Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Այս դուռը չեն բացել արդեն 4000 տարի. Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ կա այնտեղ թաքնված Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Լոնդոն՝ բուժզննման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տղան լճի մեջ նկատեց տարօրինակ մի բան. Այն ինչ հայտնաբերեցին նրա ծնողներն այնտեղ, իրոք, շշմեցնող է Զույգը որդեգրել էր այս 9-ամյա աղջկան. Բայց երբ իմացան ճշմարտությունը, նրանք ուղղակի սարսափեցին Երիտասարդը տեսավ ծովի ալիքների վրա լողացող դատարկ շիշ. Իսկ երբ բացեց այն, մազերը բիզ-բիզ կանգնեցին. Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչու 2018-ն ամենաերջանիկ տարին կլինի կենդանակերպի այս 4 նշանների համար Երևանում քրեական հեղինակության են ձերբակալել Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Արտաքինից փոքր թվացող այս տնակը իսկական պալատ է. Տեսնելով, թե ինչպիսին է այն ներսից՝ Ձեր բերանը բաց կմնա ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերը Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Այն ինչ գտավ ռուս բլոգերն այս լքված տան մեջ, դեռ երկար կհիշեն բոլորը. Գաղտնիքների բացահայտման հետքերով Պելեի առողջական վիճակը վատթարացել է. Նրան տեղափոխել են հիվանդանոց Այս երեխան ցավերի պատճառով ցանկանում էր շուտ մահանալ. Բայց եղավ այն, ինչին ոչ ոք չէր հավատում Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

Մանկլավիկներ…Ողորմելիներ… Ես նրանց խղճում եմ. «ԵԾ» 2-րդ համարի արձագանքը

Shabat.am-ը գրում է .

Shabat.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու անդամ Մնացական Պարակշիևը:

 

- Պարո՛ն Պարակշիև,  Երևանի ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության անդամները պնդում են, որ վայր դնեք Ձեր մանդատը, պատճառաբանելով, որ Դուք շեղվել եք կուսակցության հիմնական սկզբունքներից:  Ինչու՞ վայր չեք դնում մանդատը:

- Այս հարցի վերաբերյալ երկու կողմ կա՝  իրավական և զուտ մարդկային: Իրավական կողմից ոչ մի հիմք չկա, որպեսզի մենք՝ ես և Հայկ Պետրոսյանը, վայր դնենք մանդատը: Մյուս կողմից, երբ իրենք  ասում են,  որ կուսակցության գաղափարներից շեղվել ենք, կուզեի ասել, որ այդ երեք հոգուց կազմված խմբակը, որն իրենից ներկայացնում է ավանտյուրիստական, տգիտության և լկտիության մի խառվածք, ոչ մի իրավունք չունի մեզ թելադրել,  թե մենք ինչ պետք է անենք:

Համոզված եմ, որ բոլոր մարդիկ ովքեր հետևում են նրանց գործունեությանը, ինձ հետ համաձայն կլինեն: Նրանք իրավունք չունեն խոսել հայ ժողովրդի և  երևանցու շահերից, որովհետև իրենց ներկայիս գործունեությունը միայն վնասում է երևանցիներին:  Իրենք բարոյական իրավունք չունեն մեր հասցեին մեղադրանքներ հնչեցնել:  Ռուսերեն շատ լավ արտահայտություն կա. и кто же судья? (ովքե՞ր են դատավորները):

Այնպես որ մի կողմից ծիծաղելի է, մյուս կողմից իրենք  դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որպեսզի իրավունք ունենան երևանցիների և հայ ժողովրդի անունից  ինչ-որ հայտարարություններ անեն: Ես ավելի քան համոզված եմ, որ ժամանակին մենք ճիշտ քայլ ենք կատարել, իսկ իրենց ներկայիս վարքագծով դա միայն ամրապնդվում է:

 

- Երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ, ԵԾ  ավագանու անդամները Ձեր հասեցին վիրավորանքներ էին հնչեցնում , Դուք ոչ մի կերպ չարձագանքեցիք: Ինչպե՞ս եք գնահատում նրանց պահվածքը:

- Մեղմ ասած լկտիություն է: Նման պահվածքով իրենք միայն իրենց են նսեմացնում,  ինձ թվում է՝ շատերն ինձ հետ կհամաձայնեն: Դա ոչ մի լավ արդյունքի չի բերի: Եթե իրենց ձեռք է տալիս նման գործելաոճը, թող այդպես էլ շարունակեն:

 

- ԵԾ անդամները ձեզ դավաճան էին անվանում, նաև  Հանրապետականների հետ համագործակցելու մեջ էին մեղադրում: Ի՞նչ կասեք այս մասին:

- Հիշեցնեմ, որ երբ մենք չհամաձայնվեցինք նրանց գործելաոճի հետ  և հայտնեցինք, որ չենք պատրաստվում լաչառություն անել և իրենց նման գործել: Նրանք համարեցին, որ դա դավաճանություն է: Այդ իսկ պատճառով մենք գործեցինք անկախ,  և պետք է նշեմ, որ իրենց բոլոր ջանքերը իզուր են: Ես հասկանում են, որ նրանք PR քայլ են անում, որովհետև նրանք գաղափարակիցներ գրեթե չունեն, իսկ իրենց  պետք է մի բան անեն, որպեսզի հասարակության ուշադրությունը մի կերպ գրավեն:

Ինչ վերաբերում է Հանրապետականների հետ համագործակցությանը՝ մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, եթե դրանից բխում է մեր երևանցիների շահը: Ես անձամբ իմ դիրքորոշումը հայտնել եմ հենց ամենասկզբից և տիկին Փոստանջյանի համար դա նորություն չէ: Այն ժամանակ, երբ կուսակցությունը դեռևս ստեղծված չէր ասել եմ, եթե մենք ընդդիմություն ենք՝ պետք է լինենք կոնստրուկտիվ ու չպետք է հայտարարենք, որ բոլորը թշնամներ են, և միայն մենք ու մեր ասածն է ճիշտը:

Հիմա էլ եմ պնդում, որ մեր երևանցիների շահի համար համագործակցելը ճիշտ է: Պետք է հիշեցնեմ, որ Տիկին Փստանջյանն է եղել նախաձեռնողը, որ ընտրական ցուցակում ես լինեմ երկրորդ համարում, բայց միգուցե այդ ժամանակ նա մտածում էր, որ ես իմ դիրքորոշումը կփոխեմ և կգործեմ իրենց նման: Հիմա իրենք երևի թե փորձում են վրեժխնդիր լինել, բայց ես խղճում եմ նրանց, պարզապես ողորմելի մարդիկ են:

 

- Մանդատը վայր չդնելով, կարելի՞ է ասել, որ Դուք եք թելադրում խաղի կանոները և չեք պատրաստվում իրենց թելադրածն անել:

- Մեր մանդատը  վայր չդնելը սկզբունքի հարց է:  Մենք չենք մտածում, որ մանդատներ ունենալը միայն տիկին Փոստանջյանի շնորհիվ է, որովհետև նախընտրական քարոզարշավներին մենք ևս մասնակցել ենք: Ասել եմ, եթե ինչ-որ ժամանակ գա, որ որոշեմ`  դադարեցնում եմ իմ գործունեությունը, ինքնս վայր կդնեմ մանդատը, բայց Փոստանջյանի և նրա մանկլավիկների ճվճվոցների արդյունքում դա երբեք չի լինի:

 

   Подробнее: https://shabat.am/am/article/163455/Manklavikner%E2%80%A6VOghormeliner%E2%80%A6-YEs-nranc-khghchum-em.

website by Sargssyan