Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում ՄՇԱԿՈՒՅԹ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար Եղեգիս գետը վերածվում է ճգնաժամային գետի․ ո՞վ է մեղավոր Աշխարհի ամենահարուստ մարդը հա՞յ է․ նրա կարողությունը 400 միլիարդ դոլլար է կազմում Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրում է Ամերիկացի տղամարդն իր նոր գնած տան մեջ հայտնաբերեց գաղտնի դուռ. Մտնելով դռնից ներս՝ նա սարսափից կորցրեց խոսելու ունակությունը Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան

Հրանուշ Խառատյան. «Այս ամենն ընդամենը խալտուրա է և ո՛չ ազգայինի, ո՛չ էթնիկականի, ո՛չ էլ ազատական շուկայի հետ որևէ կապ չունի»

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ազատ շուկայի տրամաբանությամբ բիզնեսն ինքն է թելարդում խաղի պայմաններն ու կանոնները, սակայն պարզվում է, որ բիզնեսի ազատությունը կարող է ոչ միայն վտանգավոր լինել աղեստամոքսային համակարգի, այլև ողջ օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար: Բացի այդ,ազատություն ասվածն այնքան լայն հասկացություն է, որ փաստորեն սեփական բիզնեսը զարգացնելու համար մարդիկ երբեմն այնքան են լարում սեփական երևակայությունը, որ հատում են անգամ ազգայինի ու ապազգայինի սահմանը:

Ու եթե, օրինակ` գնային քաղաքականության, մենաշնորհային դիրք գրավելու դեմ պայքարելու համար գոնե դե յուրե կազմակերպություններ են գործում, ապա պարզ չէ, թե, օրինակ, գովազի որակի չափանիշները ստուգողներ առհասարակ կա՞ն: Եթե ոչ, ապա հարց է ծագում, թե ինչ պետք է անել ողջամտության սահմանը հատած գովազդային բովանդակության դեմ պայքարելու համար:

Ազգագրագետ, կովկասագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով ազգային տարազով կովին` կաթնամթերք արտադրող ընկերության գովազդային պաստառում ներառելու դեպքին, որի շուրջ, ի դեպ, բավականին մեծ աղմուկ է բարձրացել սոցիալական ցանցերում, նշեց, որ ոչ այդ քայլի էությունն է հասկանում, ոչ էլ տրամաբանությունը:

«Ստացվում է` իշխանությունն իր լրատվամիջոցներով ձեռ է առնում այն մարդկանց, որոնք մեծ հաշվով խոսում են հավասարության, արդարության, իրավունքի մասին: Նրանք մեկնաբանում են, որ պահանջարկով է պայմանավորված առաջարկը, և եթե իշխանությունը գտնում է, որ երկրի հանրային արժեհամակարգում տարազով կովի պահանջ կա, ապա բիզնեսը դա մեզ կմատուցի: Եվ եթե հայ բիզնեսմենները գտնում են, որ հայ կնոջ տարազով կովի գեղագիտական պահանջարկ կա, ապա դա էլ մատուցում են»,– ասաց ազգագրագետը:

Հ. Խառատյանի դիտարկմամբ խալտուրան, կեղծիքը, անճաշակությունը այնքան է հեղեղել երկիրը, որ բոլոր մեկնաբանություններն արդեն անիմաստ են դարձել: Հասարակության նման դեգրադացման դեմ պայքարելու կոչերին ի պատասխան նա նշեց, որ վերջին 15 տարում բոլորն ասում են՝ այլևս դեգրադացվելու տեղ չկա, բայց նման դեպքերը փաստում են, որ դեռ շատ տեղ կա:

«Մենք դեռ իջնելու տեղ ունենք և կիջնենք, քանի դեռ չենք սթափվել: Չնայած այս ամենը բացարձակ անընդունելի է բնակչության առնվազն 95%–ի, այդ թվում՝ իշխանությունում ներգրավվածների 70–80%–ի համար: Եվ նման գովազդ հասարակությանը մատուցելն ամբողջ քաոտիկ, իրարամերժ, սպեկուլյատիվ, վայրենի, ագրեսիվ հեռուստահաղորդումների, կեղտոտ պատկերների, կնոջ հանդեպ բռնության ցուցադրության, տղամարդկանց ցածրագույն մակարդակի ցուցադրության ամբողջ հեղեղի ընդամենը մի հյուլեն է:

Այդ ամենը առաջարկ–պահանջարկով մեկնաբանելով, տպավորություն են ստեղծում, թե մեր հասարակությունը նորմալ գեղագիտական ճաշակ չունի: Եվ մեր պահանջարկն ընդամենը մինուսային արժեք ունեցող երևույթներն են: Եվ նման սերիալների մասին նույնիսկ նախագահն է ասում, որ կա պահանջարկ, բայց ինչպես են պարզել պահանջարկի մակարդակը, պարզ չէ»,– ասաց Հ. Խառատյանը:

Ազգագրագետի դիտարկմամբ, փաստորեն տարիների ընթացքում ստեղծվել է ազգային անարժեքության մի ամբողջ համակարգ, որը ո՛չ ազգայինի, ո՛չ էթնիկականի, ո՛չ էլ ազատական շուկայի հետ որևէ կապ չունի:

«Այս ամենը խալտուրայի հետ կապ ունի, որը պետք է արգելվեր դեռևս 20 տարի առաջ, բայց ես այս ամենից դուրս գալու այլ ելք չեմ տեսնում, քան այն, ինչ առաջարկում էին «Սասնա ծռերը»»,– խոսքը եզրափակեց ազգագրագետը:

 

Արմինե Գրիգորյան

 

website by Sargssyan