու դիզվառելիքն այդքան պետք է թանկանար: Մարդիկ կան, որ մտածված Հայաստանի գյուղատնտեսությունը փորձում են ավերակների վերածել»,– ասաց նա:

Հրաչ Բերբերյանն այստեղ դիտավորություն է տեսնում: Թանկացումների պատճառով հողագործը կդադարի հող մշակել, տեղական արտադրության բացն էլ ներմուծածով կլրացնեն:

«Ռուսաստանի այսօրվա վիճակից ելնելով՝ Հայաստանի 2 միլիոնանոց շուկան նրա համար էլի նշանակություն ունի: Այնպես են անում, որ հայ ֆերմերը գնա և իրենց հողերը մշակի: 10000 դրամով ամեն ինչ անում են, որ հայ գյուղացուն երկրից հանեն: Կառավարությունը շատ լավ նվեր է պատրաստել գյուղացու համար: Ասում է՝ սուբսիդավորում ենք կատարում գյուղացու համար, նրա կողքին ենք, բայց իրականում ոչինչ էլ չեն կատարում: Մի քանի գյուղացի օգտվում է սուբսիդավորված վարկերից: Մի քանի գործարաններ ևս օգտվում են ցածր տոկոսներով վարկերից: Այդ սուբսիդավորված վարկերը գնում են բանկերին, նրանք արտոնյալ վիճակում են գտնվում և հարկատուների գումարներով բանկերը փող են աշխատում»,– նկատեց նա:

Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ այս տարի գյուղատնտեսությանն ավելի շատ կվնասի արդեն թանկացած դիզվառելիքը: Գյուղատնտեսի կանխատեսմամբ՝ կբարձրանա ցորենի, խաղողի և մյուս պտուղ– բանջարեղենի ինքնարժեքը:

«Մեր գյուղնախարարությունն ինչո՞վ է զբաղված, որ գյուղացու շահերը չի պաշտպանում: Մենք այսօր դիմում ենք կառավարությանը, որ սուբսիդավորի գյուղատնտեսությունը, բայց նա հակառակ որոշում է ընդունում՝ դիզվառելիքն է թանկացնում: Հաշվեք՝ դիզվառելիքով աշխատող տրակտորով քանի՞ վար ու ցանք է անում գյուղացին: Եթե անցյալ տարի գյուղացին 20000 դրամով էր կարողանում 1 հեկտար հողը վարել, գարնանը կկատարի՝ 35000–ով: Սա անընդունելի է, դրել հայ գյուղացուն թալանում են, որն առնվազն անբարոյականություն է»,– վրդովվեց նա:

Իսկ Կառավարությունը հաջորդ տարի չի իրականացնի գյուղացիներին մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը:

Արմավիրի մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ Հակոբ Գինոսյանը դեռ պարտք է տրակտորիստին: Աշնանացանն ավարտելու համար տեխնիկա է վարձակալել, բայց գումարը չի վճարել: Հողագործի խոսքով՝ դիզվառելիքի գնի բարձրացումն ու սուբսիդավորման դադարեցումը հարվածելու է գյուղացիների գրպանին:

«Հեկտարը 40000 դրամով են վարում, իսկ եթե սոլյարկան դու ես տալիս՝ 20000–ով: Գինը տեղական շուկայում բարձր է»,– նշեց հողի մշակը:

Սուբսիդավորման խնայողություններն, ըստ նրա, իրենց հետևանքները կունենան: Գյուղացու կարծիքով՝ դիզվառելիքի թանկացման պատճառով շատերը հողերն անմշակ կթողնեն:

«Փող ունեցողի աչքը լույս: Գնում են, ֆուռերով բերում են, թափում են մի փակ տեղ, հետո սկսում են 1000–ի վրա 1000 էլ ավելացնել ու ծախել գյուղացիների վրա: Ո՞վ է կարում առնի՝ ում տանը մի թոշակառու կա, թոշակ է ստանում, մի քանի կոպեկ կարող է վճարել պարարտանյութի ու դիզվառելիքի համար»,– ասաց Հակոբ Գինոսյանը:

Հրաչ Բերբերյանն իր հերթին նաև հավելեց, որ դիզվառելիքի սուբսիդավորման հետ կապված գյուղացին փաստի առաջ կկանգնի:

«Այս տարվա համար ոչինչ չի արվել, կոնկրետ ծրագրեր պետք է մշակվեն ոլորտի զարգացումը ապահովելու համար։ Պետք է նախապես պատրաստ լինեինք հաջորդ տարվան, բայց այս պահին ո՛չ պարարտանյութի խնդիրն է լուծվել, ո՛չ էլ դիզվառելիքի»,– ընդգծեց նա։

 

Մանյա Պողոսյան

 

website by Sargssyan