Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Այս դուռը չեն բացել արդեն 4000 տարի. Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ կա այնտեղ թաքնված Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Լոնդոն՝ բուժզննման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տղան լճի մեջ նկատեց տարօրինակ մի բան. Այն ինչ հայտնաբերեցին նրա ծնողներն այնտեղ, իրոք, շշմեցնող է Զույգը որդեգրել էր այս 9-ամյա աղջկան. Բայց երբ իմացան ճշմարտությունը, նրանք ուղղակի սարսափեցին Երիտասարդը տեսավ ծովի ալիքների վրա լողացող դատարկ շիշ. Իսկ երբ բացեց այն, մազերը բիզ-բիզ կանգնեցին. Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչու 2018-ն ամենաերջանիկ տարին կլինի կենդանակերպի այս 4 նշանների համար Երևանում քրեական հեղինակության են ձերբակալել Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Արտաքինից փոքր թվացող այս տնակը իսկական պալատ է. Տեսնելով, թե ինչպիսին է այն ներսից՝ Ձեր բերանը բաց կմնա ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերը Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Այն ինչ գտավ ռուս բլոգերն այս լքված տան մեջ, դեռ երկար կհիշեն բոլորը. Գաղտնիքների բացահայտման հետքերով Պելեի առողջական վիճակը վատթարացել է. Նրան տեղափոխել են հիվանդանոց Այս երեխան ցավերի պատճառով ցանկանում էր շուտ մահանալ. Բայց եղավ այն, ինչին ոչ ոք չէր հավատում Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

Էրբիլը վատնում է միջազգային համակրանքը

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Իրաքյան Քուրդիստանում ծավալվող իրադարձությունները սպառնում են սոցիալական հուզումներից վերածվել անկանխատեսելի քաղաքական զարգացումների: Արդեն 3 օր է՝ Էրբիլ, Սուլեյմանիե, Հալեփչե, Դահուք և մի քանի այլ խոշոր քաղաքներում բախումներ են տեղի ունենում ոստիկանների, Փեշմերգայի և ցուցարարների միջև:

Իշխանություններն ուժ են կիրառել վերջիններիս դեմ, ամբոխն էլ, իրեն հասանելի միջոցներով պաշտպանվելուն զուգընթաց, այրել է Քուրդիստանի հայրենասիրական միության, Դեմոկրատական և Իսլամական հասարակություն կուսակցությունների գլխավոր շտաբները՝ վերջիններիս մեղադրելով պաշտոնական Էրբիլի հետ համագործակցելու և իրենց միայնակ թողնելու համար:

Ամենատարբեր տեղեկություններով՝ բախումների հետևանքով տուժել է 90 մարդ, 5 հոգի զոհվել է: Պատահածից հետո Իրաքյան Քուրդիստանի Անվտանգության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, թե առանձին ժողովրդավարական և, այսպես կոչված, տարածաշրջանային սուբյեկտներ շահարկում են հակակառավարական ցուցարարների սոցիալական դժգոհությունը և անկարգություններ են հրահրում, որոնք չի կարելի անտեսել:

Անվտանգության խորհուրդը ժողովրդին զգուշացրել է այդ տարրերի կասկածելի քաղաքական օրակարգի մասին՝ կոչ անելով զգոն լինել և դժգոհության սլաքներն ուղղել դեպի Բաղդադ, որը դեռ 2014–ին է կրճատել Քուրդիստանի բյուջեն, այս հոկտեմբերի 16–ին էլ բռնությամբ է զավթել վիճելի տարածքները՝ չհաշտվելով Անկախության հանրաքվեի ու դրա արդյունքների հետ: Ում նկատի ունի ԱԽ–ն՝ «ժողովրդավարական և, այսպես կոչված, տարածաշրջանային սուբյեկտներ» ասելով, դժվար է ասել:

Մյուս կողմից էլ՝ Բաղդադի թիրախավորումը գոնե հստակ է, որովհետև վերոնշյալից զատ՝ հայտարարվել էր նաև այն մասին, որ կենտրոնական իշխանությունը փորձում է ապակայունացնել իրադրությունը տարածաշրջանում և Էրբիլից 60 կմ հեռավորությամբ Մախմուրում նոր զորքեր է տեղակայում: Ավելին՝ քրդական անվտանգության ուժերը սադրիչ են որակել Իրաքի վարչապետ Հեյդար ալ–Աբադիի՝ երեքշաբթի օրը հնչեցրած հայտարարությունն այն մասին, թե Բաղդադը կպաշտպանի իր քաղաքացիներին, եթե ռեգիոնալ իշխանությունները ուժ կիրառեն:

Հարկ է նշել, որ թվում է՝ պաշտոնական Էրբիլը ճշմարիտ է իր պնդումներում և անկարող է դիմակայել ոչ միայն միտումնավոր ուժգնացված սոցիալ–տնտեսական խնդիրներին, այլև սադրանքներին, որ Բաղդադն է կիրառում տարածաշրջանի դեմ: Մյուս կողմից էլ՝ սովորական քաղաքացիներից և առանձին ԶԼՄ–րից այլ տեղեկություններ էլ են աշխարհին հասնում: Նույն քրդական NRT հեռուստաալիքն, օրինակ, հաղորդում էր ռեգիոնալ կառավարության՝ քաղաքացիների նկատմամբ իրականացվող տոտալ տեռորի, մամուլի բերանը փակելու, բոլորին դավաճան հռչակելու և բազում դաժանությունների մասին:

Իրավիճակ, որին նույնիսկ Իրաքում ԱՄՆ դեսպանությունն անկարող եղավ չարձագանքել: Եվ չնայած հայտարարությունը ստանդարտ ձևաչափ ուներ (Վաշինգտոնը մտահոգված է ուժի կիրառման միջոցով քաղաքացիներին վախեցնելու, խոսքի ազատության սահմանափակման, NRT TV–ի գրասենյակում իրականացված ռեյդի, վերջինիս և Al–Sharqiyah հեռուստաընկերությանը տրված լիցենզիաների կասեցման պատճառով և այլն), ակնհայտ է, որ այն ոչ մի լավ բան չի խոստանում Էրբիլին, որի մասին աշխարհն այլևս նախկին սրտացավությամբ չի խոսում:

Այդ թվում՝ ՄԱԿ–ում, որտեղ նույնպես հանդես եկան բռնությունները դատապարտող հայտարարությամբ: Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ այս ամենը ծավալվում էր մի իրավիճակում, երբ Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին Բեռլինում Բաղդադի հետ բանակցությունների մասին քաղցր–մեղցր զրույցներ էր ծավալում կանցլեր Մերկելի, ԱԳ նախարար Զիգմար Գաբիրելի և Պնախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ…

 

Գոհար Սիմոնյան

 

website by Sargssyan