Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում ՄՇԱԿՈՒՅԹ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար Եղեգիս գետը վերածվում է ճգնաժամային գետի․ ո՞վ է մեղավոր Աշխարհի ամենահարուստ մարդը հա՞յ է․ նրա կարողությունը 400 միլիարդ դոլլար է կազմում Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրում է Ամերիկացի տղամարդն իր նոր գնած տան մեջ հայտնաբերեց գաղտնի դուռ. Մտնելով դռնից ներս՝ նա սարսափից կորցրեց խոսելու ունակությունը Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան

Կարեն Կարապետյանի ցանկությունն ու Սերժ Սարգսյանի պլանները

2018 թվականի ապրիլից հետո վարչապետի թեկնածության շուրջ թեև վերջնական հստակեցում չկա, բայց հանգուցալուծումը հեռավոր ապագայում չէ: Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ հետզհետե մոտենում ենք վարչապետի պաշտոնի շուրջ հստակեցմանը:

«2018 թ. ապրիլից հետո ամենակարևոր պաշտոնն, ըստ էության, վարչապետի պաշտոնն է: Վարչապետի պաշտոնի շուրջ որոշում կկայացվի, մնացած պաշտոններն էլ կորոշվեն: Եթե, օրինակ, Սերժ Սարգսյանն է լինելու այդ պաշտոնին, իր մարդիկ կլինեն մնացած պաշտոններին: Իսկ եթե մեկ ուրիշն է, պատկերն այլ կլինի: Մինչև 2018 թ.–ի ապրիլը, ամեն դեպքում, վարչապետի պաշտոնն ինչ–որ չափով ինտրիգային է լինելու:

Կարեն Կարապետյանը բազմիցս հայտարարել է, որ ցանկություն ունի 2018 թ. ապրիլից հետո վարչապետ լինել: Նա հենց այդ նպատակով էլ եկել էր Հայաստան: Բայց, չնայած այդ հանգամանքին, այս պահին Սերժ Սարգսյանը պլանավորում է, որ ինքն է լինելու վարչապետը: Իսկ Սերժ Սարգսյանը պատրաստ է այդ պաշտոնին: Նա Սահմանադրություն է փոխել, ընտրություններ է կեղծել, որպեսզի հասնի այդ պաշտոնին: Նա կարծես ավելի շատ հենց այդ պաշտոնը ձեռք բերելու ուղղությամբ է գնում:

Իսկ Կարեն Կարապետյանը թեև Հայաստան է եկել հենց այդ նպատակով, նրա կողմից լուրջ քայլեր, փորձեր չեն նկատվում ապրիլից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ուղղությամբ: Նա ավելի շատ այդ որոշումը թողել է Սերժ Սարգսյանին: Իսկ վերջինս կորոշի վարչապետ դառնալ»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը:

Քաղաքագետը բացառում է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը կարող է գլխավորել Անվտանգության խորհուրդը:

«Կարծիք կար, թե հնարավոր է այնպիսի ձևակերպում տալ Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին ՀՀ օրենքին, որ այն մեծ լիազորություններ ունենա, և ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանը կգնա ԱԽ: Բայց օրենքի նախագիծը հուշում է, որ Անվտանգության խորհուրդը մեծ դերակատարություն չի ունենալու և ավելի շատ վերահսկվելու է վարչապետի կողմից:

Սա որոշակիորեն հուշում է, որ Սերժ Սարգսյանն ավելի շատ պլանավորում է վարչապետ դառնալ: Իսկ այն, թե նա կարող է ուժային կառույց ղեկավարել, համակարգային առումով բացառվում է»,– ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ուժային կառույցներին չի տրվել մի այնպիսի ստատուս, որը գոնե վարչապետին հավասար կլիներ, կամ ինչ–որ մրցակցային դերակատարություն կունենար:

«Ամբողջը վարչապետի վերահսկողության տակ է: Այդ առումով կամ պետք է վարչապետ լինել, կամ որևիցե այլ պաշտոն չզբաղեցնել: Կառավարման համակարգում մնացած բոլոր պաշտոնների դեպքում պաշտոնյան լինելու է վարչապետի վերահսկողության տակ»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է 2018 թ. ապրիլից հետո քաղաքական վերադասավորումների շուրջ իշխող վերնախավում առկա հնարավոր կոնֆլիկտին, Ա. Գրիգորյանը շեշտեց.

«Ասել, որ իշխանության ներսում լուրջ կոնֆլիկտ կա, հիմնավոր չէ: Ցանկացած մարդկային հարաբերություններում միշտ էլ կոնֆլիկտներ լինում են, բայց այդ կոնֆլիկտները դեռ ֆունդամենտալ չեն, որպեսզի ինչ–որ բեկումնային բան մտցնեն կառավարման համակարգում:

Կա միայն վարչապետ դառնալու Կարեն Կարապետյանի ցանկությունը և վարչապետ դառնալու Սերժ Սարգսյանի պլանները: Զուտ այս հանգամանքներն են, մնացած առումներով կարելի է ասել, որ իշխող վերնախավում որևիցե լուրջ հակամարտություն չկա»:

 

Աննա Բադալյան

 

website by Sargssyan