Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Այս դուռը չեն բացել արդեն 4000 տարի. Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ կա այնտեղ թաքնված Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Լոնդոն՝ բուժզննման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տղան լճի մեջ նկատեց տարօրինակ մի բան. Այն ինչ հայտնաբերեցին նրա ծնողներն այնտեղ, իրոք, շշմեցնող է Զույգը որդեգրել էր այս 9-ամյա աղջկան. Բայց երբ իմացան ճշմարտությունը, նրանք ուղղակի սարսափեցին Երիտասարդը տեսավ ծովի ալիքների վրա լողացող դատարկ շիշ. Իսկ երբ բացեց այն, մազերը բիզ-բիզ կանգնեցին. Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչու 2018-ն ամենաերջանիկ տարին կլինի կենդանակերպի այս 4 նշանների համար Երևանում քրեական հեղինակության են ձերբակալել Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Արտաքինից փոքր թվացող այս տնակը իսկական պալատ է. Տեսնելով, թե ինչպիսին է այն ներսից՝ Ձեր բերանը բաց կմնա ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերը Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Այն ինչ գտավ ռուս բլոգերն այս լքված տան մեջ, դեռ երկար կհիշեն բոլորը. Գաղտնիքների բացահայտման հետքերով Պելեի առողջական վիճակը վատթարացել է. Նրան տեղափոխել են հիվանդանոց Այս երեխան ցավերի պատճառով ցանկանում էր շուտ մահանալ. Բայց եղավ այն, ինչին ոչ ոք չէր հավատում Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

Հայկական շոու բիզնեսի «օլիգարխները»

Հայկական շոու բիզնեսում մի ազդեցիկ շերտ կա, որի հետ բոլոր երգիչ-երգչուհիներն ընկերություն են անում, սակայն, նրանց աչքից թաքուն, պահը չեն կորցնում վարկաբեկել այդ շերտի ներկայացրած արվեստը, այն է՝ ռաբիս երաժշտությունը: Ու որքան էլ մեր էստրադային դեմքերը փորձեն համոզել լսարանին, որ իրենք բարձր ճաշակ ունեն, դրա համար էլ ռաբիս չեն երգում, հոգու խորքում նրանցից շատերն են երազում ունենալ վերոհիշյալ ժանրի լավագույն ներկայացուցիչների ունեցածի գոնե կեսի կեսը: Այո, պահանջված են, հեղինակավոր ու, որ ամենաառանցքայինն է, հարուստ են, շա՜տ հարուստ:

Ստորև հայկական շոու բիզնեսի ամենաթանկ վճարվող հայտնիների շարքն է, որում բոլոր ընդգրկվածները, դե իհարկե, հայկական ռաբիսն են ներկայացնում:

Թաթա Սիմոնյան

Այս երգիչը հայկական շոու բիզնեսի նախահայրերից է: Նա միշտ կար՝ շոու բիզնեսից առաջ էլ, օրոք էլ: Թաթայի հոնորարների մասին այնքան է խոսվել, որ արդեն դժվար է տարբերել լեգենդն իրականությունից, սակայն այն փաստը, որ Թաթան հայկական ռաբիսի բոլոր ժամանակների արքան է, միանշանակ է:

Հայկ Ղևոնդյան

Սպիտակցի Հայկոյի կոնսերվատորիական կրթության մասին ազգն իմացավ այն ժամանակ, երբ անձամբ Գրիգորիչը հիացմունքով խոսեց իր աշակերտի մասին, ու նշեց, որ Հայկի դիապազոնով երգիչը հանգիստ կարող էր օպերայի բեմերը զարդարել: Սակայն Սպիտակցին, ինչպես և ցանկացած խելացի մարդ, հասկացավ, որ պետք է աշխատել «պահանջարկը ծնում է առաջարկ» սկզբունքով և որոշեց ռաբիսին անդավաճան մնալ, քանի որ դժվար թե հայկական հարսանիքներում ինչ-որ մեկի մտքովն անցնի օպերային արիայի տակ խորոված մատուցել:

Թաթուլ Ավոյան

Թաթուլի անձի էպոտաժային լինելը միշտ ավելորդ հետաքրքրություն է առաջացրել երգչի հանդեպ: Թաթուլը մի անգամ խոստովանել է, որ իրականում ինքը ոչ թե ռաբիս, այլ ջազ է սիրում: Հավատում ենք, բայց, ափսոս, որ հենց Թաթուլի երգերի շնորհիվ շատերը մանուկ տարիքից այդպես էլ մեծանում են նրա մատուցած երաժշտության տակ ու երազում մի օր դուետ երգել Թաթուլի հետ:

Արմենչիկ

Պատանի տարիքում ժողովրդական երգերով ասպարեզ մտած Արմեն Գոնդրաչյանը, նույն ինքը՝ Արմենչիկը, ԱՄՆ-ում բնակվող այն հայ հայտնիներից է, ում համար ռաբիս երաժշտությունը դարձավ կյանքի բոլոր երազանքներին հասնելու ոսկե բանալին: Երգիչը այնքան պահանջված է, որ հարսանիքներին ու խնջույքներին նրա երգելու պատվերը պետք է անել ամիսներ առաջ: Ահա այդքան հագեցած է նրա գրաֆիկը:

Շարունակությունը՝ այստեղ

website by Sargssyan