Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 23.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար Տեսահոլովակի պրեմիերա. «New Gray».«Circling The Sun» Շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը Ներքին շաբաթօրյակների շրջանակում մաքրվել է շուրջ 235 բակային տարածք Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում

Արմեն Մարտիրոսյանը չբացառեց նաև իր արտագաղթելու հավանականությունը

«Փաստ» օրաթերթը գրում է

 

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով քաղաքական դաշտի իսպառ վերացումը, տնտեսական և իրավական անմխիթար իրավիճակի խորացումը, քաղբանտարկյալների ավելացումը և որպես այդ ամենի վերջնարդյունք՝ արտագաղթի ծավալների շարունակական աճն են եղել 2017 թվականի «ձեռքբերումները»:

«Ես չեմ կարծում, որ հաջորդ տարվա համար որևէ դրական սպասում կարող է լինել: Ինչի՞ հաշվին պետք է լինեն դրական սպասումները: Ես դեռևս չեմ տեսնում, որ հասարակությունը ցանկանում է պայքարել, իսկ լրատվական դաշտը զբաղված է հասարակության մոտ առկա ապատիան խորացնելով: Եվ այդ է պատճառը, որ այս պահին ունենք այն, ինչ՝ ունենք»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Մեդիադաշտի կողմից ապատիան խորացնելու քայլ ասելով քաղաքական գործիչը նկատի ունի այն հրապարակումները, որտեղ քննադատության է ենթարկվում ընդդիմադիր դաշտը: Եվ Մարտիրոսյանի կարծիքով մամուլում շրջանառվող՝ «բոլորը նույնն են», «բոլորը ծախված են», «որևէ պայքար երբևէ արդյունք չի տալիս» արտահայտությունները ընդդիմության դեմ վարվող քաղաքական պայքարի հետևանք է:

Թե իրականում ինչ է անում ընդդիմությունը, որպեսզի իր հասցեին հնչեցվող նմանօրինակ մեկնաբանություններին ցույց տա, որ ամենևին էլ անգործ չէ և ո՞րն է քաղաքական ճգնաժամից դուրս գալու ընդդիմության առաջարկած դեղատոմսը հարցին Ա.Մարտիրոսյանը պատասխանեց:

«Ամենադժվար հարցն եք տալիս, բայց իմ կարծիքով միակ դեղատոմսն այն կլիներ, որ հասարակությունը համախմբվեր և պայքարի դուրս գար, բայց այս պահին, ցավոք սրտի, ես դա չեմ տեսնում»–ասաց քաղաքական գործիչը:

Պայքարի այլ ձևեր նրա համար ընդունելի չեն, քանի որ ինչպես կարող է քաղաքակիրթ պայքարի մասին խոսք լինել, երբ երկրում ազատ դատաիրավական համակարգ չկա: Եվ այն, որ ընդդիմությունը Սահմանադրություն փոխելու և Սահմանադրությամբ երաշխավորված անկախ գործընթացներ սկսելու իշխանություն չունի, այդ իսկ պատճառով էլ չի կարողանում շոշափելի հաղթանակներ արձանագրել:

«Ո՛չ ես, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժ կինոյի այն հերոսներից չեն, որ փորձեն միայնակ ինչ–որ քայլեր ձեռնարկել, այն դեպքում, երբ տարիներ շարունակ և՛ իշխանությունը, և՛ հասարակությունը իր պասիվությամբ քաղաքական դաշտն ըստ էության ռեսուրսազրկել է: Եվ որևէ մեկը հիմա միայնակ Ռեմբոյի կամ Ջեկի Չանի նման չի կարող բոլորին հաղթել: Իհարկե, այդ ամենը կինոյում շատ լավ նայվում է, բայց իրականության մեջ այդպես չի լինում»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի խոսքով հաջորդ տարի ամեն ինչ նույնությամբ կշարունակվի՝ ռեսուրսազրկում, ուժերի ու հնարավորությունների նվազում և այլն, իսկ իր կողմից կուսակցությունը լքելու մտադրություն չունի: Ամանորից առաջ նա հասարակությանն անկոտրում կամք մաղթեց, որպեսզի ամենօրյա պայքարի արդյունքում հասարակությունը կարողանա նորմալ ու մարդավայել ապրել: Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ա.Մարտիրոսյանին նույնպես տեսնենք արտագաղթել ցանկացողների ցանկում, նա թեև սկզբում վստահեցրեց, որ նման բան չկա, բայց հետո՝ չբացառեց նման զարգացումը:

«Արդեն այնպիսի իրավիրճակ է երկրում, որ որևէ մարդ չի կարող հստակ ոչինչ ասել: Այլևս խնդիրը մենակ մենք չենք, այլ արդեն կան երեխաներ, հազար տեսակ հարցեր էլ կան: Ու քանի որ ես երբեք ոչինչ չեմ բացառել, ուստի դա էլ չեմ բացառի»,– խոսքը եզրափակեց Ա. Մարտիրոսյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

website by Sargssyan