Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Հունվարի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ» Ի՞նչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ» Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ» ՀՅԴ ԳՄ-ն կորոշի՝ շարունակելո՞ւ են 3 նախարարներն աշխատել, թե՝ ոչ. «Հրապարակ» Խոյեր. Ձեր ամենամեծ թերությունը որոշումներ կայացնել չցանկանալն է. Հունվարի 24-ի աստղագուշակ Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է. «Ժամանակ» Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա Մայրաքաղաքում շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը 2017թ. դեկտեմբեր ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գործողությունը հանգեցնում է փոփոխության

Սերժ Սարգսյանը բաժանում է ՀՀԿ-ն. բանը կհասնի մատնագրերի՞. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

 

«Բնականաբար, մեծամասնությունը ՀՀԿ-ում առաջնորդի վերաբերյալ ունի դրական կարծիք՝ երեկ խորհրդարանական տարեվերջյան ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Առաջին հայացքից Բաղդասարյանը արտահայտում է ոչ զարմանալի միտք՝ ՀՀԿ-ում մեծամասնությունը դրական կարծիք ունի Սերժ Սարգսյանի վերաբերյալ: Բայց ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ընդգծելով մեծամասնության հանգամանքը, իրականում այդպիսով շեշտում է դե ֆակտո այն, որ կա Սերժ Սարգսյանի մասին դրական կարծիք չունեցող փոքրամասնություն:

 Իսկ դա արդեն հետաքրքիր է, հատկապես այն «ընդվզման» ֆոնին, որ Սարգսյանի վարչապետության վերաբերյալ ՀՀԿ-ականների հայտարարությունների աճող ալիքի ֆոնին նախօրեին դրսևորել էր նաև արդարադատության ՀՀԿ-ական նախարար Դավիթ Հարությունյանը՝ ասելով, որ 2018-ի վարչապետի հարցը կախված է տվյալ պահի բազմաթիվ հանգամանքներից, և ոչինչ վճռված չէ:
 
Արդյոք Դավիթ Հարությունյանը այդ փոքրամասնության մեջ է: Իսկ Վահրամ Բաղդասարյանը, որը կամա թե ակամա դիվանագիտորեն մատնանշում է, որ այդուհանդերձ ոչ բոլորն են գոհ Սերժ Սարգսյանից: Ովքե՞ր են ընդհանրապես, որ ՀՀԿ-ում գոհ չեն, դրական չեն տրամադրված Սերժ Սարգսյանի առաջնորդության հարցում: Օրինակ՝ նրանց շարքո՞ւմ են երկու Կարեն Կարապետյանները՝ վարչապետ և պատգամավոր:

Մյուս կողմից՝ 2018-ի ապրիլին ընդառաջ՝ իշխող համակարգում կարծես թե ձևավորվում է միմյանց հանդեպ հաշիվներ մաքրելու, այսպես ասած, նոր տեխնոլոգիա, խաղաքարտ կամ նշաձող, որը և պայմանական հնարավոր է ասել «Սերժ Սարգսյանի մասին ոչ դրական կարծիք ունեցող փոքրամասնություն»:

Չի բացառվում, որ 2018-ի, այսպես ասած, ռեբուսի կամ ինտրիգի ազդեցությունը իշխող համակարգում խորանա այնքան, որ հանգեցնի նաև ներկուսակցական կամ ներհամակարգային մատնագրերի կիրառման՝ երբ միմյանց կմեղադրեն հենց այդ փոքրամասնությանը պատկանելու համար:

Գործնականում ՀՀԿ-ում ներկայումս թերևս առավել անորոշ է մեծամասնությունը, ոչ թե փոքրամասնությունը: Եվ դա առավել վառ ընդգծվեց խորհրդարանում Քրեական դատավարության օրենքի նախագծի վերաբերյալ դիրքորոշումներում, երբ կուսակցությունը փաստացի չէր կարողանում կողմնորոշվել՝ դա սահմանադրակա՞ն օրինագիծ է, թե՞ ոչ:

Մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի համար այդօրինակ խնդրում կողմնորոշվելը թերևս պետք է լիներ տեխնիկայի հարց, մինչդեռ պարզվեց, որ ՀՀԿ-ի համար այն դարձել է խնդիր, որը կա՛մ չեն կարողանում պահել կուսակցության ներսում, կամ էլ միտումնավոր հանում են դուրս, ինչը ևս վկայում է, որ չկա մեծամասնություն՝ կան փոքրամասնություններ, որոնք բավականին ակտիվ դիմակայության ռեժիմում են: Դրա վկայությունն էին նաև ԱԺ նախագահ Բաբլոյանին ուղղված բացահայտ մեղադրանքները, որ նա չի կարողանում տիրապետել իրավիճակին:

Այս իմաստով, իր պլանների անորոշությամբ, Սերժ Սարգսյանը պարզապես տրոհում է ՀՀԿ-ն տարբեր փոքրամասնությունների: Կամ դա ինքնին նպատակն է, որի միջոցով Սարգսյանը փորձում է լուծել կուսակցության, այսպես ասած, զտման և վերադասավորման խնդիրը, քանի որ խոշոր հաշվով դա առանցքային խնդիր է լինելու 2022-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, կամ Սերժ Սարգսյանը, իսկապես չունենալով պատկերացումներ իր պլանների իրականանալիության վերաբերյալ, ՀՀԿ-ում իրավիճակը կառավարելու տարբերակ է ընտրում այդ տրոհումը և փոքրամասնությունների մեծամասնության մոդելը: Թեև, խոշոր հաշվով, այդ մոդելը Սարգսյանին այսպես թե այնպես անհրաժեշտ է լինելու հաջորդ՝ 2022-ի փուլում, բաժանիր, որ տիրես սկզբունքով:

Բանն այն է, որ Սարգսյանը պետք է հինգ տարի անց որոշակի նոր տեսքի բերի կուսակցությունը: Իսկ նրա աշխատաոճն այդ առումով միանձնյա որոշումները չեն, երբ Սարգսյանը հրահանգավորում է այս կամ այն վերադասավորումը: Սարգսյանը ստեղծում է ներիշխանական իրավիճակներ, երբ ներքին թևերը կամ խմբերը իրենք են, այսպես ասած, միմյանց հարցեր լուծում, երբ ստեղծվում է իրավիճակ, որում Սերժ Սարգսյանի այս կամ այն որոշումը դիտվում է արդեն որպես արբիտրաժ՝ ներհամակարգային արդարադատության իրականացում, երբ դժգոհ կարող են լինել շատերը, բայց որևէ մեկի մոտ չի առաջանում որևէ հարց»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

website by Sargssyan