Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Անդրանիկ Իսպիրյան. «Թուրքիան վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ ունի»

«Փաստ» օրաթերթը Կարո Փայլանի հայտարարության հետքերով

 

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների, լրագրողների, ինչպես նաև Եվրոպայում ապրող հայերի դեմ մահափորձեր են կազմակերպվելու։ Նա նշել է, որ վստահելի աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեծ աղմուկ բարձրացնող գործողություններ է ցանկանում իրականացնել նշված անձանց նկատմամբ:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով, Թուրքիայում նմանատիպ սպանությունների առումով տխուր ու մեծ փորձ կա:

«Թուրքիայի պատմության մեջ բազմաթիվ են հայտնի մտավորականների, գրողների, գործարարների, քուրդ ու սոցիալիստ գործիչների դեմ կազմակերպված և իրականացված մահափորձերը, որոնք տարիներ շարունակ չեն բացահայտվում: Խոսքը ոչ միայն սպանությունների, մահափորձերի մասին է, այլև կոտորածների: Օրինակ են Մարաշի, «Մադըմաք» հյուրանոցում մտավորականների դեմ իրականացված կոտորածները: Այս դեպքերը մեր օրերում են եղել: 1979... 1992...:

Բացի այդ՝ 2000–ականների սկզբում Թուրքիայի բանտերում հատուկ գործողություն իրականացվեց, ինչի հետևանքով հարյուրավոր բանտարկյալներ սպանվեցին: Թուրքիան նման սպանությունների կազմակերպման մեծ փորձ ունի: Թուրքիայի հատուկ ծառայություններին կից կան գործող խմբավորումներ, որոնք իրականացնում, ղեկավարում կամ կազմակերպում են այդ սպանությունները: Իհարկե, անմիջապես իրենք չեն անում, բայց մի շարք մարդկանց ձեռքով, այնուամենայնիվ, իրականացնում են իրենց սև գործը: Վառ օրինակ Է Հրանտ Դինքի սպանությունը: Հ. Դինքի սպանության գործով դատավարությունն արդեն 11 տարի է շարունակվում է, բայց մինչև հիմա չի բացահայտվել, թե սպանության հետևում ով է կանգնած»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց թուրքագետը:

Անդրանիկ Իսպիրյանի դիտարկմամբ՝ Կարո Փայլանի հայտարարությունը հիմքեր ունի:

«Օրեր առաջ գերմանական մամուլում մի հրապարակում եղավ, որտեղ նշված էր, որ Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորները Գերմանիայում հայ և քուրդ ցուցարարների դեմ հարձակումներ են կազմակերպել, որ հայերի և քրդերի հակաթուրքական ակցիաների ժամանակ հարձակվել և ճնշել են կազմակերպիչներին ու մասնակիցներին: Կարո Փայլանը բարձրաձայնեց այդ մասին, ինչը գուցե կանխարգելիչ ազդեցություն ունենա»,– նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պատահական չէ նաև Կ. Փայլանի այն հայտարարությունը, որ եվրոպական անվտանգության մարմիններն արդեն տեղյակ են և կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում այդ ուղղությամբ:

«Հուսանք, որ այդ առումով հարցը որոշակի գործողությունների և փորձերի չի հասնի:

Բայց «հայերի նկատմամբ» ասվածի վերաբերյալ մի փոքր վերապահում ունեմ: Որևէ պատճառ չեմ տեսնում, որ, օրինակ, Եվրոպայի հայերը Թուրքիայի համար կարող էին ինչ–որ անհանգստություն առաջացնել, ըստ որի Թուրքիան նման քայլի կգնար: Նույն վերապահումը չկա քուրդ և թուրք այն գործիչների առումով, ովքեր հեռացել են Թուրքիայից, և ովքեր մեղադրվում են հեղաշրջման փորձի մեջ: Ինչ–ինչ հետապնդումներից խուսափելու համար Թուրքիայից հեռացած քրդերի նկատմամբ նման գործողությունները լիովին հնարավոր են:

Այդուհանդերձ, մի բան է հստակ, որ նրանք մեծ աղմուկ բարձրացնող գործողություններ են ցանկանում իրականացնել, որի հիմնական նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է: Ինչ–որ մեկին սպանելով՝ նպատակ ունեն մյուսների աչքը վախեցնել, որ նրանք Թուրքիայի նկատմամբ իրենց վերաբերմունքը փոխեն, նվազեցնեն քննադատությունները»,– եզրափակեց Ա. Իսպիրյանը:


Աննա Բադալյան

website by Sargssyan