Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Հունվարի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ» Ի՞նչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ» Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ» ՀՅԴ ԳՄ-ն կորոշի՝ շարունակելո՞ւ են 3 նախարարներն աշխատել, թե՝ ոչ. «Հրապարակ» Խոյեր. Ձեր ամենամեծ թերությունը որոշումներ կայացնել չցանկանալն է. Հունվարի 24-ի աստղագուշակ Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է. «Ժամանակ» Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա Մայրաքաղաքում շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը 2017թ. դեկտեմբեր ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գործողությունը հանգեցնում է փոփոխության ԱՄՆ. «Shutdown»՝ 1–ամյա պաշտոնավարման շեմին

Այս տարի տնտեսական ընդհանուր իրավիճակը շատ ավելի լավ է, քան մենք ակնկալում էինք. Վարդան Արամյան

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը փաստում է, որ անցնող տարում տնտեսական իրավիճակը ակնկալվածից լավ է: Դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում նախարարն անդրադառնալով 11 ամիսներին տնտեսական ակտիվության 7.3 տոկոսանոց աճին և տարեվերջին տնտեսական աճի սպասվող տեմպերի փոփոխությանը ասել է.

«Տնտեսական ակտիվության աճը չպետք է շփոթել տնտեսական աճի հետ: Հնարավոր է այս ամիսների ծավալների աճ լինի, բայց շահույթն ու աշխատավարձերը, որոնք կազմում են տնտեսական աճը, նույն տեմպով չաճեն, որքան ակտիվության ծավալներն են: Այնուամենայնիվ մենք վստահ ենք, որ իրական աճը կգտնվի 5.5-6 տոկոսի սահմաններում»,-ասաց նախարարը:

Հարցին` հնարավո՞ր է արդյոք այս պայմաններում վերանայվի հաջորդ տարվա համար 4.5 տոկոս աճի կանխատեսումը` Վարդան Արամյանը նշեց, որ այդ ցուցանիշի համար հիմք են ծառայել երկարաժամկետ մոդելն ու տնտեսական ֆունդամենտները: «Մենք հիմա, այո, ունենք տնտեսական ակտիվության առաջանցիկ տեմպեր, քան ակնկալում էիք, ինչից կախված տնտեսական աճը, իհարկե, կտարբերվի: Բայց մենք, որպես ֆինանսների նախարարություն, պահպանողական վարքագիծ ենք ցուցաբերում: Երբ դու գնում ես քո նշած տիրույթի վերին սահմաններով և հետագայում դա չի իրականանում, բնականաբար, դրանից ածանցված հարկերն էլ սխալ ցուցանիշ ես կանխատեսում ու սխալ նախագիծ ես ներկայացնում: Դա նշանակում է, որ ցանկացած գնով հարկային մարմինները տնտեսվարողներից պետք է կորզեն հարկերը, սա խիստ վտանգավոր  կարող է լինել»,-նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է ապագայում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 10 հազար դոլարի շեմին հասցնելուն, ապա Վարդան Արամյանը կարծում է, որ դա անհասանելի ցուցանիշ չէ, այնուամենայնիվ շատ աշխատելու անհրաժեշտություն կա:  Նախարարը նկատեց, որ նման ցուցանիշի հասնելու համար անհրաժեշտ են համալիր փոփոխություններ: «Երբ քեզ մոտ անընդհատ արտահանման սեկտորն է աճում ու դա աճում է ի հաշիվ արտադրողականության և ավելի արագ է աճում, քան քո առևտուր անող երկրներում, դա հանգեցնում է փոխարժեքային ճշգրտումների` արժևորման ուղղությամբ: Ես չեմ կարծում. որ այդ ցուցանիշը անհասանելի է: Բայց դրա համար պետք է լավ աշխատել, պետք են ներդրումներ, բարեփոխումներ, լավ ենթակառուցվածքներ, այն, ինչ մենք դրեցինք 2018-ի բյուջեի հիմքում»,-ավելացրեց նախարարը:

website by Sargssyan