Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Այս դուռը չեն բացել արդեն 4000 տարի. Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ կա այնտեղ թաքնված Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Լոնդոն՝ բուժզննման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տղան լճի մեջ նկատեց տարօրինակ մի բան. Այն ինչ հայտնաբերեցին նրա ծնողներն այնտեղ, իրոք, շշմեցնող է Զույգը որդեգրել էր այս 9-ամյա աղջկան. Բայց երբ իմացան ճշմարտությունը, նրանք ուղղակի սարսափեցին Երիտասարդը տեսավ ծովի ալիքների վրա լողացող դատարկ շիշ. Իսկ երբ բացեց այն, մազերը բիզ-բիզ կանգնեցին. Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչու 2018-ն ամենաերջանիկ տարին կլինի կենդանակերպի այս 4 նշանների համար Երևանում քրեական հեղինակության են ձերբակալել Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Արտաքինից փոքր թվացող այս տնակը իսկական պալատ է. Տեսնելով, թե ինչպիսին է այն ներսից՝ Ձեր բերանը բաց կմնա ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերը Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Այն ինչ գտավ ռուս բլոգերն այս լքված տան մեջ, դեռ երկար կհիշեն բոլորը. Գաղտնիքների բացահայտման հետքերով Պելեի առողջական վիճակը վատթարացել է. Նրան տեղափոխել են հիվանդանոց Այս երեխան ցավերի պատճառով ցանկանում էր շուտ մահանալ. Բայց եղավ այն, ինչին ոչ ոք չէր հավատում Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

Այսօրվա և վաղվա հասարակությունների մասին

«Փաստ» օրաթերթի հյուրն է Հրանտ Բագրատյանը

 

Պարոն Բագրատյան, ի՞նչ եք կարծում` կապիտալիզմը վերջին տնտեսական համակա՞րգն է, որը հղացավ և ապրում է մարդկությունը:

– Հավանաբար նկատի ունեք ստրկատիրություն, ֆեոդալիզմ, կապիտալիզմ հերթագայությո՞ւնը: Նախ ասեմ, որ հիմա այդ մոտեցումը մերժվում է, որովհետև պատմականորեն չի արդարացնում իրեն: Ըստ իս, միշտ է կապիտալիզմ եղել: Ստրկատիրության ժամանակների դասական երկրներում, օրինակ, Եգիպտոսում, Հին Հռոմում պետական կապիտալիզմ էր:

Միջնադարում իշխանական կապիտալիզմ էր: Իսկ ներկայումս կորպորատիվ կապիտալիզմ է: Կորպորատիվ կապիտալիզմի շրջանը կարող է փոխարինվել մարդու անհատական տնտեսական գործունեության կապիտալիզմով: Իհարկե, հնարավոր է նաև պրոցեսներն ընթանան հակառակ ուղղությամբ. կրկին ուժեղանա պետության ազդեցությունը, քանզի այսօր երկրագնդի և հանքահումքային, և աշխարհագրական ռեսուրսները չեն բավարարում ընդլայնված վերարտադրություն իրականացնելուն:

Բայց փաստ է, որ պայքար է ընթանում հումանիստական, համամարդկային արժեքների համար, որը ենթադրում է կորպորատիվ կապիտալիզմի նշանակության փոքրացում, տրանսնացիոնալ կորպորացիաների դերի նվազում:

 

Ո՞րն է պատճառը, որ կորպորատիվ կապիտալը կսկսի տեղի տալ:

– Որովհետև նրանում մարդը` անհատը կորչում է:

 

Իսկ ինչի՞ կհանգեցնեն այդ պրոցեսները:

– Անհատի կապիտալիզմի: Այսինքն` հետ կնահանջի կորպորատիվ կապիտալը, տնտեսության մեջ կարևորագույն դեր կխաղա մանր բիզնեսը, և ամեն մարդու հնարավորություն կտրվի զբաղվելու տնտեսական գործունեությամբ: Հասարակությունը կդառնա ազատ քաղաքացիների հասարակություն: Մինչդեռ կորպորատիվ կապիտալիզմի ժամանակ մենք ունենք գործատուների ու գործավորների հասարակություն:

Այդպիսի միտումներ եղան 20–րդ դարի վերջին, երբ լուրջ արժեք ձեռք բերեց մարդու իրավունքի ինստիտուտը: Մեծ հումանիստները, ասենք` Սախարովի նման, մարդկանց հոգեբանության ու ընկալումների մեջ շատ բան փոխեցին: Սակայն այդ միտումները չկարողացան երկարատև կյանքի իրավունք ձեռք բերել, քանի որ 21–րդ դարի սկզբին կապիտալիզմը բախվեց մեկ այլ պրոբլեմի ևս, երբ սկսեցին արագորեն զարգանալ այնպիսի մարդահոծ ռեգիոններ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան:

Հանկարծ պարզվեց, որ երկրագնդի ռեսուրսները քիչ են, չեն բավականացնում: Իսկ ցանկացած ռեսուրսի դեֆիցիտ ծնում է կենտրոնացման պահանջ: Ես տեսնում եմ, թե ինչպես է աշխարհում այդ պրոցեսն ընթանում. ինչպես է ԱՄՆ պետությունը գնում յուրաքանչյուր ֆիրմայի հետևից ու պայքարում ամեն մի բարել նավթի համար: Նույնը` Ռուսաստանը, նույնը` Չինաստանը: Ես կարող եմ հստակորեն պնդել, որ վերջին տասը տարում կապիտալիզմը վերստին սկսել է ուժեղացնել կորպորատիվ բիզնեսը և ձևեր գտնել ու միաձուլել այն պետության հետ:

 

Այսինքն` դարձ ի շրջանս յո՞ւր:

– Այո, նման բան է: Բայց խոսքս չպետք է բացարձակ ընկալվի. այնպիսի երկրներում, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Ճապոնիան, անշուշտ, տեսնում ենք խոշոր կապիտալի դերի ուժեղացում, բայց առայժմ, ինչպես և տասը տարի առաջ, փոքր բիզնեսն ավելին է արտադրում, քան խոշորը:

 

Իսկ ներկա տնտեսական համակարգն իր մեջ վտանգներ չի՞ պարունակում մարդկության ճակատագրի համար: Որովհետև հարուստներն էլ ավելի հարստանալու հնարավորություն են ձեռք բերում, աղքատներն էլ ավելի են աղքատանում:

– Կան տարբեր միտումներ: Եթե աշխարհը դիտարկենք որպես մեկ հասարակություն, այնտեղ բևեռացումն ուժեղանում է: Եթե դիտարկենք առանձին զարգացած երկրները, ապա բևեռացումը փոքրանում է: Եթե դիտարկենք նոր զարգացող գիգանտների` Ռուսաստանի, Հնդկաստանի, Մեքսիկայի կամ Բրազիլիայի պարագան, ապա այս երկրներում բևեռացման մակարդակն ահավոր բարձր է: Բայց ահա Չինաստանում՝ հակառակն է։ Ինչ վերաբերում է աղքատ հասարակություններին, ինչպիսիք են Սոմալին, Աֆղանստանը և այլն, ապա նրանցում բացարձակ մենիշխանություն է:

 

Այսօր շատ հարուստներ փորձում են սոցիալական խնդիրներ լուծել. սեփական հարստությունից բաժին են հանում այդ նպատակի համար. պատահակա՞ն է այս միտումը:

– Պատահական չէ: Ձեր ասածի առումով լավ օրինակ է Ուոռեն Բաֆետի կամ Բիլ Գեյցի հայտարարությունները` ինչ ունենք–չունենք` կեսը տանք ժողովրդին: Ինչո՞ւ. որովհետև ամերիկյան հասարակությունը փոխվել է: Ներկա Ամերիկան 60–ականների ամերիկան չէ. եթե դու ասես՝ ունեմ մեկ միլիարդ դոլար, նրանք քեզ կպատասխանեն` հետո՞ ինչ…

Թեկուզ` Ճապոնիան. դեռևս 20–25 տարի առաջ աշխարհի մեծահարուստների զգալի մասը ճապոնացիներ էին, իսկ այսօր աշխարհի առաջին քսան հարուստների մեջ ոչ մի ճապոնացի չես գտնի:

Փաստը հետևյալն է` այնտեղ, որտեղ շատ են զարգացել, ձգտում են դեպի սոցիալական հասարակություն, ձգտում են դեպի մարդը: Իսկ այնտեղ, որտեղ այդ զարգացումը մեծ չէ, և թափ են հավաքում էլ ավելի զարգանալու համար, առկա է կենտրոնացումը: Եթե երկրագնդում կա 6 մլրդ բնակչություն, ապա հիմնական խոշոր վեցը երկրներից` Հնդկաստան, Չինաստան, Բրազիլիա, Ինդոնեզիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, հինգը զարգացման միջինից ցածր կամ միջին մակարդակ ունեցող երկրներ են (բացի Միացյալ Նահանգները), որտեղ խոշոր կապիտալն ամեն ինչ իր ճամփից սրբում է, պարզապես հաղթարշավում է: Եվ ունի շատ վայրենի դրսևորումներ: Տարբերվում է միայն Չինաստանը, ուր խստորեն հետևում են եկամուտների բաշխմանը:

Տեսեք, 1 մլրդ 300 մլն բնակչություն ունեցող Չինաստանում 4 մլրդ դոլար ունեցող մարդ չկա, իսկ Հայաստանում կա: Կամ Ռուսաստանը, որն ունի ավելի քան տասն անգամ պակաս` ընդամենը 142 մլն բնակչություն, և որի տնտեսությունն իր հզորությամբ ու ծավալներով չորս անգամ զիջում է Չինաստանի տնտեսությանը, մի քանի տասնյակ միլիարդ դոլար ունեցող մարդիկ ունի: Չինաստանն ունի եկամուտների բաշխվածության որոշակի ընդունելի կառուցվածք: Նաև սրանով է պայմանավորված նրա հաջող զարգացումը:

 

Կաելի՞ է ասել, որ եթե մարդը հագենում է նյութից, հոգնում է նրա իշխանությունից, այսինքն` մարսում է հարստությունը, արդեն նոր գաղափարախոսությամբ կսկսի իր տնտեսական գործունեությունը, հետևաբար նոր գաղափարախոսությամբ կամրապնդվի տնտեսական հետագա կառուցվածքը:

– Ճիշտ է: Ռուսաստանում ևս 20, 30 տարի հետո օլիգարխները կսկսեն բարիանալ: Բայց ո՞րն է հետաքրքիրը. Չինաստանում, գիտակցելով այս ամենը, կառավարությունն այս գլխից այնպիսի քաղաքականություն է վարում, որ հետագայում նման խնդիրներ ընդհանրապես չառաջանան. որևէ մեկն անարդար չհարստանա, հետագայում էլ այդ հարստությունը ցրելու կարիք չլինի:

Մի հասարակ օրինակ. ենթադրենք կղզում ապրում են տասը մարդ. կա տասը տուն: Ներկայացնենք բաշխման երեք օրինակ: Մի դեպքում ամեն մեկին հասնում է մեկական տուն. սա ծայրահեղ բաշխում է, որն աշխատելու խթան չի ստեղծում: Մեկ այլ տարբերակով մեկին տասը տուն է հասնում, ինը մարդ տուն չունի: Սա երկրորդ ծայրահեղությունն է, որը կրկին խթան չի ստեղծում. Չունևորները շահագրգիռ չեն աշխատել. միևնույն է` տները մեկի ձեռքին են:

Հաջորդ տարբերակը` ութը մարդ ունեն մեկական տուն, մեկն ունի երկու տուն, մեկն էլ տուն չունի: Սա համարվում է իդեալական դեպքը, երբ վատ աշխատողը պատժվել է` տուն չունի, լավ աշխատողն էլ ունի երկու տուն: Համարվում է, որ նման հասարակության մեջ կա մրցակցություն: Չինաստանն իրականացնում է հենց այսպիսի` կասկադային տնտեսական քաղաքականություն:

 

Իսկ մե՞ր երկրում` Հայաստանում:

– Մեզ մոտ խոշոր բիզնեսն ամբողջությամբ է միաձուլվել պետությանը: Այն աստիճանի, որ կապիտալիզմի մյուս տեսակների համար տեղ չի մնացել: Արդյունքում այնպիսի բևեռացում գոյություն ունի, որպիսին չկա որևէ երկրում: Եվ ո՞րն է էականը. արդեն մի տասը տարի առաջ ակնհայտ էր, թե ինչ էր տեղի ունենալու, ինչ վայրենի դրսևորումների էր հանգեցնելու մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը: Ժամանակին պետք էր մտածել` արժե՞ր դրան գնալ, թե` ոչ:

 

Արդյունքում` տուրք ենք տալիս վայրենի կապիտալիզմի՞ն:

– Բնականաբար: Նույնացնելբիզնեսըպետությանհետհենցդաէնշանակում: Տեսեք` մերբոլորբիզնեսմեններըպատգամավորներեն, նախարարներեն: Այդպեսչպետքէլինի. նրանքչենկարողլինելչեզոքկառավարիչներ, ընդունելարդյունավետօրենքներ: Միտումներըմերօրոքէլկային։Բայցայնժամանակկառավարությանըհաջողվումէրթույլչտալ, որայնվճռորոշդառնա։

 

Այսօր, ինչպես ասացիք, աշխարհում շատ հարուստներ փորձում են իրենց ունեցվածքից բաժին հանել հասարակության սոցիալական խնդիրների լուծմանը: Հավանաբար նաև փորձում են ամբողջը պահելու համար մասը զոհել: Մեզ մոտ այդ գիտակցությունը չկա՞:

– Փաստորեն` չկա: Եվ այդ համառությունը հանգեցնելու է նրան, որ չունևորները մի օր հարձակվելու են ունևորների վրա: Եվ եթե դա չլինի ֆիզիկական գործողությունների ձևով, ապա արգելափակելու են: Տեսեք, մեր երկրից տարեկան այսքան մարդ է հեռանում: Իսկ երբ մարդը հեռանում է, նշանակում է` բոյկոտում է և՛ երկիրը, և՛ բիզնեսմենին:

 

Հ.Գ. Հարցազրույցը արվել է երկու-երեք տարի առաջ:

 

Գոհար Սարդարյան

 

website by Sargssyan