Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Հունվարի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ» Ի՞նչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ» Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ» ՀՅԴ ԳՄ-ն կորոշի՝ շարունակելո՞ւ են 3 նախարարներն աշխատել, թե՝ ոչ. «Հրապարակ» Խոյեր. Ձեր ամենամեծ թերությունը որոշումներ կայացնել չցանկանալն է. Հունվարի 24-ի աստղագուշակ Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է. «Ժամանակ» Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա Մայրաքաղաքում շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը 2017թ. դեկտեմբեր ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գործողությունը հանգեցնում է փոփոխության ԱՄՆ. «Shutdown»՝ 1–ամյա պաշտոնավարման շեմին

Սարգսյանի ուղերձը գործարար ոլորտին

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Գործարարների հետ տարեվերջյան հանդիպմանը Սերժ Սարգսյանը ոչ ծավալուն, բայց տողատակերով լի ելույթով է հանդես եկել, փաստացի նոր խաղի կանոններ սահմանելով հայաստանյան բիզնես ոլորտի համար: Սարգսյանը մասնավորապես նշել է. «Առաջարկում եմ, որպեսզի 2018 թվականին բոլորս միասին հասնենք նրան, որ ոչ պաշտոնական՝ չփաստաթղթավորված շրջանառությունը հասցնենք նվազագույնի:

Մենք վարչապետի, կառավարության հետ նախնական պայմանավորվել ենք, որ պիտի այնպես անենք, որպեսզի 2018 թվականին ամբողջովին կարգավորենք փաստաթղթաշրջանառությունը: Սա օգտակար է բոլորիս՝ և՛ ձեզ, և՛ պետության, մեր բանակի ու մեր մանկավարժների, բոլորի համար: Բոլորիդ կոչ եմ անում առանց սպասելու, առանց որևէ մեկի դրդման ինքներդ անցնեք այդ ճանապարհը»:

Փաստացի Սերժ Սարգսյանը սահմանում է նոր խաղի կանոն՝ առնվազն հրապարակավ կոչ անելով ստվերից դուրս բերել մեծ բիզնեսի քողարկված ռեսուրսները: Արդյո՞ք սա դառնալու է իրականություն, թե ոչ, դժվար է ասել:

Դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, ինչպես նաև այլ քաղաքական իրավիճակ: Որովհետև թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ մեծ բիզնեսը գիտեն, որ Հայաստանի վերնախավի սև բյուջեն կամ «օպշագը» ձևավորվում է մեծ բիզնեսի ունեցած ստվերի ու բիզնեսի ստվերի հանդեպ իշխանության աչքակապության միջոցով:

Մյուս կողմից, իհարկե, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանը մեծ բիզնեսի մի մասին նախընտրում է մտրակել ու նրանց վրա բարդել հարկահավաքության հիմնական բեռը: Թե ինչքանով է մեծ բիզնեսին ստվերից հանելը արդյունավետ տնտեսության համար, ընդհանուր պատկերում պարզ չէ: Ամեն դեպքում՝ Սարգսյանի մեսիջը գործարարներին կարծես կառուցված էր հենց կարապետյանական տեսլականի կոնտեքստում: Արդյոք այդ մեսիջն ամբողջակա՞ն էր, թե ընդամենը Կարապետյանի ներկայությամբ նրա սիրտը շահելուն միտված ակնարկ, կերևա առաջիկայում:

 

website by Sargssyan