Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում ՄՇԱԿՈՒՅԹ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար Եղեգիս գետը վերածվում է ճգնաժամային գետի․ ո՞վ է մեղավոր Աշխարհի ամենահարուստ մարդը հա՞յ է․ նրա կարողությունը 400 միլիարդ դոլլար է կազմում Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրում է Ամերիկացի տղամարդն իր նոր գնած տան մեջ հայտնաբերեց գաղտնի դուռ. Մտնելով դռնից ներս՝ նա սարսափից կորցրեց խոսելու ունակությունը Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին

Զոյա Թադևոսյան. «Գնաճը կարող է զանգվածային աղքատացման հանգեցնել»

«Փաստ» օրաթերթը գրում է

 

2018 թ.–ի հունվարի 1–ից ուժի մեջ է մտել նոր Հարկային օրենսգիրքը: Այլևս չի գործելու նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ՀՀ–ի համար սահմանված ավելի քան 800 անուն ապրանքատեսակների ներկրման մաքսային արտոնյալ ռեժիմը: Նշված փոփոխություններով պայմանավորված՝ 2018 թվականի մեկնարկն աչքի է ընկնում էական թանկացումներով:

Տնտեսագետ Զոյա Թադևոսյանի խոսքով՝ գնաճը կարող է հանգեցնել զանգվածային աղքատացմանը, կարող է իջնել եկամուտների, իրական աշխատավարձի մակարդակը:

«Ցածր սոցիալ–տնտեսական իրավիճակի կարող ենք հասնել, և, բնականաբար, այստեղ միգրացիան էլ չի օգնի՝ թանկացումները միայն մեր երկրում չեն: 2008 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական արդյունքներն ամենուրեք ակնհայտ են: Ո՛չ զարգացած և ո՛չ էլ զարգացող երկրները դեռևս չեն կարողանում ճանապարհներ գտնել՝ հաղթահարելու այդ ճգնաժամի հետևանքները:

Ուստի միգրացիան որևէ էական դրական արդյունք չի ունենա միգրանտի համար: Համենայնդեպս, մեր երկրում կա աշխատանքի բացակայության հանգամանքը: Հիմնականում կտուժեն նրանք, ովքեր տրանսֆերտների կամ սոցիալական տարբեր նպաստների հաշվին են ապրում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Զուգահեռ, ըստ Զոյա Թադևոսյանի, պետք չէ սպասել սոցիալական բունտի. «Սոցիալական բունտը հարիր է իր իրավունքների, իր ապագայի համար պայքարող ժողովրդին: Մենք կարծես թե այդ առումով թուլացել ենք: Ես չեմ պատկերացնում, թե ինչ պետք է լինի, որ մեր ժողովուրդը սոցիալական բունտի դիմի: Սոցիալական բունտ չի լինի, մեր ժողովուրդը համակերպվող է»:

Հարցին, թե կամայականություններ կա՞ն, թե թանկացումների պատճառը միայն վերոնշյալ օրենսդրական փոփոխություններն են, տնտեսագետը պատասխանեց.

«Իհարկե, կամայականությունը չի բացառվում, որովհետև շատ սուբյեկտիվ գործընթաց է, և յուրաքանչյուր արտադրող կամ տնտեսական սուբյեկտ ինքն է որոշում, թե ինչ եկամուտներ և օգուտներ պետք է ստանա: Նրանք կարող են առիթից օգտվել և օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ ավելացնել տոկոսադրույքները, բարձր եկամուտների ակնկալիքով գնաճի գործընթացին ավելի ցայտուն տեսք տալ: Բայց նման հաշվարկներ անողները նաև պետք է հասկանան, թե ինչպիսի հասարակության հետ գործ ունեն:

Ի վերջո, մեր հասարակությունն առհասարակ հարուստ չէ, որ կարողանա նման փոփոխություններին ադեկվատ վերաբերմունք ցուցաբերել: Եվ եթե տնտեսվարողների կողմից այդպիսի մոտեցումներ լինեն, երկար կյանք չեն ունենա: Արհեստական գնաճ ձևավորողները ժամանակի ընթացքում կտեսնեն, որ առևտրի ծավալները նվազում են: Ընդհանրապես խելացի տնտեսվարողները գոնե գնային առումով միշտ ուզում են մրցակցային առավելություններ ունենալ, ինչի հաշվին ավելի մեծ եկամուտներ կարող են ստանալ, քան գնաճի հաշվին»:

Ինչ վերաբերում է կոնկրետ բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի շուկայում առկա գնաճին, և ՏՄՊՊՀ պարզաբանմանը, թե այդ գնաճն ամբողջությամբ հարկային դրույքաչափերի փոփոխությամբ է պայմանավորված, տնտեսագետն ընդգծեց, որ այստեղ ևս գնային քաղաքականության մեջ կամայական մոտեցում կա:

«Այդ քաղաքականությունը ոչ թե այսօր, այլ միշտ է եղել: Մենք տեսնում ենք, թե Հայաստանում ինչպես են ձևավորվում այդ ապրանքախմբի գները: Տեսնում ենք, թե դրանք որքան անկախ են համաշխարհային գներից: Սա այն ապրանքատեսակն է, որի գինը մշտապես պետք է կախված լինի բորսաներում ձևավորված գներից, բայց մեզ մոտ այդպես չէ: Եթե նույնիսկ համաշխարհային շուկայում այդ ռեսուրսի գինն ընկնում է, ապա Հայաստանում բարձրանում է:

Կամայականություն կա, և մենաշնորհներն այստեղ շատ էական դեր են խաղում: Բայց ցանկացած երկրում կառավարությունն ու մրցակցային հանձնաժողովները կանխում են նման երևույթները: Բայց մեզ մոտ մենաշնորհ է ոչ միայն տնտեսական առումով, այլև մտածողության: Իսկ մտածողության մենաշնորհը հանգեցնում է կոռուպցիայի, և այդ կոռուպցիոն երևույթները տեղ են գտնում ամենուրեք: Ստեղծված իրավիճակից շահում են փոքրաթիվ մարդիկ, նրանք մեծ եկամուտներ են ստանում, իսկ բնակչությունն օրեցօր ավելի է աղքատանում»:

Ինչ վերաբերում է գնաճը զսպելու քաղաքականությանը, տնտեսագետը նշեց, որ պատասխանատու մարմիններն այդ ուղղությամբ ընդհանրապես չեն աշխատում. «Պետք է փակեն այդ կառույցները, որովհետև դրանք բյուջեից սնվող ավելորդ «բերաններ» են»:

 

Աննա Բադալյան

 

website by Sargssyan