Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Այս դուռը չեն բացել արդեն 4000 տարի. Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ կա այնտեղ թաքնված Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Լոնդոն՝ բուժզննման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տղան լճի մեջ նկատեց տարօրինակ մի բան. Այն ինչ հայտնաբերեցին նրա ծնողներն այնտեղ, իրոք, շշմեցնող է Զույգը որդեգրել էր այս 9-ամյա աղջկան. Բայց երբ իմացան ճշմարտությունը, նրանք ուղղակի սարսափեցին Երիտասարդը տեսավ ծովի ալիքների վրա լողացող դատարկ շիշ. Իսկ երբ բացեց այն, մազերը բիզ-բիզ կանգնեցին. Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչու 2018-ն ամենաերջանիկ տարին կլինի կենդանակերպի այս 4 նշանների համար Երևանում քրեական հեղինակության են ձերբակալել Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Արտաքինից փոքր թվացող այս տնակը իսկական պալատ է. Տեսնելով, թե ինչպիսին է այն ներսից՝ Ձեր բերանը բաց կմնա ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերը Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Այն ինչ գտավ ռուս բլոգերն այս լքված տան մեջ, դեռ երկար կհիշեն բոլորը. Գաղտնիքների բացահայտման հետքերով Պելեի առողջական վիճակը վատթարացել է. Նրան տեղափոխել են հիվանդանոց Այս երեխան ցավերի պատճառով ցանկանում էր շուտ մահանալ. Բայց եղավ այն, ինչին ոչ ոք չէր հավատում Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

ՀՀ-ԵՄ միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին  հրամանագիր է ստորագրել ՀՀ և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև ՀՀ  և Եվրոպական միության միջև «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին:

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից Past.am-ին տեղեկացնում են, որ  նախագահի հրամանագրում մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով, 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) և 2017 թվականի նոյեմբերի 20-ին հաստատված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի (այսուհետ` փաստաթուղթ) կիրարկումն ապահովելու նպատակով՝ ո ր ո շ ու մ ե մ.

1. Ստեղծել համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հանձնաժողովը՝

1) համակարգում է համաձայնագրով և փաստաթղթով սահմանված առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության շրջանակներում Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.

2) հաստատում է համաձայնագրից և փաստաթղթից բխող, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից մշակված, այդ թվում՝ բարեփոխումների և մոտարկման գործընթացների իրականացմանն ուղղված՝ կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրերը և հետևում դրանց կատարմանը. 

3) նախապես քննարկում է համաձայնագրով նախատեսված՝ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի և Գործընկերության կոմիտեի օրակարգերում ներառված առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության հարցերը և ընդունում որոշումներ:

3. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ: 

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` հանձնաժողովի հետ նախապես քննարկել վերջինիս համակարգմանը ենթակա հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները, ստորագրվելիք և հաստատվելիք փաստաթղթերը»:

website by Sargssyan