Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 19.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների համար Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղին նորոգվել է հիմնովին ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ Հայ մարմնավաճառները խոստովանում են, թե ինչու են ընտրել հենց այդ «մասնագիտությունը» ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» Պերեսը ցանկանում է ազատվել «Ռեալի» այս 9 ֆուտբոլիստներից Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային համաժողովը Աջափնյակի շինարարական աղբավայրից դուրս՝ այլ վայրերում շինաղբ թափողները կտուգանվեն Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները Եմենից հրթիռ է արձակվել Արաբիայի ուղղությամբ Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի Ամենավտանգավոր դաջվածքները, որոնց պատճառով Դուք կընկնեք անախորժությունների մեջ Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը «Միկմետալ»–ը ընդլայնում է աշխատանքները Լուսանկարներ, որ բառերից խոսուն են Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում

Ի՞նչ ֆիլմ դիտել Ամանորին

Ամանորյա տոնական օրերին դրական լիցքեր կարելի է ստանալ ոչ միայն հարազատների, բարեկամների, ընկերների հետ շփման, այլ նաև լավ ֆիլմեր դիտելու միջոցով: Ահա ամանորյա 5 ֆիլմ, որոնք կապահովեն ձեր տոնական տրամադրությունը:                                                                                                                         

Նոել (Noel 2004)

Կան մարդիկ, ովքեր կարող են տոնական օրերին իրենց երջանիկ զգալ` ուղղակի հիանալով ամանորյա զարդարանքներով, և կան մարդիկ, ովքեր թվում է թե վաղուց կորցրել են երջանիկ լինելու իրենց հույսը: Ֆիլմի հերոսները չորս տարբեր մարդիկ են, ովքեր Ամանորին պատահաբար հանդիպում են միևնույն վայրում` հիվանդանոցում: Սակայն նրանք անգամ չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց կյանքն այդ հանդիպումից հետո փոխվելու է…

                                                                                                                               

Արձակուրդ փոխանակումով (The Holiday 2006)

Ֆիմի հերոսուհիներից մեկը ապրում է Անգլիայում, իսկ մյուսը Հարավայի Կալիֆորնիայում: Նրանց երկուսի կյանքում էլ դժվարություններ են հանդիպում. հերոսուհիներից մեկի սերն անպատասխան է մնում, իսկ մյուսը պարզում է, որ իր սիրելին իրեն դավաճանում է: Ամանորին ընդառաջ հերոսուհիները որոշում են դիմել կտրուկ փոփոխությունների:  Պատահական գտնելով միմյանց համացանցում` նրանք որոշում են փոխանակվել բնակության վայրերով և Ամանորը դիմավորել բոլորովին նոր միջավայրում…

 

 

                                                                                                                                      

 

Թագ Սուրբ Ծննդին (Crown for Christmas 2015)

Նյու Յորքի հյուրանոցներից մեկում մաքրուհու իր աշխատանքից ազատվելուց հետո ֆիլմի հերոսուհի Ալին անսպասելիորեն Եվրոպայում աշխատելու հրավեր է ստանում:  Հետագայում պարզվում է, որ Ալին աշխատելու է իրական դղյակում` որպես արքայադստեր դաստիարակ: Թեպետ արքայադուստր Թեոդորան իր մոր մահից հետո  դժվարությամբ էր լեզու գտնում մարդկանց հետ, Ալիին հաջողվում է շահել արքայադստեր սիրտը և ոչ միայն…

Image result for serendipity movie

                                                                                                                                              

Ինտուիցիա (Serendipity 2001)

Ֆիլմի հերոսն ու հերոսուհին պատահաբար հանդիպում են Նյու Յորքում, երբ երկուսն էլ ցանկանում են գնել ձեռնոցների միևնույն զույգը: Չնայած նրան, որ երկուսն էլ արդեն ունեն կյանքի ընտրյալներ, նրանք որոշում են այդ երեկո միասին անցկացնել:  Արդեն բաժանվելիս նրանք կանգնում են երկընտրանքի առաջ. շարունակել հարաբերությունները, թե՞ վերադառնալ իրենց ընտրյալների մոտ: Այս ժամանակ ֆիմի հերոսուհի Սառան հետաքրքիր լուծում է առաջարկում…

Image result for Love Actually 2003)

 

Իրական սեր (Love Actually 2003)

Ֆիմի հերոսները 10 տարբեր մարդիկ են, այդ թվում՝ ռոք երգիչ, գրող, Մեծ Բրիտաիայի վարչապետ, ովքեր Ամանորին ընդառաջ շտապում են իրականացնել իրենց ծրագրերը: Որքան էլ տարբեր թվան ֆիլմի հերոսները և որքան տարբեր լինեն ծրագրերը, Ամանորին ընդառաջ նրանց բոլորին միավորելու  է մեկ ընդհանուր բան…

website by Sargssyan