Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 19.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների համար Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղին նորոգվել է հիմնովին ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ Հայ մարմնավաճառները խոստովանում են, թե ինչու են ընտրել հենց այդ «մասնագիտությունը» ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» Պերեսը ցանկանում է ազատվել «Ռեալի» այս 9 ֆուտբոլիստներից Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային համաժողովը Աջափնյակի շինարարական աղբավայրից դուրս՝ այլ վայրերում շինաղբ թափողները կտուգանվեն Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները Եմենից հրթիռ է արձակվել Արաբիայի ուղղությամբ Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի Ամենավտանգավոր դաջվածքները, որոնց պատճառով Դուք կընկնեք անախորժությունների մեջ Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը «Միկմետալ»–ը ընդլայնում է աշխատանքները Լուսանկարներ, որ բառերից խոսուն են Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում

Էդմոն Մարուքյանը՝ տարվա լավագույն քաղաքական գործիչների ցանկում

Գերմանական հեղինակավոր «Treffpunkteuropa» ամսագիրը ՀՀ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանին ճանաչել է «Տարվա Եվրոպական քաղաքական գործիչ»:

Ամսագիրը ներկայացրել է այն մարդկանց, ովքեր 2017 թվականին ազդել են եվրոպական քաղաքականության ձևավորման, ընտրողների մտքերի և սրտերի վրա և տրամադրել նրանց որոշում կայացնել հօգուտ իրենց։ ՛՛Treffpunkteuropa՛՛-ն նշում է նաև, որ այդ քաղաքական գործիչների հետ պետք է հաշվի նստել 2018 թվականին քաղաքականության ձևավորման հարցերում։

 

Ամսագիրը Էդմոն Մարուքյանին բնութագրում է հետևալ կերպ․ «36- ամյա հայը սկսած 2001 թվականից իր հայրենիքում քաղաքականության մեջ ակտիվ է: Սկզբում Մարուքյանը աշխատել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպություններում, 2012 թվականից մտել է քաղաքականություն: 2012 թվականի դռնեդուռ ընտրարշավի ժամանակ Մարուքյանը հաղթել է հայտնի կուսակցությունների թեկնածուներին: 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է մինչև այդ ստեղծված լիբերալ «Ելք» դաշինքով, որը ստացել է ձայների 7,8 տոկոսը: Նման հաջողություն գրանցվել է նաև մեկ ամիս անց` մայրաքաղաք Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Այստեղ նրանք ստացել են ձայների 21 տոկոսը:

Ամսագիրը նշում է նաև․ «Այսպիսով Մարուքյանը ուզում է ուժեղացնել իր երկրի և Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայի միջև կապը, ինչպես նաև Հայաստանը տանել դեպի Եվրոպական Միություն: Քանի որ Հայաստանը ռազմականապես և տնտեսապես կախված է Մոսկվայից, ոչ մի այլ կուսակցություն չի խթանում Արևմուտքի հետ կապը: Մարուքյանի կուսակցությունը չի ուզում որևէ տնտեսական միություն Ռուսաստանի և նախկին սովետական տարածքում առաջացած ավտոկրատիաների հետ և ուզում է լքել ԵԱՏՄ-ն»:

''Treffpunkteuropa''-ի տարվա քաղաքական գործիչներ կոչմանն արժանացել են նաև Լեհաստանի նորընտիր վարչապետ Մաթեուս Մորավեցկիին, Իռլանդիայի հայտնի քաղաքական դերակատար Գերի Ադամսը, Գերմանիայի Բունդեսթագում նորընտիր AFD կուսակցության կին քաղաքական գործիչ Ալիս Վեյդելը և ազգությամբ ճապոնացի, բայց չեխ քաղաքական գործիչ, խորհրդարանի անդամ Տոմիո Օկամուրան։



Նշենք նաև, որ ՛՛Treffpunkteuropa՛՛ քաղաքական ամսագիրը լույս է տեսնում 2009 թվականից հինգ լեզուներով՝ անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն։ Այն տարածվում է էլեկտրոնային և տպագիր տարբերակներով։

website by Sargssyan