Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

«Ելք»–ի հավակնություններն ու ապատիայի մեջ գտնվող հասարակությունը

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Հայաստանում հունվարի 1–ից թանկացումների նոր ալիք է սկսվել: «Ելք» դաշինքը հունվարի 19–ին թանկացումների դեմ երթ է անցկացնելու: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը բնական է համարում «Ելք»–ի քայլը:

«Ընդդիմադիր ուժը, որը հավակնություններ ունի լինել ամենաընդդիմադիրը, փորձում է մինչև մյուս համապետական ընտրությունները ձեռք բերել ամենաուժեղ և երևի թե միակ գործունյա ընդդիմադիր ուժի ստատուսը: Փորձում է ցանկացած առիթ օգտագործել՝ իր այդ կարգավիճակը շեշտելու համար: Այս առումով «Ելք»–ի քայլը բավականին տրամաբանական է և բխում է իր նպատակներից ու կարգավիճակից:

Այլ հարց է, թե դրանից ինչ կստացվի: Հաշվի առնելով, որ կան զանգվածներ, ովքեր միշտ սպասում են, որ որևէ քաղաքական ուժ իրենց կառաջնորդի, ու քանի որ սոցիալ–տնտեսական թեմայի շուրջ է երթը, իհարկե, հույս ունի, որ որոշակի զանգվածներ կհավաքվեն: Երբ ասում են, որ սոցիալական բունտերն առանց առաջնորդների են լինում, տեսական խոսակցություններ են: Նույնիսկ այլ երկրներում, երբ ասվում է, որ առաջնորդներ չկային, ժողովուրդը դուրս եկավ, այնուամենայնիվ, այդ ամենի հետևում ինչ–որ կազմակերպիչ է եղել:

Տվյալ դեպքում «Ելք»–ն իր վրա է վերցրել այդ կազմակերպչական գործը և հույս ունի, որ առաջիկա 10 օրվա ընթացքում, անընդհատ լարելով իրավիճակը, թեման բաց պահելով, կկարողանա թե՛ սոցիալական ցանցերի և թե՛ մամուլի միջոցով ավելի շատ մարդ հավաքել: Բացի այդ, «Ելք»–ը ոչ թե հավաքի, այլ երթի է հրավիրում, ինչի ընթացքում մարդկանց զանգվածն ավելանում է: Երթն ինքն իրենով որոշակի էներգետիկա ունի»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ չի կարծում, որ «Ելք»–ն ապավինելու է սեփական ռեսուրսներին. «Իրենք փորձելու են քաղաքական դիվիդենտներ քաղել ստեղծված իրավիճակից, նոր թեմա է՝ օրակարգ է մտել: Երկրորդ՝ կփորձեն նաև ֆիքսել իրենց առաջնորդ լինելը քաղաքական դաշտում: Եվ վերջապես, եթե ստացվի որոշակի զանգվածներ հավաքել, փորձելու են ավելի ֆակտոր դառնալ առաջիկայում»:

Ինչ վերաբերում է հասարակության տրամադրություններին, թանկացումների դեմ քաղաքացիական և քաղաքական այլ ճակատների ձևավորման հնարավորությանը, քաղտեխնոլոգը ընդգծեց.

«Նախ՝ փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում առանձին քաղաքական ուժերն ու քաղաքացիական սեգմենտները մեկը մյուսի նկատմամբ բավականին խանդով են վերաբերվում: Ընտրություններից հետո պրակտիկան ցույց տվեց, որ շատ քաղաքական ուժեր, որոնք խորհրդարան չեն անցել, այդպես էլ անորոշության մեջ են մնացել. ինչո՞վ պետք է զբաղվեն: Ես մի քիչ կասկածում եմ, որ իրենք կմիանան «Ելք»–ի նախաձեռնությանը, քանի որ իրենց նախաձեռնությունը չէ:

Միայն հենց այդ պատճառով չեն միանա, իհարկե, տարբեր պատճառաբանություններ կբերեն, իրար կմեղադրեն իշխանության այս կամ այն թևի նախագիծ լինելու մեջ, կասեն, որ դա շեղում է ամենագլխավոր թեմաներից:

Մեծ հաշվով՝ դժվար թե ինչ–որ ճակատ ստեղծվի: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա առայժմ չի զգացվում, որ հասարակությունը ապատիայից դուրս է եկել: Այս առումով բավականին լուրջ գործ կա անելու: «Ելք»–ը պետք է մեծ գործ անի, որ կարողանա քիչ թե շատ զանգվածներ հանել դուրս: Հասարակությունը շարունակում է բավականին անտարբեր մնալ:

Պետք չէ խաբվել Facebook–յան կամ սոցիալական ցանցերում առկա որոշակի ակտիվությանը, որովհետև Facebook–ի գոնե հայկական սեգմենտն իսկապես վիրտուալ է: Այն շատ դեպքերում որևէ աղերս չունի իրական կյանքի հետ: Քանի որ այնտեղ քննարկվող հարցերի թեմաները շատ արագ փոփոխվում են, համեմատաբար ակտիվ զանգվածները նույնքան արագ բժշկական մասնագետից դառնում են ռազմական գործիչներ, ռազմական գործիչներից՝ ոստիկաններ, կրիմինալ ավտարիտետներ և այլն:

Շատերն ապրում են վիրտուալ աշխարհում: Եվ դրանով է պայմանավորված այն, որ երբ ինչ–որ զանգվածային միջոցառումներ են կազմակերպվում, մասնակցության համար գրանցվում են հազարավոր մարդիկ, բայց միջոցառմանը ներկա է լինում ընդամենը 100–120 մարդ: Այդ մարդիկ սովորաբար լինում են թե՛ բնապահպանական, թե՛ կենդանիների պաշտպանության, թե՛ «ԵՏՄ–ի դեմ» կամ «ԵՄ–ի հետ» թեմաներով հրավիրված հավաքներին:

Այսինքն՝ պետք չէ մտածել, որ եթե նույնիսկ մի քանի հազար մարդ նույն թեմայի շուրջ միակարծիք է, նշանակում է, որ նրանք մյուս օրը ցույցերին իրար կողք կողքի կանգնած կլինեն»:

 

 

Աննա Բադալյան

 

website by Sargssyan