Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Հայաստանի ճանաչելիության առումով դրական արդյունք կա

«Փաստ» օրաթերթն անդրադառնում է Զբոսաշրջության ոլորտի խնդիրներին ու առաջընթացին

 

Պաշտոնական տվյալներով՝ 2017 թ. 9 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1172402 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21%–ով ավելի է:

Այն, որ այս տարի ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել ՀՀ, ըստ Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանի, տեսանելի էր անգամ առանց վերլուծությունների:

«Մեր փողոցներում բազմաթիվ օտարերկրացիներ կային: Բացի այդ, ես զրուցել եմ մեր անդամ ընկերությունների, հանգստյան տների ու հյուրանոցների տնօրենների հետ: Նրանց խոսքերից ելնելով կարող եմ ասել, որ այցերն իսկապես շատ են եղել»,– «Փաստ»–ի հետ զրույցում, ամփոփելով ոլորտում մեկ տարվա կտրվածքով գրանցված արդյունքները, ասաց Կ. Դավոյանը:

Հարցին, թե գրանցված քանակն արդյո՞ք հիմք է տալիս կարծելու, որ ոլորտում առաջընթաց կա, նա պատասխանեց. «Ոլորտը զարգացնելու համար աշխատում ենք տարբեր ուղղություններով: Դա ենթադրում է նաև մեր երկիրը դրսում ճանաչելի դարձնելը, քանի որ շատերն անգամ ՀՀ–ի տեղը չգիտեն: 2017 թ. ընթացքում Զբոսաշրջության պետական կոմիտեն ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ մի շարք կարևոր ծրագրեր իրականացրեց: Թեև շոշափելի արդյունքը դեռ չի երևում, բայց սա հանգեցրեց նրան, որ ՀՀ սկսեցին այցելել նաև անհատ զբոսաշրջիկներ: Ընդհանուր առմամբ ՀՀ–ի ճանաչելիության առումով բավականին դրական արդյունք կա»:

Կարինե Դավոյանը, որպես դրական արդյունք, կարևորեց այն փաստը, որ իրենց ջանքերով ի վերջո Հարկային օրենսգրքից հանվեց այն դրույթը, ըստ որի ՀՀ եկող տուրփաթեթների վրա պետք է ԱԱՀ դրվեր. «Սա ցույց տվեց, որ մասնավոր սեկտորի հետ համագործակցությունը դրական արդյունքի է բերում»: Նշենք, որ եթե դրույթը չհանվեր, ապա տուրփաթեթների գները կբարձրանային:

Անդրադառնալով արդեն առկա խնդիրներին՝ մեր զրուցակիցը առանձնացրեց միջազգային ցուցահանդեսների մասնակցության հարցը. «Շատ տուրիստական ընկերություններ ի վիճակի չեն ահռելի գումարներ վճարել ու մասնակցել այդ միջազգային ցուցահանդեսներին, մինչդեռ այդ մասնակցությունը նպաստում է նոր գործընկերներ ձեռքբերելուն: Մարդիկ նաև նոր պայմանագրեր կնքելու շանս են ունենում, ինչը կազդի նաև զբոսաշրջիկների աճի վրա: Բայց պետությունը շատ քիչ գումար է հատկացնում այդ ցուցահանդեսներին մասնակցելու համար: Ընկերությունները մոտ 2 միլիոն դրամ են ծախսում, ինչը փոքր գումար չէ: Արդյունքում միայն խոշոր ընկերություններն են կարողանում մասնակցել: Պետությունը պետք է կամ ինքը ֆինանսավորի, կամ գոնե հովանավորներ գտնի»:

Հաջորդն, ըստ մեր զրուցակցի, ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներն են:

«Մեր ճանապարհները բավականին վատ վիճակում են, և պետք է այդ ուղղությամբ աշխատել: Եվ սա ակնառու է դառնում հատկապես այն ժամանակ, երբ համեմատում ենք հարևան Վրաստանի հետ: Բացի այդ, դեպի հուշարձաններ հասնելու ճանապարհները շատ հաճախ հասանելիության առումով մատչելի չեն: Անգամ ավտոբուսը չի կարողանում մոտենալ այդ տարածքներին, և մարդիկ ստիպված քայլելով են գնում: ՀՀ մշակույթի նախարարը հանդիպում է ունեցել տուրօպերատորների հետ ու ցույց տվել այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն ոչ միայն մշակութային, այլև զբոսաշրջային ուղղություններով»,–նշեց նա՝ հավելելով, որ պետությունն, առհասարակ, պետք է հաշվի առնի մասնավոր սեկտորի ձայնը, համագործակցի նրանց շահերը ներկայացնող ՀԿ–ների հետ:

Կարինե Դավոյանի խոսքով, բարձր գները ևս իրենց բացասական ազդեցությունն են թողնում զբոսաշրջության զարգացման վրա. «Շատ անգամ զբոսաշրջային սեզոնին ավիաընկերությունները բարձրացնում են տոմսերի գները: Բայց որքան գները ցածր լինեն, այնքան շատ այցելու կունենանք: Ավիաընկերությունների եկամուտն այդ դեպքում ևս ավելի շատ կլինի: Իսկ գները բարձրացնելու և շատ գումար աշխատելու մոտեցումը բիզնեսի առումով սխալ մոտեցում է: Բացի այդ, կարևոր են նաև սննդամթերքի գները, որոնք անընդհատ աճում են: Թվում է, թե փաստը միայն ՀՀ քաղաքացիների մոտ է մտահոգություն առաջացնում, բայց այդպես չէ: Զբոսաշրջության վրա էլ է ազդում: Սննդամթերքի գների աճին զուգահեռ, հյուրանոցների և ռեստորանների սպասարկման գները ևս կբարձրանան: Ցանկացած աննշան փոփոխություն իր ազդեցությունն է ունենում զբոսաշրջության վրա, որովհետև տուրիզմը լայն ոլորտ է և իր մեջ ներառում է տնտեսության բոլոր ճյուղերը: Յուրաքանչյուր փոքր փոփոխություն կարող է վնաս հասցնել զբոսաշրջությանը»:

 

website by Sargssyan