Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում ՄՇԱԿՈՒՅԹ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար Եղեգիս գետը վերածվում է ճգնաժամային գետի․ ո՞վ է մեղավոր Աշխարհի ամենահարուստ մարդը հա՞յ է․ նրա կարողությունը 400 միլիարդ դոլլար է կազմում Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրում է Ամերիկացի տղամարդն իր նոր գնած տան մեջ հայտնաբերեց գաղտնի դուռ. Մտնելով դռնից ներս՝ նա սարսափից կորցրեց խոսելու ունակությունը Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան

Զրույց հավատով ապագայի ու լավ լինելու վստահության մասին

«Փաստի» հյուրն է երգահան Գուսան Հայկազունը

 

– 2017 թ., ըստ Ձեզ, ինչպիսի՞ ձեռքբերումներ, հաջողություններ ունեցանք:

– Տարին այնքանով էր լավ, որ սահմանում համեմատաբար խաղաղ էր, թեկուզ սա վերջնական խաղաղություն չէր: Կցանկանայի վերջնական լիներ՝ կա՛մ վերջնական խաղաղություն, կա՛մ վերջնական՝ հաղթական պատերազմ:

Այնուամենայնիվ, մնացած ոչ մի բանում ես լավ բան չեմ տեսել: Գարնանը դեռևս վստահություն կար Կառավարության, Ազգային ժողովի նկատմամբ, ժողովուրդն իր ձայներն էր տվել և սպասում էր լավ բանի, սակայն ոչ մի դրական բան ես չտեսա՝ աղքատությունն ու թանկացումներն ավելացան:

Լավից–վատից, դժվարությամբ ես կարողանում եմ ապրել, բայց այս խեղճ ժողովո՞ւրդը: Շուրջդ նայում ես՝ լացդ գալիս է, որ այդպիսի մարդիկ, երեխաներ կան: Ես լավ բան չտեսա այս տարի, նույնը չեմ սպասում հաջորդ տարի: Ես, իհարկե, վատատես չեմ, մեր ժողովրդի, մեր երկրի ապագային հավատում եմ, պայքարող տեսակ եմ ու վստահ եմ, որ լավ է լինելու, պարզապես հիմա է շատ վատ:

 

Այս տարի երկրում քաղաքական կարևոր իրադարձություններ տեղի կունենան՝ վարչապետի, նախագահի ընտրություններ: Ըստ Ձեզ, տարբերություն կա՞, թե ով կլինի վարչապետ, կոնկրետ ինչ–որ մի թեկնածուի ընտրվելու դեպքում ժողովրդի համար լավ կամ վատ կլինի՞:

– Հասկանալով, գիտակցելով այս ամենը, տեսնելով, որ Սահմանադրություն փոխեցին միայն մի նպատակով, որ նախագահը, հանրապետականը մնան, ես կարծում եմ, որ ոչինչ չի փոխվելու, միշտ ասել եմ՝ պետք է համակարգը փոխվի. հարուստը հարստանում է, աղքատն՝ աղքատանում:

 

Ասում եք, շուրջը նայում եք՝ աղքատություն է, մյուս կողմից էլ Նոր տարվա օրերին ցանկացած խանութ մտնելիս տեսնում էինք, որ ասեղ գցելու տեղ չկա: Մարդիկ աղքատ են, հնարավորություն չունեն, բայց տարվա այդ վերջին օրը ծանրաբեռնված սայլակներով դուրս են գալիս խանութներից:

– Դա ընդամենը սովորության հետևանք է: Ամեն մարդ ցանկանում է լավ երևալ, իր երեխան տեսնի, որ լավ են, հարևանից չտարբերվեն: Ես իհարկե նման բան չեմ անում, ինձ համար ամեն օր էլ Նոր տարի է: Ամեն օր մենք ուտում ենք այն, ինչ ունենք, առնում ենք այն, ինչ որ պիտի ուտենք: Պիտի այդ ամենը վերանա, մենք այնքան լավ տոներ ունենք, Նավասարդն ու Վահագնի ծնունդը չի նշվում ժողովրդի կողմից, մենք ունենք Վարդավառ, որ չեն նշում ինչպես պետքն է:

 

2019 թ. ամանորյա հանգստյան օրերը կկրճատվեն: Ի՞նչ եք կարծում, դա կնպաստի քիչ գումար ծախսելուն, քանի որ քիչ ժամանակ կունենան հյուր գնալու և հյուր ընդունելու համար:

– Անպայման կազդի ու ճիշտ բան է դա, թե չէ 15 օր տոն էինք նշում:

 

Ձեր 2017 թ. ստեղծագործական հաջողությունների մասին կխոսե՞ք: Ի՞նչ նոր ձեռքբերումներ ունեցաք նախորդ տարի և ի՞նչ նոր ծրագրեր ունեք այս տարվա համար:

– Նախորդ տարի իսկապես հաջողված տարի էր ինձ համար, որովհետև մի քանի կարևոր երգեր գրեցի: Բացի այդ, իմ երեսուն տարիների աշխատանքի արդյունքը՝ «Հայեր, միացե՛ք» երգարանը կարողացա տպագրել, որտեղ տեղ են գտել իմ ստեղծագործությունների 70–80%–ը:

Իմ գործունեությունը ոչ թե 1–2 ավել կամ պակաս երգ գրելն է, այլ այն, որ ես անընդհատ մարդկանց մեջ եմ. դպրոցներում, մանկապարտեզներում, գրադարաններում տարբեր միջոցառումների են ինձ հրավիրում: Անընդհատ ազգայինը տարածելու, ոգի տալուն է ուղղված իմ գործը:

Մի հետաքրքիր բան ասեմ, որտեղ ինձ հրավիրում են, գնում եմ, այնտեղ է լինում նաև Կոմանդոսը՝ մշակույթի և պատերազմի համադրություն, ամեն տեղ իրար հետ ենք, շատ լավ եմ ընդունում դա:

Այս տարի վերջին գրածս երգը կոչվում էր «Վերջ տվե՛ք, տղե՛րք, էդ ի՞նչ եք անում», որով դիմում եմ մեր օլիգարխներին, պաշտոնյաներին, ովքեր քանդում են երկիրը, հերիք է, վերջացրե՛ք:

 

Լսո՞ւմ են, արձագանքո՞ւմ:

– (Ծիծաղում է): Համացանցում դրել եմ, գրված է հակակոռուպցիոն երգ, պայքարում եմ կոռուպցիայի դեմ երգով: Արձագանք չկա, մեկը կլսի, մեկը՝ ոչ: Աղմուկ էլ չհանեց, ոչ մեկին չի հետաքրքրում:

 

Ձեզ պես ստեղծագործողին չե՞ն խանգարում մասնագիտական աշխատանքը կատարել:

– Որքան էլ քննադատում եմ, քննադատական երգեր գրում, ոչ ոք ինձ բացասական բան չի ասում, ընդունում են, որ ճիշտ եմ: Քծնվող արվեստագետներից չեմ, լավին լավ եմ ասում, վատին՝ վատ:

 

Ձեր տեսակով ապացուցում եք, որ մարդ կարող է լինել Ձեր պես` նորմալ աշխատել ու սիրված լինել:

– Այո՛, սիրված եմ, չեմ մեծամտացել: Ընդ որում, հարուստներն ու պաշտոնյաները նույնպես սիրում են ու ընդունում, բայց չեն օգնում, որպեսզի ես ստեղծագործելու համար չմտածեմ, թե վաղն ինչ պիտի անեմ:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

website by Sargssyan