Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում ՄՇԱԿՈՒՅԹ
Կալանավորները հերթով են քնում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար Եղեգիս գետը վերածվում է ճգնաժամային գետի․ ո՞վ է մեղավոր Աշխարհի ամենահարուստ մարդը հա՞յ է․ նրա կարողությունը 400 միլիարդ դոլլար է կազմում Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրում է Ամերիկացի տղամարդն իր նոր գնած տան մեջ հայտնաբերեց գաղտնի դուռ. Մտնելով դռնից ներս՝ նա սարսափից կորցրեց խոսելու ունակությունը Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է

Վահրամ Բաղդասարյանի նուրբ ակնարկը

Պատասխանելով Հայկական ժամանակ-ի հարցերին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է ՝ «Սերժ Սարգսյանը, չեմ կարծում, որ ունի հավակնություններ եւ չի հավակնել վարչապետի պաշտոնին: Մենք նման հարցեր չենք քննարկում։ Դուք հետևեք զարգացումներին, երբ մենք այդ հարցը քննարկման առարկա դարձնենք, կհայտարարենք։ Ես հասկանում եմ, որ մամուլը հետաքրքրասիրաբար պետք է խոսի նախագահի ապագայի մասին, որովհետև դա ընթեռնելի թեմա է, բայց հորդորում եմ սպասել: Մենք եթեներով չենք շարժվում: Խնդրում եմ զարգացումներից առաջ մի ընկեք, երբ կգա դեպքերի ժամանակը եւ մենք որոշում կայացրած կլինենք, բոլոր մեկնաբանություններին կպատասխանենք»:

 

Դավիթ Հարությունյանից հետո արդեն երկրորդ ծանրակշիռ հանրապետականն է փորձում Սարգսյանի անվերապահ վարչապետացման հեռանկարի մասին քննարկումներում մտցնել այլընտրանքային սցենար: Բայց, եթե մյուսների հայտարարություններում ակնհայտ զգացվում էր իրենց տեղի ու դերի հանդեպ վախը ՝ Սարգսյանի հարատևությունը փաստելով քողարկելու միտումը, ապա Հարությունյանի և Բաղդասարյանի դեպքում պատկերն այլ է: Նրանք կրկնում են այն, ինչ ասում էր նաև Սերժ Սարգսյանը:

Ճշմարտության համար պիտի ասել, որ իսկապես որևէ սցենար չկա և ամեն ինչ պարզ է լինելու միայն այդ պահին ու այդ իրավիճակում: Ցանկություններ, մտադրություններ կամ կանխատեսումներ կարող են լինել: Բայց 2016թ. ապրիլ ու հուլիս տեսած Սերժ Սարգսյանն ու նրա թիմը, թերևս հասկացել են, որ նույնիսկ սահմանադրական փոփոխությունները բավարար չեղան իշխանության վերարտադրության պրոցեսը հեշտացնելու համար: ՀՀԿ-ն ինքնազսպման մեխանիզմով փորձում է զերծ մնալ «արխային ընկնելուց», շատ լավվ հասկանալով, որ առերևույթ անվտանգ թվացող իրավիճակները իրենց դեմ շրջվելու ավանդույթ ունեն: Եվ հիմա դրսևորում են ավելորդ զգուշավորություն:

 

Արտակ Ասլանյան

website by Sargssyan