Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար Տեսահոլովակի պրեմիերա. «New Gray».«Circling The Sun» Շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը Ներքին շաբաթօրյակների շրջանակում մաքրվել է շուրջ 235 բակային տարածք Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում

Թանկացումների դեմ պայքարն իր տրամաբանական ավարտին կհասնի միայն օրենսդրական ճանապարհով

Այս օրերին երկրում քննարկվող թիվ 1 թեման դա թանկացումներն են, ինչի արդյունքում հասարակական խորը դժգոհության և հիասթափության ալիք է բարձրացել: Բնականաբար այս ամենից անմասն չէին կարող մնալ նաև քաղաքական ուժերը, որոնց գործողությունները սակայն խորը վերլուծելով պարզ է դառնում նաև իրական նպատակները: Գաղտնիք չէ, որ Հայաստանում սոցիալական բնույթի խնդիրների լուծման նպատակով կազմակերպվող բողոքի ակցիաներն ու երեթերը սպառել են իրենց և հարկավոր է նոր, ավելի երաշխաորված միջոց, ինչի կիրառման արդյունքում հանրությանը հնարավոր կլինի զերծ պահել հերթական հիաթափությունից:
Ահա և թանկացումների ֆոնին նմանատիպ խոսակցություններն ավելի ակտուալ են դառնում: Դեռևս աշնան սկզբին, երբ թաբկացումներ տեղի չէին ունեցել, «Ծառուկյան» դաշինքի անդմաները, ովքեր տիրապետում են ոլորտին և հստակ գիտեն պլյուսներն ու մինուսները, կանխատեսել էին ներկայիս իրավիճակը և առաջարկել էին, որպեսզի օրենսգրքում մի շարք փոփոխություններ իրականացվի, ինչի արդյունքում էլ հնարավոր կլինի պայքարել թանկացումների դեմ: Բնական է, եթե չի բարելավում հանրության սոցիալական վիճակը, այսինքն աշխատավարձի, թոշակի կամ նպաստի բարձրացում տեղի չի ունենում, ապա թանկացումներն ուղղակի կերպով ազդում են մարդու կենսակերպի վրա: 
Խնդիրը առավել քան կենսական նշանակության է, սակայն նրա լուծումը կապել փողոցային պայքարի հետ, ոչ իրատեսական է, ոչ էլ հեռանկարային: Այս դեպքում խնդրի լուծմանը պետք է հասնել օրենսդրորեն, հստակ մշակված ծրագրով, ինչն էլ ժամանակին միայն «Ծառուկյան» դաշինքն էր անում խորհրդարանում, գործելով միայնակ, այն դեպքում երբ հարկավոր էր մյուս խորհրդարանական ուժերի միջամտությունը ևս:
Պարզ է դառնում հիմա արդեն, թե որ քաղաքական ուժը, ինչ նպատակ է հետապնդում թանկացումների դեմ պայքարի իր մեթոդիկայով, բայց որ «Ծառուկյան դաշինքը» ունի քաղաքական համարձակություն և ռեսուրսներ, այն իրագործելու և տրամաբանական լուծման հասցնելու համար, դա անվիճելի փաստ է: Իսկ թե մյուս քաղաքական ուժերը ինչպիսի մոտեցում կցուցաբերեն այս իրադարձության կապակցությամբ, ենթադրությունները այդ ժամանակ կարելի է անել, չնայած արդեն իսկ ամեն ինչ պարզ է:

website by Sargssyan