Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Այս դուռը չեն բացել արդեն 4000 տարի. Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ կա այնտեղ թաքնված Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Լոնդոն՝ բուժզննման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տղան լճի մեջ նկատեց տարօրինակ մի բան. Այն ինչ հայտնաբերեցին նրա ծնողներն այնտեղ, իրոք, շշմեցնող է Զույգը որդեգրել էր այս 9-ամյա աղջկան. Բայց երբ իմացան ճշմարտությունը, նրանք ուղղակի սարսափեցին Երիտասարդը տեսավ ծովի ալիքների վրա լողացող դատարկ շիշ. Իսկ երբ բացեց այն, մազերը բիզ-բիզ կանգնեցին. Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչու 2018-ն ամենաերջանիկ տարին կլինի կենդանակերպի այս 4 նշանների համար Երևանում քրեական հեղինակության են ձերբակալել Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Արտաքինից փոքր թվացող այս տնակը իսկական պալատ է. Տեսնելով, թե ինչպիսին է այն ներսից՝ Ձեր բերանը բաց կմնա ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերը Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Այն ինչ գտավ ռուս բլոգերն այս լքված տան մեջ, դեռ երկար կհիշեն բոլորը. Գաղտնիքների բացահայտման հետքերով Պելեի առողջական վիճակը վատթարացել է. Նրան տեղափոխել են հիվանդանոց Այս երեխան ցավերի պատճառով ցանկանում էր շուտ մահանալ. Բայց եղավ այն, ինչին ոչ ոք չէր հավատում Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

Մեծ Մանթաշում կեղտաջուր են խմում

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում կեղտաջուր են խմում: Ոչ միայն Մեծ Մանթաշում է այս վիճակն, այլ նաև հարակից համայնքներում: Փոքր և Մեծ Մանթաշ, Արևշատ և Գեղանիստ համայնքներում խմելու ջրի նույն խնդիրներն են. տեղի բնակիչները չֆիլտրած ջուր են օգտագործում: Հաճախ ջրի հետ ցեխ ու որդեր են գալիս:

«Մենք ջրմուղի համակարգում չենք և կեղտաջուր ենք խմում: Առվից եկող ջուրն ենք խմում: Գյուղի հիմնադրման օրվանից այդ ջուրն ենք խմում: Ջրամբարից այդ ջուրը 10 կիլոմետր է գալիս մինչև մեզ է հասնում: Այդ ձորում անասնահոտեր են լինում: Անասուններն էդ ջրից խմում են, հետո՝ մենք»,– «Փաստի» թղթակցի հետ զրույցում բողոքեց Մեծ Մանթաշի բնակիչ Ստյոպա Չոբանյանը:

Այստեղ խմելու ջուրը ստանում են Մանթաշի ջրամբարից: Ջուրը չի քլորացվում և հենց այդպես էլ բնակիչներն օգտվում են այդ ջրից` քայքայելով իրենց առողջությունը: Մանթաշ գետի հովտում գտնվող գյուղի մոտ 2000 բնակիչ պղտոր ջուր է օգտագործում:

«Ձմռանը ոչինչ, ջուրը մաքուր է լինում, իսկ ամռանն ահավոր է: Վիճակը չի կարգավորվում, ու մինչև օրս այդ ջուրն ենք խմում: Չորս գյուղ այդ կեղտոտ ջրից է օգտվում»,– դժգոհեցին նրանք:

Ստյոպա Չոբանյանը Մեծ Մանթաշի համայնքապետն է եղել: Աշխատանքի ընթացքում խմելու ջրի ներքին ցանց կառուցելու համար որոշակի քայլեր կատարել է: Ջրի ներքին ցանցը կառուցված է, մնում է ջուրը տներ հասցնել:

«Այն ժամանակ «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ պայմանագիր ենք կնքել, ջրագիծը բերել ենք, վերջը ես ուզեցի համայնքին փրկել էդ ջրից, բայց չենք փրկվել: 2,5 կիլոմետր ջրագիծ է կառուցվել, մնում է այն միացնել, բայց դեռ 4 համայնք շարունակում է կեղտաջուր խմել»,– փոխանցեց Մեծ Մանթաշի նախկին համայնքապետը:

Այս տարիների ընթացքում բոլոր կառույցներում խնդիրը բարձրաձայնվել է, ընդհուպ մինչև վարչապետ, բայց անընդհատ նույն պատասխանն են ստացել՝ խնդիրը կլուծվի: Տարբեր տեղեր ուղարկված գրությունների մի մասն էլ անպատասխան է մնացել: Կեղտաջուրն այդպես էլ մաքուրով չի փոխարինվում:

Համայնքի ղեկավար Արկադի Գրիգորյանի փոխանցմամբ՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Այս տարվա ընթացքում նրանք մաքուր ջուր կունենան:

«Նախատեսված է մոտ 4 կիլոմետր 800 մետր ջրագիծ անցկացնել, խողովակներն արդեն գնել ենք և պահեստավորել, գարունը բացվելուն պես աշխատանքները կսկսենք»,– հայտնեց նա:

Մանթաշում նաև ոռոգման ջրի խնդրի առաջ են կանգնած: Ոռոգման ջուրը քիչ է` հողամասերին այն չի հերիքում:

«Մանթաշի ջրամբարի հարցում ամեն տարի մենք խնդրի առաջ ենք կանգնում՝ ծայրամասային համայնքներին ջուր մատակարարելու ուղղությամբ: Այն համայնքները, որոնք գտնվում են ծայրամասում, տարի է եղել, որ ընդհանրապես ջուր չեն ստացել կամ ստացել են 1–2 անգամ: Իսկ կարտոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքեր իրականացնելու ժամանակ գոնե տարեկան 3 անգամ պետք է ջրել:

 

Մանյա Պողոսյան

 

website by Sargssyan