Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 19.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների համար Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ Ծաղկաձորի ճոպանուղին նորոգվել է հիմնովին ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ Հայ մարմնավաճառները խոստովանում են, թե ինչու են ընտրել հենց այդ «մասնագիտությունը» ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» Պերեսը ցանկանում է ազատվել «Ռեալի» այս 9 ֆուտբոլիստներից Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային համաժողովը Աջափնյակի շինարարական աղբավայրից դուրս՝ այլ վայրերում շինաղբ թափողները կտուգանվեն Ամփոփվել են Երևանի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները Եմենից հրթիռ է արձակվել Արաբիայի ուղղությամբ Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի Ամենավտանգավոր դաջվածքները, որոնց պատճառով Դուք կընկնեք անախորժությունների մեջ Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը «Միկմետալ»–ը ընդլայնում է աշխատանքները Լուսանկարներ, որ բառերից խոսուն են Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում

Հռիփսիմե Խուրշուդյան. «Վերադարձս մեծ սպորտ շատ սպասված է»

Հռիփսիմե Խուրշուդյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրուցել է հիասթափությունների, վերադարձի ու նոր նպատակների մասին. «Վերադարձս շատ սպասված է: Քնում և արթնանում էի լավ լուր լսելու հույսով: Երբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը զանգեց ու ասաց, որ կարող եմ նորից մրցումների մասնակցել, քիչ էր մնում ուշագնաց լինեի ուրախությունից: Չեմ պատկերացնում կյանքս առանց ծանրամարտի: 19 տարի ես այս մարզաձևով եմ ապրում: Սա փորձություն էր, որը պետք էր հաղթահարել: Ես մեծ կամքի ուժ ունեմ և նահանջող մարդկանցից չեմ: Հիասթափություններ ունեցել եմ, չեմ ցանկացել ոչ մեկի հետ խոսել, շփվել: Կարծես հիշողությունս կորցրած լինեի, ագրեսիվ էի բոլորի հանդեպ, նույնիսկ երեխայիս հետ չէի կարողանում հանգիստ շփվել:

Թշնամուս չէի ցանկանա այդ հիասթափությունը, հոգեկան ապրումները: Բայց իմ մեջ ուժ եմ գտել և հաղթահարել բոլոր դժվարությունները:

Այսօր ասում եմ՝ Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ: Ես շատ շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին: Եթե նա չլիներ, ես չէի վերադառնա: Նա է ինձ ոգևորել, ուժ տվել: Պարոն Ծառուկյանը միշտ ինձ հարցնում էր՝ արդյո՞ք մարզվում եմ: Նա ասում էր, որ ամեն ինչ կանի իմ վերադարձի համար: Ասաց և արեց:

«Ցավոք սրտի Եվրոպայի առաջնությունը բաց կթողնեմ, ժամկետների մեջ մեկ ամիս չեմ հասցնում: Այսուհետ հանդես կգամ նոր քաշային կարգում՝ 90 կգ: Այն կարծես ինձ համար լինի: Վերջապես նոր քաշում կմրցեմ ինձ հավասարների, ոչ թե ինձնից 30 կգ ծանր մարզիկների հետ: Սակայն, եթե 90 կգ քաշային կարգն օլիմպիական չհամարվի, ես անպայման կփոխեմ քաշս»,– ՀԱՕԿ–ի հետ զրույցում ասել է Հռիփսիմե Խուրշուդյանը:

 

website by Sargssyan