Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար Տեսահոլովակի պրեմիերա. «New Gray».«Circling The Sun» Շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը Ներքին շաբաթօրյակների շրջանակում մաքրվել է շուրջ 235 բակային տարածք Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում

Բողոքի երթերը հասարակությանը հիասթափեցնելու հերթական միջոցն են

Թվում է, թե մարդկանց փողոց հանելու մեթոդը, հին լինելով, արդեն սպառել է իրեն և նույնիսկ Հայաստանի քաղաքացիներն են կայուն իմունիտետ ձեռք բերել փողոց դուրս գալու ցանկացած կոչ-հորդորի նկատմամբ։ Ավելին, թվումէ թե քաղաքական ուժերն էլ պետք է վաղուց հասկացած լինեին, որ բողոք-երթերը ոչ մի արդյունքի չեն բերում և չի կարելի քաղաքացիներին հերթական անգամ տանել պարտության։
Բայց ինչպես երևաց Ամանորից հետո, դա միայն թվում էր։ Դիցուք ԵԼՔ դաշինքը հանդես է եկել քաղաքացիներին ուղղված կոչով՝ հունվարի 19-ին դուրս գալ բողոքի երթի՝ ընդդեմ նոր տարվա հետ սկսված համատարած թանկացումների։ 
Թանկացումների դեմ, ինչ խոսք, պետք է պայքարել, քանի որ, ինչպես դեռ անցյալ տարի նշում էր «Ծառուկյան» դաշինքը, դրանք որևէ կերպով հիմնավորված չեն և ավելացնում են առանց այդ էլ առկա բարձր աղաքատության ցուցանիշը, ծնում արտագաղթի նոր տեմպեր, իսպառ ոչնչացնելով միջին խավը և բերում նոր շղթայական թանկացումների, որոնք էլ իրենց հերթին կրկին ավելացնում են աղքատությունը, ավելացնում արտագաղթը և այլն՝ դառնալով փակ շրջանակ։ Սա ավելի է սրում իրավիճակը՝ քաղաքացիների չավելացող եկամուտների, նույնը մնացած աշխատավարձերի և թոշակների ֆոնին։ Բայց արդյո՞ք այս ամենի դեմ պայքրալու ճիշտ միջոցը փողոց դուրս գալն է։
Հայաստանի քաղաքական պատմությունը գիտի միտինգների, ցույցների և բողոքի երթերի բազմաթիվ օրինակներ, որոնք սակայն ոչ մի արդյունքի չեն բերել։ Ամեն անգամ հերթական ձախողված ցույցը կամ երթը բերել է հիասթափության նոր ալիքի, քաղաքացիների մոտ կոտրել հույսի վերջին նշույլը։ Միթե այսքանից հետո ճիշտ է կրկին դուրս գալ փողոց, այն էլ խորհրդարանական ուժի կողմից, որն ունի ԱԺ ամբիոնը իր հարցերն ու մտահոգությունները բարձրացնելու համար։ 
Ստացվել է այնպես, որ ԱԺ ամբիոնն այսօր սոցիալական խնդիրներ լուծելու ավելի արդյունավետ հարթակ է, քան փողոցը, որի վերջը կամ բախումներն են, կամ հիասթափությունը։ «Ծառուկյան» դաշիքը որպես ԱԺ երկորդ ուժ այսօր լիարժեք օգտվում է այդ հարթակից, Կառավարության ուղղելով ամենասուր հարցերը, բարձրացնելով ամենասուր խնդիրները, հանդես գալով օրենսդրական բազմաթիվ նախաձեռնություններով։ Ի դեպ նույն «Ծառուկյան» դաշինքը ԵԼՔ-ի այս նախաձեռնությունից դեռ շատ առաջ կանխատեսել և բարձրաձայնել էր թանկացումների խնդիրը և առաջարկել լուծում՝ չեղյալ համարել եկամտահարկի առաջարկվող փոփոխութոյւնները՝ շարքային քաղաքացու գնաճի ազդեցությունը վրա գոնե փոքր-ինչ զսպելու համար։ Այս առաջարկությանը, ցավոք, այն ժամանակ չմիացավ ԱԺ-ի որևէ ուժ։
Իհարկե ամեն ուժ իրավունք ունի ինքը ձևարովերլ իր օրակարգը, սակայն դրանք չպետք է լինեն ինքնանպատակ, քանի որ առանց այն էլ սոցիալական բեռի տակ կքած հանրության համար հերթական հիասթափությունը կարող է աղետաբեր լինել։ Հենց սա է շատ լավ գիտակցում «Ծառուկյան» դաշինքը։

 

website by Sargssyan