Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Հունվարի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ» Ի՞նչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ» Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ» ՀՅԴ ԳՄ-ն կորոշի՝ շարունակելո՞ւ են 3 նախարարներն աշխատել, թե՝ ոչ. «Հրապարակ» Խոյեր. Ձեր ամենամեծ թերությունը որոշումներ կայացնել չցանկանալն է. Հունվարի 24-ի աստղագուշակ Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է. «Ժամանակ» Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա Մայրաքաղաքում շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը 2017թ. դեկտեմբեր ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գործողությունը հանգեցնում է փոփոխության ԱՄՆ. «Shutdown»՝ 1–ամյա պաշտոնավարման շեմին

Արտյոմ Տոնոյան. «Հայաստանի համար ձեռնտու չէ Իրանում անկայունության սրումը»

Տնտեսական խնդիրների, մասնավորապես գների աճի դեմ բողոքի ցույցեր սկսվեցին Իրանում: Դեկտեմբերի 28–ից սկիզբ առած ցույցերն ուղեկցվեցին անկարգություններով: Թեհրանում, Մաշհադում, Սպահանում և Իրանի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ եղան, որոնց հետևանքով մահացավ առնվազն 20 մարդ:

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը, խոսելով Իրանում կատարվող իրադարձությունների և ներկայիս իրավիճակի մասին, նշեց, որ Իրանի գործող կառավարությունն ու համապատասխան մարմինները կարողացել են հաղթահարել անկարգությունների առաջին ալիքը:

«Թե ինչպիսի ճանապարհներով և ինչպիսի միջոցներով հաղթահարեցին, այլ հարց է: Բայց, այնուամենայնիվ, ալիքը, որը մենք տեսանք դեկտեմբերի 28–ից մինչև հունվարի 2–ը, այս պահին չկա: Իհարկե, ցույցեր դեռևս կան: Ավելի նվազ թվաքանակով ցույցերը շարունակվում են: Տարբեր քաղաքներում, մասնավորապես արևելյան հատվածում նորից ցույցեր են եղել:

Երեկ նույնիսկ մի քանի տեսահոլովակներ հայտնվեցին համացանցում: Մեզ կադրեր հասան նաև մայրաքաղաք Թեհրանի ցույցերից: Որոշ ցուցարարներ բողոքի ցույցի էին դուրս եկել, քանի որ առհասարակ տեղյակ չեն, թե ձերբակալվածների մի մասն ինչ վիճակում է, որտեղ է գտնվում: Ի դեպ՝ կան շատ ձերբակալվածներ: Տարբեր աղբյուրներ հազար և ավելի ձերբակալվածների մասին են խոսում: Տեղեկատվություն եղավ անգամ 1700 ձերբակալվածների մասին»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արտյոմ Տոնոյանը:

Նշենք, որ հունվարի 7–ին տեղեկատվություն տարածվեց, որ Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին՝ երկրում սկսված ցույցերին աջակցելու և հրահրելու համար:

Իրանագետն, անդրադառնալով տարածված լուրերին, նշեց. «Եթե Ահմադինեջադի փաստաբանի հայտարարությունը համարենք պաշտոնական, ապա պետք է արձանագրել, որ գործ ենք ունեցել ապատեղեկատվության հետ, քանի որ նախկին նախագահի փաստաբանը հերքել է այդ տեղեկատվությունը:

Ըստ էության, շատ քիչ էր հավանական, որ Մահմուդ Ահմադինեջադին այս օրերին կձերբակալեին: Իհարկե, կան հարուցված քրեական գործեր, որոնցում նաև շրջանառվում է Ահմադինեջադի անունը: Նրա մերձավորներից ևս ձերբակալվածներ կան, բայց ոչ այս օրերին: Այնուամենայնիվ, քիչ հավանական էր նրա ձերբակալությունը: Նույնիսկ լուսանկարներ տարածվեցին, որտեղ Ահմադինեջադը ազատության մեջ է»:

Հարցին, թե Իրանում ստեղծված իրավիճակն ի՞նչ ազդեցություն կունենա հայ–իրանական տնտեսական հարաբերությունների վրա, հաշվի առնելով նաև վերջին շրջանում կնքված մի շարք համաձայնագրերը, ինչպես նաև՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը, իրանագետը պատասխանեց. «Եթե գնահատելու լինենք ստեղծված իրավիճակը, ապա այն հեռու է անկառավարելի լինելուց:

Իրանի գործող կառավարությանն առնվազն այս պահին իրական վտանգ չի սպառնում, ինչը տրամաբանորեն խոսում է այն մասին, որ նախնական պայմանավորվածությունները և գծված օրակարգերը շարունակելու են գործել այնպես, ինչպես գործում էին և ինչպես նախատեսված էին: Այլ է խնդիրը, երբ հանկարծ Իրանում դեպքերը փոխվեն ու դասավորվեն այնպես, որ իրավիճակը դուրս գա կառավարումից: Այդ պարագայում արդեն այլ իրավիճակի հետ գործ կունենանք:

Այս պահին, համենայն դեպս, որևէ վտանգ հայ–իրանական տնտեսական հարաբերությունների համատեքստում ես չեմ տեսնում: Բնականաբար, պետք է սպասել և հետևել, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները: Ամեն դեպքում, Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից ամենևին ձեռնտու չէ Իրանում անկայունության սրումը: Հայաստանի համար շատ ավելի նախընտրելի է գործ ունենալ ու հարաբերությունները կառուցել կայուն և խաղաղ Իրանի հետ: Սա շատ կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից, քանի որ Իրանը տարածաշրջանում բալանսավորման կարևոր դերակատարություն ունի, և Իրանում առկա նման իրավիճակը մեր շահերից չի բխում»:

 

Աննա Բադալյան

 

website by Sargssyan