Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Ֆինանսների նախարարության լրատվականը չէր կարող «սև ցուցակում» հայտնվել

Օրերս, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից հրապարակվեց «Տեղեկատվության ազատության» մասին օրենքը խախտած ու չխախտած գերատեսչությունների ցանկը: 

Որպես կանոն, առաջինի դեպքում կազմակերպությունը «շնորհում» է «ոսկե բանալի», իսկ իր գնահատմամաբ սև ցուցակում հայտնված գերատեսչություններին ուղարկում է «ժանգոտ կողպեք»:

Ամեն տարի, այս «խաղի» շրջանակներում տարբեր գերատեսրչություններ տարբեր ձևով են պարգևատրվում, սակայն այս տարի, զարմանալիորեն «սև ցուցակում» հայտնվել են այնպիսի գերատեչություններ, որոնց լրատվական ծառայություններն աշխատում են գրեթե 24-ժամյա ռեժիմով:

2017 թվականի «սև ցուցակում» է հայտնվել նաև ՀՀ ֆինանսների նախարարության լրատվականը, որի հետ, անկեղծ ասած համաձայն չէ լրատվական դաշտի ստվար մասը, քանի որ Վարդան Արամյանի նախարար նշանակվելուց հետո չկա մի հարց, որի պատասխանը կարճ ժամկետում լրագրողները չստանան: Ավելին, լրագրողների համար անհասկանալի հարցերի դեպքում էլ գերատեչության աշխատակիցները մշտապես պատրաստ են ամենայն մանրամասնությամբ բացատրել մասնագիտական նրբությունները: Եվ այս պայմաններում «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից Ֆինանսների նախարության լրատվականին տրված գնահատականը, մեղմ ասած տարակուսանք է առաջացնում: 

Ի դեպ, Ֆինանսների նախախարի մամլո խոսնակ Լուսինե Մկրտչյանն անդրադառնալով  «սև ցուցակում» հայտնվելու փաստին, իր Ֆեյսբուք սոցիալական ցանցի միկրոբլոկում գրել է.

«Հարգելի՛ Liana Doydoyan,

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից հրապարակված ՏԱ իրավունքը խախտած մարմինների Սև ցուցակում ՀՀ ֆինանսների նախարարության ընդգրկումը առնվազն զարմանալի է: Ձեր կողմից հիշատակած 2017թ.-ի հունիսի 2-ի հարցման վերաբերյալ, որով ակնկալել էիք ստանալ տեղեկություններ 2015, 2016, 2017թթ.-ի հունիսի 1-ի դրությամբ նախարարությունում հաստիքային աշխատակիցների, փորձագետների և աշխատակազմի ղեկավարի տեղակալների մասին, հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2017 թվականի հունիս ամսին ընդհանրապես Ձեր ղեկավարած ՀԿ-ի կողմից որևէ տեղեկատվության ստացման հարցում չի ստացել ոչ առձեռն, ոչ էլեկտրոնային կամ փոստային տարբերակով:

ՀՀ ֆինանսների նախարարությունը որդեգրել է հանրային կապերի բաց ու ակտիվ գործելաոճ, և այս ընթացքում մենք հետամուտ ենք եղել ԶԼՄ-երի ու ՀԿ-երի բոլոր հարցումներին լիարժեք պատասխանելու գործին: Դրա մասին վկայում են նաև թվերը. 2017 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ նախարարությունը ստացել է 151 տեղեկատվության հարցում, և այս պահին 149 հարցմանը տրվել է լիարժեք պատասխան, մյուս երկուսի պատասխանները կտրվեն սահմանված ժամկետներում:

Իսկ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ից 2017 թվականի ընթացքում նախարարությունը ստացել է 2 տեղեկատվության հարցում (322-ի 5, 320-ի 6), որոնց պատասխանվել է պատշաճ կերպով և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև մասնակցության հրավեր «Տեղեկատվության ազատության մասին օրենքի» նախագծի քննարկմանը, որին և ներկա ենք եղել:
Ուստի Ձեր հիշատակած հարցմանը չարձագանքելու կամ, ինչպես Դուք եք նշում, լուռ մերժում ցուցաբերելու պատճառներ չկան, մանավանդ որ այդ հարցումն իրենից բաց տեղեկատվություն է ներկայացնում:

Խոսքը հատկապես աշխատակազմի ղեկավարի տեղակալների մասին տեղեկատվությանն է վերաբերվում, որը բաց զետեղված է նախարարության պաշտոնական կայքէջում (http://minfin.am/hy/page/gtsapatker/), իսկ նախարարության հաստիքային աշխատակիցների մասով ՀՀ ֆինանսների նախարարությունը բազմիցս պատասխանել է ինչպես ԶԼՄ ներկայացուցիչների, այնպես էլ տարբեր ՀԿ-երի ու քաղաքացիների հարցադրումներին (կից ներկայացվում է քաղաքացու տեղեկատվության ստացման հարցում նախարարության հաստիքների վերաբերյալ, https://www.e-gov.am/your-letter/, հսկիչ համար՝ 914F-C2DD-1814):

ՀՀ ֆինանանսերի նախարարությունը պատասխանել է նաև Ձեր՝ 2016 թվականի հոկտեմբերի 24-ի գրեթե նույնաբովանդակ հարցմանը (https://www.e-gov.am/your-letter/, հսկիչ համար՝ 5354-0613-9099):
Ուստի մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ 2017թ.-ի հունիսի 2-ի Ձեր հարցումը պարզապես չենք ստացել, և դա է չարձագանքելու պատճառը:
Մյուս կողմից զարմանալի է հարցման հանդեպ նման վերաբերմունքը: Եթե այն իսկապես հրատապ և կարևոր էր, դրա ճակատագիրը կարելի էր հստակեցնել առնվազն հեռախոսազանգի կամ ուրիշ ցանկացած միջոցով, մանավանդ որ այս ընթացքում եղել են հանդիպումներ և մասնակցություն Ձեր կողմից կազմակերպված միջոցառումներին: Միաժամանակ վստահ ենք, որ լավագույն գնահատականը տալիս է հանրությունը և լրատվական դաշտը»
:

 

Արմինե Գրիգորյան

 
 
 
 
 
website by Sargssyan