Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

«Վարչապետի թեկնածուն պետք է Հայաստանի արդիականացման ծրագիր ներկայացնի»

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է քաղաքական գիտությունների թեկնածու Հայկ Սուքիասյանը

 

Պարոն Սուքիասյան, բոլոր հանրապետականները միաբերան հայտարարում են, թե Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու, միակն ու անփոխարինելին է: Ըստ Ձեզ՝ չկա՞ երկրում մեկը, որը փոխարինի նրան:

– Այլընտրանք միշտ էլ լինում է: Նախ, վարչապետի նկատմամբ գրոհ սկսվեց՝ իբրև նրա վարկանիշն ընկել է: Նրա վարկանիշը չի ընկել, պարզապես ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: Դա հանրապետականների ձեռքի գործն է: Վարչապետի թեկնածուն ով էլ լինի, պետք է Հայաստանի արդիականացման ծրագիր ներկայացնի: Թող վարչապետի նշանակումը մրցույթով լինի:

Հանրապետությունում վարչապետի թեկնածուներ շատ կան, բայց հանրապետական կուսակցությունում՝ ոչ: Թող մրցեն և՛ Կարեն Կարապետյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ մնացած թեկնածուները: «Ելքն» էլ է ուզում թեկնածու ունենալ, թող ծրագիր ներկայացնի: Կարեն Կարապետյանը շատ լավ կադր է, եթե ուզեն, նրան կարող են թողնել: Ասում են՝ այլընտրանք չկա: Աշխարհում այդպիսի բան գոյություն չունի, որ այլընտրանք չլինի, ուղղակի հեքիաթ են պատմում: Իրենք մի ժամանակ ասում էին, որ Կարեն Կարապետյանը փառահեղ մարդ է, ղեկավարման մեծ փորձ ունի:

Այլընտրանք միշտ էլ կա, բայց ուրիշին չեն ուզում: Ցանկանում են, որ վարչապետ Սերժ Սարգսյանը լինի: Դրա հիմնավորման համար անընդհատ պատրվակներ են բռնում և ասում, որ Սարգսյանն ավելի լավ է անվտանգությունից հասկանում, քան Կարապետյանը:

 

Ստացվում է` 2018–ի հիմնական հարցը նաև ընդդիմությա՞ն թողտվությամբ է լուծվել:

– Նախ՝ մեծ հաշվով ընդդիմություն չկա: «Ելքն» են համարում ընդդիմություն, բայց նա պայքարելու պոտենցիալ չունի: Որպեսզի մենք ընդդիմություն ունենանք, Հայաստանում պետք է կոալիցիա չլինի: Հանրապետականների և դաշնակցության արհեստական ամուսնությունը համաշխարհային աբսուրդ է:

Աշխարհի ոչ մի երկրում այսպիսի հիմարություն չկա: Դաշնակցությունը Հայաստանում աշխատավոր աղքատ զանգվածի ներկայացուցիչն է՝ սոցիալիստական կուսակցություն է, հանրապետականը՝ օլիգարխի կուսակցություն: Մեր բնակչության 30%–ն աղքատ է, իսկ ԱԺ պատգամավորների 80%–ը՝ օլիգարխ: Հիմա աղքատ զանգվածը ԱԺ ներկայացուցիչ չունի, քանի որ դաշնակցությունը իշխանության հետ է:

Եթե նա կոալիցիայի մեջ չմտներ ու կանգներ ժողովրդի կողքին, կդառնար ընդդիմադիր կուսակցություն, բայց ինքը դա չի անում: Այսօր Հայաստանի զարգացմանը խոչընդոտող միակ գործոնն այդ արհեստական և անհասկանալի կոալիցիան է, ոչ թե վարչապետի ընտրությունը:

 

Հաշվի առնելով, որ բոլոր զարգացումները տեղափոխվել են իշխանության դաշտ, և ամեն ինչ նախապես որոշված է, 2018–ի ինտրիգ, որպես այդպիսին, չկա՞:

– Ինչպես էլ վարչապետի ընտրության հարցը լուծվի, պետք է թեկնածուները Հայաստանի մոդեռնիզացման ծրագիր ներկայացնեն, որովհետև այս ձևով շարունակվելու դեպքում, մենք ապրելու շանսեր չունենք: Եթե շարունակվի արտագաղթը, աղքատությունը, կոռուպցիան, ոչինչ դեպի լավը չի գնա: Տեսություններից մեկին ասում է՝ թուլացող պետությունը պատերազմ հրահրող է, եթե մենք շարունակենք այսպես թուլանալ, կդառնանք պատերազմ հրահրող:

Հիմա դրա համար, ով ուզում է թեկնածու լինել, թող ծրագիր ներկայացնի, ըստ այդմ, Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական, իրավական, դեմոկրատական երկիր, որպեսզի որոշ հանրապետականներ չկարողանան հայ ժողովրդի աղքատ զանգվածին ձեռք առնել, դա հակասահմանադրական է: Մեր պետությունը սոցիալական է, որը պետք է աղքատի շահերը պաշտպանի, հիմա իրենք ասում են՝ աղքատ ես, գնա ինչ ուզում ես արա, դա հակասահմանադրական հայտարարություն է:

 

Եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ներհամակարգային ցնցումներ կամ հասարակական ընդվզումներ կլինե՞ն:

– Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, ոչինչ էլ չի լինի: Ժողովրդին վարչապետի նշանակման հարցն այդքան էլ չի հետաքրքրում: Նրանք երկար ժամանակ է հասկացել են, որ մեր երկրում ընտրություն գոյություն չունի: Ընտրություններից հետո ցնցումներ էլ չեղան: Մարդիկ բացարձակ անհաղորդ եղան ընտրություններին: Մի հատ վարչապետ պետք է փոխվի: Միայն Սերժ Սարգսյանի թեկնածությունն են առաջ քաշում: Մարդիկ հասկանում են, որ այս ընտրություն կոչվածի հետ իրենք ոչ մի առնչություն չունեն:

 

Մանյա Պողոսյան

 

website by Sargssyan