Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Այս դուռը չեն բացել արդեն 4000 տարի. Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ կա այնտեղ թաքնված Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Լոնդոն՝ բուժզննման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տղան լճի մեջ նկատեց տարօրինակ մի բան. Այն ինչ հայտնաբերեցին նրա ծնողներն այնտեղ, իրոք, շշմեցնող է Զույգը որդեգրել էր այս 9-ամյա աղջկան. Բայց երբ իմացան ճշմարտությունը, նրանք ուղղակի սարսափեցին Երիտասարդը տեսավ ծովի ալիքների վրա լողացող դատարկ շիշ. Իսկ երբ բացեց այն, մազերը բիզ-բիզ կանգնեցին. Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչու 2018-ն ամենաերջանիկ տարին կլինի կենդանակերպի այս 4 նշանների համար Երևանում քրեական հեղինակության են ձերբակալել Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Արտաքինից փոքր թվացող այս տնակը իսկական պալատ է. Տեսնելով, թե ինչպիսին է այն ներսից՝ Ձեր բերանը բաց կմնա ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերը Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Այն ինչ գտավ ռուս բլոգերն այս լքված տան մեջ, դեռ երկար կհիշեն բոլորը. Գաղտնիքների բացահայտման հետքերով Պելեի առողջական վիճակը վատթարացել է. Նրան տեղափոխել են հիվանդանոց Այս երեխան ցավերի պատճառով ցանկանում էր շուտ մահանալ. Բայց եղավ այն, ինչին ոչ ոք չէր հավատում Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

Հանքերը Սյունիքից անպակաս են

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Դեկտեմբերի 25–ին Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան «Պրեմիում Մայնինգ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Սոֆլու–Լեռնաշեն բազմամետաղների հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումները:

Ինչպես հայտնի է, օգտակար հանածոներով ամենահարուստ մարզը Հայաստանում Սյունիքն է, և ով չի ալարում սկսում է այստեղ հանածոներ փնտրել:

Սոֆլու–Լեռնաշենի բազմամետաղների հանքային դաշտը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի ենթաշրջանում՝ Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լեռնա–բազուկների սահմաններում: Տարածքը տեղադրված է 1915–2932 մ բացարձակ բարձրությունների վրա: Հանքային դաշտի տարածքին ամենամոտ գտնվող բնակավայրերն են Թասիկ, Բնունիս, Նժդեհ, Դաստակերտ, Շենաթաղ, Արևիս և Ցղունի գյուղերը, որոնց հեռավորությունը հանքային դաշտի տարածքից կազմում 1–10 կմ:

Ծրագրի կազմման նպատակն է Սոֆլու–Լեռնաշեն բազմամետաղային հանքային դաշտի շուրջ 7014 հա տարածքի վրա կատարել համալիր երկրաբանահետախուզական աշխատանքներ՝ ուղեկցելով դրանք մակերևույթային լեռնային փորվածքների անցմամբ և հորատանցքերի հորատման աշխատանքներով, նմուշարկման զուգորդությամբ:

Վերոնշյալ աշխատանքների իրականացումից հետո, դրական արդյունքներ ստանալու դեպքում կառանձնացվեն հեռանկարային տեղամասեր, հանքային մարմիններ, դրանցում իրականացված լեռնային փորվածներից ստացված տվյալների հիման վրա կիրականացվի մանրակրկիտ երկրաբանահետախուզական աշխատանքներ, որոնց արդյունքում կկատարվի արդյունաբերական կարգերի պաշարների հաշվարկ:

Նախնական հաշվարկների համաձայն, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ընթացքում փոշու և վնասակար գազերի (ազատի օքսիդ, ածխածնի երկօքսիդ, մուր) առավելագույն կոնցենտրացիաները չեն գերազանցելու նորմատիվային փաստաթղթերով ամրագրված սահմանային թույլատրելի խտությունները: Չեն գերազանցելու, սակայն սա նախնական հաշվարկների համաձայն միայն:

Միաժամանակ նախագծում ասված է, որ բնապահպանական միջոցառումների համար նախատեսվում է մասնահանել 576 հազար դրամ:

Նախատեսվում է վերցնել շուրջ 450 երկրաքիմիական նմուշներ, որոնց սկզբնական քաշը կընդունվի 0,4–0,5 կգ: Նմուշները կմշակվեն ընկերության նմուշապատրաստման լաբորատորիայում: Նմուշներում քիմիական տարրերի պարունակությունները կորոշվեն «Լեռնամետալուրգիա» ՓԲԸ–ի քիմիական լաբորատորիայում:

Նախագծով նախատեսվում է հորատել 17 հորատանցք, որի համար 17 անգամ կկատարվի հորատող հաստոցի տեղակայում և ապատեղակայում՝ օգտագործելով համայնքներում գործող ավտոճանապարհները:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

website by Sargssyan