Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Ցանկություններն ավելի շատ են, քան իրականությունը

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Արտաքին հարցերով ռուսաստանյան խորհրդի փորձագետները «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հայացք 2018–ին» կանխատեսական զեկույց են հրապարակել, որում անդրադարձել են նաև հայ–ադրբեջանական կոնֆլիկտին: Զեկույցում նշվել է, որ «2018 թ. ՀՀ–ի և Ադրբեջանի նախագահական ընտրությունները արդիականացնում են Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը նախ նկատում է՝ ՀՀ–ում նախագահական ընտրություններ չեն լինելու. «Կիսանախագահական համակարգը փոխվում է, անցում է կատարվում խորհրդարանականի, և Ազգային ժողովն է ընտրելու նախագահին: Ռուս փորձագետների դատողություններն անցած դարից են: Մենք փաստեցինք, որ նրանց առաջ քաշած երկու փաստարկներից մեկը կեղծ է: Այսինքն՝ եթե ընտրություններ չկան, ուրեմն՝ ամբողջ պրոցեսն այլ կերպ է գնում»:

Ըստ քաղաքագետի, թեև սա կարող էր նշանակել, որ նրանք տեղյակ չեն ՀՀ–ից, կամ էլ լուրջ փորձագետներ չեն, բայց խնդիրն այլ հարթության մեջ է. «ռուս փորձագետները փող են աշխատում, եթե պարապ մնան՝ «տերերը» կցրեն: Իրենք ծառայում են իշխանությանը և կոչված են խառնակչություն և «ինտրիգ սարքելուն»:

Դիտարկմանը, թե կարելի՞ է կարծել, որ իրականում ՌԴ–ն է ուզում տեսնել կոնֆլիկտի սրացումը, Լ. Շիրինյանը պատասխանեց. «Այո, իրենց ցանկություններն ավելի շատ են, քան իրականությունը: Մենք իրենց ցանկությունն ենք տեսնում, որովհետև հիմա մարմաջ ունեն: Ճիշտ է, իրենց երկիրը քայքայված է, աղքատ, արդյունաբերությունն անկում է գրանցել, բայց իրենք իմպերիալիստներ են:

Ուզում են ամբողջ աշխարհում տեսնել իրենց մագիլները: Եվ այդ մագիլները տեսնելու մարմաջը բերում է նման եզրակացությունների, ինչպիսին վերը նշվածն է: Բացի այդ՝ իրենք Ուկրաինայի հետ հարաբերությունները կարգավորելու խնդիր ունեն: ՌԴ–ի հիմնական խնդիրը Ուկրաինան է, որպեսզի ոչնչացնի և չթողնի, որ անկախ պետություն դառնա: Բայց ուկրաինացիները չեն թողնում: Նույնիսկ Սահակաշվիլին՝ այդ ռուսական լրտեսը, չի կարողանում ամբողջապես ապակայունացնել իրավիճակը»:

Քաղաքագետի խոսքով, Արցախյան կոնֆլիկտի շուրջ նման արտահոսքերն էլ փաստում են, որ ՌԴ–ն ուզում է կոնֆլիկտն իր աչքի առաջ մնա:

Հարցին, թե ամեն դեպքում, ՀՀ–ում սպասվող քաղաքական վերադասավորումները, Ադրբեջանում և ՌԴ–ում սպասվող նախագահական ընտրություններն իրենց ազդեցությամբ որքանո՞վ են տեղավորվում Արցախյան կոնֆլիկտի շուրջ հնարավոր զարգացումների տրամաբանության մեջ, քաղաքագետը պատասխանեց.

«Ընդհանուր առմամբ՝ բոլորը զբաղված են իրենց բոստանով: Նախ՝ ՀՀ–ում քաղաքական գործընթաց դասական իմաստով չկա, բայց կա ներքին ինտրիգ: Ընդ որում՝ հայտնի են գլխավոր դեմքերը: Սերժ Սարգսյանը հաստատ վարչապետի պաշտոնն է զբաղեցնելու, Կարեն Կարապետյանն էլ, հավանաբար, փոխվարչապետ կլինի, եթե, իհարկե, աշխարհում մեծ փոփոխություններ չառաջանան: Ըստ իս՝ առաջիկայում կոնֆլիկտի շուրջ փոփոխություն, զարգացում չի լինելու:

Եթե եղավ, ապա այն կլինի ՌԴ նախագահական ընտրություններից որոշ ժամանակ հետո, երբ դարձյալ կընտրվի Վ. Պուտինը: Հիմնական դավադիրը՝ ՌԴ–ն, զբաղված է ներքաղաքական հարցով՝ Վ. Պուտինին նորից թագադրելու գործընթացով: Ընդհանուր առմամբ, հարաբերական և հանգիստ վիճակ կլինի: Այս վիճակը մի քիչ ավել, մի քիչ պակաս՝ կշարունակվի: Բայց սա ևս հստակ կանխատեսման ենթակա չէ, քանի որ միջազգային հարաբերությունների փոփոխությունները կարող են մեծ տեղաշարժեր առաջացնել: Ամեն դեպքում առայժմ նշաններ չկան: Իսկ ադրբեջանցիները, ովքեր լավ ջախջախվել են ապրիլյան պատերազմի ժամանակ, հիմա ուժերն են վերադասավորում»:

Քաղաքագետը զուգահեռ շեշտեց, որ Ադրբեջանում ևս ընտրություններին ընդառաջ ներքաղաքական հարցով են զբաղված:

«Ինչպես Պուտինի դեպքում, այստեղ ևս Ալիևին փոխարինող չի լինի: Մեծ հաշվով, չեմ կարծում, թե կոնֆլիկտի շուրջ ցնցումներ կլինեն: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է հանգիստ լինի: Հայկական կողմը պետք է ակտիվ պաշտպանվի հետագա պատերազմներում հաղթանակ տանելու համար»,–եզրափակեց քաղաքագետը:

 

Աննա Բադալյան

 

website by Sargssyan