Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Ցմահ դատապարտյալներին կենդանի «սպանում են»

«Փաստ» օրաթերթը հեռախոսազրույց ունեցավ ցմահ դատապարտյալ, արդեն 23 տարի պատիժը կրող Ստեփան Գրիգորյանի հետ:

Ցմահ դատապարտյալը հայտնում է, որ ՀՀ օրենսդրությունը իրականում չի գործում և ցմահ դատապարտյալներին զուր հույսեր տալով «կոտրում» են:

«Գործող իշխանությունը մի դիրքորոշում է որդեգրել՝ արհամարհում է մարդուն: Այս առիթով ես բաց նամակով դիմեցի հանրապետության նախագահին, բայց արձագանք չստացա: Հետո նույն բովանդակությամբ նամակ հղեցինք մի խումբ ցմահ դատապարտյալների անունից, սակայն՝ էլի անարձագանք:

Ես նշել էի, որ ՔԿՀ ղեկավարությունը ինձ դրական բնութագիր է տվել ու նախագահը, որպես երկրի ճակատագրի երաշխավոր, չպետք է խաղա մարդկային ճակատագրերի հետ: Այս երկրում փաստորեն օրենքը չի գործում: Դատավորները սպասում են նախագահի «դաբրո»–ին: Նախագահը չգիտեմ ինչի է սպասում: Նշանակում է, որ 23 տարի ես դատապարտյալ եմ, ունեմ դրական բնութագիր, բայց չեմ ուղղվել ու չեմ կարող ազատ ռեժիմի մեջ գոնե գտնվե՞լ»,–նշում է ցմահ դատապարտյալը:

Ցմահ դատապարտյալը ընդգծում է, որ կալանավայրերում ծանր պայմաններ են, բայց կան բազմաթիվ մարդիկ, ովքեր վաղուց վաստակել են ազատության մեջ լինելու իրավունք, սակայն նրանց մեջ էլ կամաց–կամաց սպանվում է հավատն ու մարդը:

«Վեց տարի ես ապրել եմ՝ իմանալով, որ ինձ համար մահապատժի դատավճիռ կա: Այդ վեցը տարիների ընթացքում ես տառապել եմ, ամեն անգամ, երբ խցի դուռը բացվում էր՝ սպասում էի, որ ինձ կտանեն գնդակահարելու: Մեր մահապատիժը կասեցվել էր, բայց չէր հանվել ու անգամ Գերագույն խորհրդում խոսակցություն էր եղել՝ գնդակահարել դատապարտվածներին մինչև նոր օրենքի ընդունումը:

Օրենքը, որում նշված է, որ 20 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալը կարող է դիմել վաղաժամկետ ազատման համար, փաստորեն հեքիաթ էր: Այս հեքիաթը երևի միջազգային հանրության համար է հորինվել, բայց գոնե մի նախադեպ լինի, որ աշխարհի աչքը մտցնեն ու ասեն` սա էլ երկիր է: Հիմա եթե ծայրահեղ քայլերի էլ դիմեմ` օգուտ չկա…»,– մանրամասնեց Ստեփան Գրիգորյանը:

Ստեփան Գրիգորյանը հավաստում է, որ 91 թվականից հետո ցմահ դատապարտվածների մեջ կան արդեն կիսախելագարներ, մի մասն էլ մահացել է:

«Այսօր հասարակությունը գիտի, որ Հայաստանի Հանրապետությունում արդար դատավորներ չկան: Իսկ հանցագործները երկու խմբի են դասվում ՝ փողկապավոր և առանց փողկապի»,– ընդգծեց ցմահ դատապարտյալը:

Ի դեպ՝ ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը ներում է խնդրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից: Նա հավատում էր, որ Նոր տարին կնշի իր ընտանիքի հետ միասին:

«Լուրեր կային, որ ներում լինելու է ու... չեղավ: Ես ուզում եմ հավատալ, որ մի օր ազատության մեջ կլինեմ և ուզում եմ ՀՀ նախագահը վերահսկի դատական համակարգը ու օրենքը գործի»,– ասում է նա:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանության մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1–ին 103 հրամանագրով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14–ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին, և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար:

Ստեփան Գրիգորյանը բոլոր ատյաններից մերժում է ստացել:

 

Լուսինե Ղազարյան

 

website by Sargssyan