Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Թանկացման դեմ գործուն միջոց կարող են լինել միայն ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունները

Սմբատ Ավագյան |

ԵԼՔ դաշինքը հայտարարություն է տարածել, ըստ որի հունվարի 19-ին Երևանում անցկացվելու է բողոքի երթ՝ ուղղված հունվարի 1-ից սկսված համատարած թանկացումների դեմ։ ԵԼՔ-ը ԱԺ ընդդիմադիր ուժերից մեկն է, և հասկանալի է, որ ԵԼՔ-ի հայտարարությունից հետո մամուլի ամբողջ ուշադրությունը սևեռվելու էր ոչ թե ԵԼՔ-ի, այլ «Ծառուկյան» դաշինքի վրա՝ պարզելու, արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքը միանալու է այդ բողոքի երթին թե ոչ։ 

Այսօր իսկապես զլմ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել այս խնդիրը, և «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորներ հայտնվել են տարբեր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այնինչ նույն լրատվամիջոցները անուշադրության են մատնում այն հարցը, որ նույն «Ծառուկյան» դաշինքը դեռ անցյալ տարի առաջինն է բազմիցս բարձրաձայնել և ահազանգել համատարած թանկացումների անթույլատրելիության փաստի մասին։ Եվ «Ծառուկյան» դաշինքը ոչ միայն բարձրաձայնել էր այդ խնդիրը, այլ նաև առաջարկել գործուն լուծումենր՝ թանկացումների ծանր բեռը գոնե փոքրինչ թեթևացնելու համար, մասնավորապես, սպասվելիք և արդեն հունվարի 1-ից իրականություն դարձած՝ եկամտահարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը չեղյալ համարելու միջոցով։ Հիշեցեննք, որ հունվարի 1-ից սպասվում են եկամտահարկի կտրուկ բարձրացումներ, որոնք ուղղակիորեն հարվածելու են աշխատավարձով ապրող ՀՀ քաղաքացիների գրպանին։ 
Սակայն այն ժամանակ որևէ քաղաքական ուժ, այդ թվում ԵԼՔ դաշինքը, ԱԺ-ում չաջակցեց «Ծառուկյան» դաշինքին։ Եվ այսօր ևս հասարակությանը հիասթափեցնելու փոխարեն ԱԺ երկրորդ քաղաքական ուժը լծված է ակտիվ խորհրդարանական աշխատանքի, հանդես է եկել և առաջիկայում հանդես է գալու բազմաթիվ նոր օրենսդրական նախաձեռնություններով, որոնք իրականանալու դեպքում ավելի մեծ օգնություն են լինելու հասարակության համար, քան ոչինչ չտվող և խնդրի լուծում չհանդիսացող երթերն ու ցույցերը։ Քանզի Փոքր եւ միջին ձեռներեցությունը մեր երկրում վերջնականապես չսպանելու համար պետք է սահմանին հետաձգել ավելացված արժեքի գանձումը, կենսաթոշակների ու նվազագույն աշխատավարձի բարձրացում, այս ամենն էր հենց առաջարկվում «Ծառուկյան» դաշինքի կողմից դեռևս այն ժամանակ, այսինքն հւտակ և տեսանաելի քայլեր, որոնք հնարավորություն կտային խուսափել գնաճի նման ծանր հետեւանքներից։ 
Իհարկե ԱԺ-ն ունի իր կանոնները և օրենսդրական նախաձեռնությունները պետք է համապատասխան քվեներ ստանան օրենք դառնալու համար, բայց խնդրի բարձրաձայնումը և դրա լուծման գործուն մեխանիզմներ առաջարկները այսօր ավելի են օգնում հասարակությանը, քան ի սկզբանե պարտության դատապարատված գործողությունները։

website by Sargssyan