Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Հունվարի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ» Ի՞նչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ» Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ» ՀՅԴ ԳՄ-ն կորոշի՝ շարունակելո՞ւ են 3 նախարարներն աշխատել, թե՝ ոչ. «Հրապարակ» Խոյեր. Ձեր ամենամեծ թերությունը որոշումներ կայացնել չցանկանալն է. Հունվարի 24-ի աստղագուշակ Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է. «Ժամանակ» Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա Մայրաքաղաքում շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը 2017թ. դեկտեմբեր ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գործողությունը հանգեցնում է փոփոխության

Կարեն Զոհրաբյան . «Տարին ձեռքբերումներով լի էր»

Past.am - ի զրուցակիցն է « Տենոր » համաշխարհային ասոցիացիա մշակութային ՀԿ - ի նախագահ ` Կարեն Զոհրաբյանը :

Շուրջ երկու տարի պաշտոնապես գործող ասոցիացիայի նպատակն է նաև արտերկրում ներկայացնել հայ մշակույթն ու ճանապարհ հարթել երիտասարդ տաղանդների համար : Դեռ տարեսկզբին Թբիլիսիում կայացած դասական երգի մրցույթում հայ երգիչների հետ միասին նա պատվով վերադարձավ հայրենիք և տարին ամփոփեց Լուսինե Զաքարյանի 80 - ամյակին նվիրված հուշ - երեկո համերգային ծրագրով :

Կարեն Զոհրաբյանը պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին :Զրույցը նրա հետ հետաքրքիր էր , բովանդակալից :

Բեղուն , ու ստեղծագործական տարի էր կարծես թե ձեզ համար , ինչպե՞ս սկսվեց տարեսկիզբը :

 

Մարտին Թփիլիսիում տեղի ունեցավ « Նոդար Անդգուլաձե » անվան դասական երգեցողության երկրորդ մրցույթը , որին Հայաստանից մասնակցեց հինգ երգիչ :

Հաջորդ այցը կարծես թե Թուրքիայում էր , ո՞ւմ հետ մեկնեցիք և ի՞նչ արդյունք ունեցաք :

Մայիսի սկզբին Թուրքիայի Սիդե քաղաքում կազմակերպված էր »Հարմոնիա »  անվանումով միջազգային մրցույթը , որին մասնակցեց Մարգար Եղիազարյանը : Թուրքիայի հանդիսատեսի ու հանձնախմբի առջև թևածեց հայ երգը , հնչեց Կոմիտաս` » Հով արեք  և այլ ստեղծագործություններ :

 

« Տենոր » ասոցիացիայի գործունեության նպատակներից մեկն է գտնել երիտասարդ տաղանդներ ու օգնել նրանց գնալ դեպի արվեստի մեծ ուղով : Այդպիսով ձեր ղեկավարությամբ հուլիսի 14- 16 - ը Երևանում անցկացվեց «Ոսկե ձայն « միջազգային մրցույթը, որին մասնացում էին ավելի քան հինգ երկրից ժամանած երգիչներ :

Երևի թե այդ նախագիծը ամենից պարտավորեցնողն էր մեր այս տարվա աշխատանքային օրացույցում : Մինչև հուլիսի 14- ը արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ էր տարվել , որպեսզի մրցույթը համապատասխան լիներ պահանջվող միջազգային պահանջներին , հաջորդ օրը գալահամերգն էր , կենդանի նվագախմբի նվագակցությամբ , հավելեմ , որ լավագույն մասնակիցները պարգևատրվեցին : Մեծ հպարտություն ես զգում , երբ որևէ երկրից հաղթանակած վերադառնում ես հայրենիք , Հայաստանը ներկայացրած երգչի հետ , սակայն մեկ ուրիշ հոգեվիճակ ու զգացողություն է , որ կարողանում ես քո հողում ընդունել և ճանապարհել օտարազգի արտիստին , ով քո հրավերով է գտնվում հայի բնօրրանում :

 

Սեպտեմբերին դուք երեք երգիչների ` Գոռ Թումանյանի , Յուրի Սարգսյանի ու Գրիգոր Գրիգորյանի հետ մեկնեցիք Իսպանիա` միջազգային մրցույթի մասնակցության համար :

Այո , սեպտեմբերի 22- 27- ը կայացավ « Богатстао голос » միջազգային մրցույթը , որի ժամանակ մենք լավագույնների շարքում էինք :

Որքանով տեղյակ եմ հետո կրկին վերադարձել էիք Իսպանիա :

Հոկտեմբեր ամսին Լորետ դե մար քաղաքում անցկացվեց ևս մեկ միջազգային մրցույթ , որի շրջանակներում Երևանը ներկայացրեց Մերի Բաբայանը ու կրկին արդյունքը գոհացուցիչ էր :

Տարվա գերխիտ գրաֆիկի ու ծանրաբեռնվածության հետ համատեղ հոգևոր հարստություն ունեցաք կազմակերպելով Լուսինե Զաքարյանի հիշատակին նվիրված հուշ - երեկոն :

Արվեստը հարատևում է , երբ հետևողականորեն ու նվիրումով աշխատում ես օրինակ ունենալով վառ անհատների , ովքեր ընտրյալներ են ու մշակույթ հասկացությունը ասոցացվում է նրանց անունների հետ : Լուսինե Զաքարյանի հոգեթով ձայնը և հրեշտակային կատարումները դեռ շատ կհիացնեն բազում սերունդների ու մեր պարտքն ու առաքելությունն էր տարեվերջում անդրադառնալ , համերգի միջոցով ցույց տալ նրա արվեստի կախարդական , մոգական ուժը :

Ամփոփելով տարվա հաջողություններն ու ձեռքբերումները ի՞նչ կմաղթեք հայությանը :

Խաղաղ ու հանգիստ առօրյա մեր սահմանին կանգնած զինվորին , և ուժ ու զորություն աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայ մարդուն:

website by Sargssyan