Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Հունվարի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ» Ի՞նչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ» Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ» ՀՅԴ ԳՄ-ն կորոշի՝ շարունակելո՞ւ են 3 նախարարներն աշխատել, թե՝ ոչ. «Հրապարակ» Խոյեր. Ձեր ամենամեծ թերությունը որոշումներ կայացնել չցանկանալն է. Հունվարի 24-ի աստղագուշակ Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է. «Ժամանակ» Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա Մայրաքաղաքում շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը 2017թ. դեկտեմբեր ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գործողությունը հանգեցնում է փոփոխության ԱՄՆ. «Shutdown»՝ 1–ամյա պաշտոնավարման շեմին

Պատգամավորները շնորհակալություն հայտնեցին Ռուստամ Մախմուդյանին

Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» օրենքի նախագիծը: Նշենք, որ նախագծի հեղինակներն են ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ինչպես իր խոսքում նշեց հիմնական զեկուցող Ռուստամ Մախմուդյան, տվյալ նախագիծը պետք է հայ ժողովրդի վերաբերմունքը արտահայտի եզդի ժողովրդի նկատմամբ.

«Ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը չէր կարող ուշադրությունից դուրս թողնել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են մարդկության դեմ: Դրանք դատապարտման են ենթակա, որովհետեւ 100-ից ավելի տարիներ Ցեղասպանության վերապրած հայ ժողովրդի մասով դեռեւս ամբողջական միջազգային ողջ հանրությունը չէ, որ ոչ միայն չի դատապարտել, այլ նաեւ չի ճանաչել: Այս առումով սույն հայտարարության ընդունումը եզդի ժողովրդի դեմ ոճրագործությունը որպես ցեղասպան գործողություն որակելու անհրաժեշտությամբ է պայմանավորված: Ցավալի է, որ 21-րդ դարում ցեղասպանություն է կատարվել աշխարհի աչքի առաջ»:

Պատգամավորն հիշեցրեց, որ 2014թ-ի օգոստոսի 3-ին հարձակումներ եղան Իրաքի Սիջար քաղաքի վրա, հարձակման զոհ դարձան սկզբնական շրջանում ավելի քան 800 եզդիներ, որից հետո 5000 կանայք եւ աղջիկներ առեւանգվել, ենթարկվել են ստրկության, սեռական շահագործման, որոնք տեղավորում են ցեղասպանության եզրույթի տակ: Ըստ Ռ. Մախուդյանի խոսքի` եզդի ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունները նման են նրան, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ 1915թ.։

Ինչպես նշեց ազգությամբ եզդի պատգամավորը, բազմաթիվ փաստեր ներկայացվել են նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակ:

«Նախագիծը ճանաչում եւ խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունները: Խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսեւորումները եւ ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությունից ելնելով թիրախավորված գործողությունները` նրանց նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային, դաժան վերաբերմունքը, բռնի տեղահանումը, կանանց, աղջիկների եւ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները, քաղաքացիական, կրթական, բժշկական եւ հասարակական նշանակություն ունեցող այլ օբյեկտների դիտավորյալ թիրախավորումը, կրոնական եւ պատմական նշանակություն ունեցող շինությունների ոչնչացումը: Կոչ է անում միջազգային հանրությանը միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց: Կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկել միջոցներ` եզդի բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու, նրանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաեւ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը` ապագայում մարդու իրավունքների նման խախտումները կանխելու, բացառելու եւ վերացնելու համար»,-ասաց Ռուստամ Մախմուդանը:

Նկատենք, որ հանձնաժողովի նիստն անցավ կոնստրուկտիվ քննարկումների շրջանակներում: Գործընկերներ Արտաշես Գեղամյանն ու Հերմինե Նաղդալյանը ողջունեցին նախագիծը ու շնորհակալություն հայտնեցին պատգամավորին` նման բարձր մակարդակով սեփական համայնքի շահերը ՀՀ Ազգային ժողովում ներկայացնելու ու մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտում կարեւորագույն ներդրում կատարելու համար:

website by Sargssyan