Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Հունվարի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ» Ի՞նչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ» Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ» ՀՅԴ ԳՄ-ն կորոշի՝ շարունակելո՞ւ են 3 նախարարներն աշխատել, թե՝ ոչ. «Հրապարակ» Խոյեր. Ձեր ամենամեծ թերությունը որոշումներ կայացնել չցանկանալն է. Հունվարի 24-ի աստղագուշակ Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է. «Ժամանակ» Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա Մայրաքաղաքում շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը 2017թ. դեկտեմբեր ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գործողությունը հանգեցնում է փոփոխության ԱՄՆ. «Shutdown»՝ 1–ամյա պաշտոնավարման շեմին

Երևանի քաղաքապետարանի կողմից գործարար միջավայրի բարելավմանն ուղղված նախաձեռնություններն արժանացել են ՀՀ կառավարության հավանությանը

Երևանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը կազմել է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: Միաժամանակ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից գործարար միջավայրի բարելավմանն ուղղված և արդեն կիրառվող երկու նախաձեռնություններն արժանացել են ՀՀ կառավարության հավանությանն ու բարձր գնահատականին: Նշվել է, որ խոսքը մասնավորապես քաղաքաշինական փաստաթղթերի և շինարարական թույլտվությունների տրամադրման կարգի պարզեցման և ժամկետների կրճատման մասին է։ 

 

Ըստ այդմ, մասնավորապես քաղաքաշինական, կառուցապատման թույլտվությունների տրամադրման կարգում ներմուծվել է նոր միացումների հետագիծ-նախագծի համաձայնեցման հիման վրա շինարարության թույլտվության տրամադրման հնարավորությունը, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանը նախկին 20-25 օրվա փոխարեն, արդեն 1-2 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով շինթույլտվություններ է տրամադրում մայրաքաղաքում ենթակառուցվածքների շահագործումն ու սպասարկումն իրականացնող «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին:
Արդեն կիրառվող երկրորդ կարևոր նախաձեռնությունն էլ վերաբերում է ավարտական ակտերի տրամադրման գործընթացին, համաձայն որի եթե իրականացվող կառուցապատման ընթացքում չի պահանջվում ենթակառուցվածքների նոր միացումների կամ եղածի փոփոխություններ, ապա դուրս է բերվում քաղաքացուց ավելորդ տեղեկանքներ պահանջելն ու հանձնաժողովներում մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավման և փաստաթղթերի ստորագրման գործառույթը, ինչն էապես կրճատում է ավարտական ակտի տրամադրման ժամկետները և քայլերը:
Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նաև հավելել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված վերոնշյալ քայլերն էապես հեշտացրել են իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու գործընթացը, ինչը և գնահատվել է ՀՀ կառավարության կողմից:
Կարևորելով գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերն ու նախաձեռնությունները, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքներն ու անհրաժեշտության դեպքում ներկայացնել նոր առաջարկներ:

website by Sargssyan