Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 19.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների համար Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղին նորոգվել է հիմնովին ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ Հայ մարմնավաճառները խոստովանում են, թե ինչու են ընտրել հենց այդ «մասնագիտությունը» ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» Պերեսը ցանկանում է ազատվել «Ռեալի» այս 9 ֆուտբոլիստներից Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային համաժողովը Աջափնյակի շինարարական աղբավայրից դուրս՝ այլ վայրերում շինաղբ թափողները կտուգանվեն Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները Եմենից հրթիռ է արձակվել Արաբիայի ուղղությամբ Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի Ամենավտանգավոր դաջվածքները, որոնց պատճառով Դուք կընկնեք անախորժությունների մեջ Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը «Միկմետալ»–ը ընդլայնում է աշխատանքները Լուսանկարներ, որ բառերից խոսուն են Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում

Թրամփը հաղթանակ է տոնում ԱՄՆ Կոնգրեսում

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ամերիկյան իսթեբլիշմենթն իսկապես ունիկալ է. ամբողջ աշխարհում ընդդիմությունն է պահանջում, որպեսզի իշխանությունները նվազեցնեն հարկերը՝ շատ հաճախ պոպուլիզմում մեղադրվելով, իսկ այստեղ ահա իշխանությունն ի՛նքն է հարկերի նվազեցման քաղաքականություն առաջ տանում, և ընդդիմությունն է նրան պոպուլիզմում և անպատասխանատվության մեջ մեղադրում:

Բնականաբար, կռահեցիք արդեն, որ խոսքը դեմոկրատների կոշտ քննադատությանն արժանացած և չորեքշաբթի օրը ԱՄՆ–ի Սենատում ու Կոնգրեսում հաստատված՝ Թրամփի հարկային կրճատումների նոր օրինագծին է վերաբերում: Մի բան, որի անցկացումը հանրապետականները երեկվանից են տոնում՝ այն Թրամփի նախագահության առաջին նշանակալի օրենսդրական հաղթանակը համարելով:

Ինքը՝ Թրամփը, այս հանգրվանը պատմական է որակել: Եվ չնայած դեմոկրատները շարունակում են պնդել, որ հարկային նոր օրինագիծը բացառապես ԱՄՆ մեծահարուստների շահերն է սպասարկելու՝ ի վնաս փոքր ու միջին դասի, որ մեծացնելու է բյուջեի դեֆիցիտը, Թրամփը, որ մի քանի տարում ԱՄՆ ողջ ժողովուրդը կզգա հարկային բարեփոխումների դրական հետևանքները:

Ի դեպ, Սենատի և Կոնգրեսի քննարկմանը ողջ աշխարհն էր ուշադրությամբ հետևում, որովհետև ԱՄՆ հարկային բարեփոխումները սոսկ լոկալ նշանակություն և ազդեցություն չունեն: Ինչպես հանրահայտ Forbes–ն է պնդում՝ Օրինագիծը կարող է ահռելի նշանակություն ունենալ համաշխարհային շուկաների, միջազգային ներդրողների և տրանսազգային հսկա կորպորացիաների համար, որոնք կարող են առավել մեծ շահույթի ակնկալիքով՝ ահռելի ներդրումներով ողողել ողջ Ամերիկան:

Իհարկե, առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ դեպքում դեմոկրատներն արդարացիորեն էին ահազանգ հնչեցնում: Բայց, ինչպես Forbes–ն է պնդում, ակնհայտ է, որ Թրամփի օրինագիծը կարող է նաև մեծապես առողջացնել շուկան, շատերին դուրս բերել ստվերից և աշխուժացնել տնտեսությունը: Ընդ որում, հատկապես կարևորվում է ձևախեղված IT սեկտորը, որը շատ հաճախ, բարձր հարկերի պատճառով, օֆշորային սխեմաներ էր կիրառում՝ իր շահույթն արտերկրում կենտրոնացնելով և, այսպես կոչված, ռեպատրացիայի սկզբունքով՝ դրա մի մասն էլ կրկին ԱՄՆ տնտեսություն չէր ուղղում:

Forbes–ը պնդում է, որ գոնե IT–ի դեպքում մենք այնպիսի խոշոր գումարների հետ գործ ունենք, որ հավասարազոր են փոքր ու միջին մի ամբողջ պետության կամ նույնիսկ՝ պետությունների բյուջեին ու ՀՆԱ–ին: Հետևաբար, եթե Թրամփի օրինագիծը հավելյալ ոչ մի ուրիշ օգուտ չտա, եթե միայն առողջացնի տնտեսությունն ու ստվերից/օֆշորներից հանի խոշոր կորպորացիաներին, արդեն իսկ կնշանակի, որ ներկայի վարչակազմն ահռելի գործ է արել պետության համար:

Ինչ վերաբերում է պետբյուջեին (այս օրինագիծը, 2018–2027 թթ. կտրվածքով, 1,4 տրիլիոն դոլարի հավելյալ ծանրություն կբերի իր հետ), շատ հնարավոր է, որ վերը նշված պրոցեսների արդյունքում Նահանգները մի բան էլ շահած դուրս գան: Եվ երբ ամեն բան կարգավորվի՝ կարելի է արդեն մի քիչ էլ այլ սխեմաների մասին մտածել: Օրինակ՝ շքեղության հարկ կիրառել, կամ՝ էլի ինչ–որ բան: Տարբերակները շատ են:

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan