Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Отказался давать комментарии

«Փաստ» օրաթերը գրում է

 

Ամեն անգամ, երբ Հայաստանում ընտրական գործընթացներ կամ այլ քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում, պարտադիր հրապարակ է նետվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` կրկին քաղաքականություն վերադառնալու հարցը:

Միամտություն կլինի մտածելը, թե դրանով ցանկություն կա միայն հասարակական տրամադրությունները ճշտել: Ավելի շուտ, դա նաև անցյալի վախերի չափը ստուգելու, երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիները ներկայի հետ համեմատելու և անցյալի հուշերը թարմացնելու համար է արվում:

Կարճ ասած՝ սովորական «մեդիազոնդաժ», որը քաղաքակիրթ լեզվով կոչվում է տրամադրությունների ճշտում:

Եվ քանի որ «Փաստ»–ն իր սովորույթի համաձայն ամեն լսածի չէ, որ արձագանքում է, բայց նախագահներին վերաբերող լուրերի հանդեպ, անկեղծ ասած, անտարբեր չի կարող լինել, առավել ևս, երբ խոսքն արտերկրի մամուլում հրապարակված ակնարկներից մեկի մասին է, ուստի որոշեցինք երկրորդ նախագահի՝ քաղաքականություն վերադառնալու մասին լուրի իսկությունը ճշտել առաջին աղբյուրից՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից:

Նա հարցը լսելուց հետո ասաց, որ ինքը մամուլում նման տեղեկությունների չի հանդիպել, իսկ հստակ հարցին պատասխանեց, որ ինքն այդ թեմայով մեկնաբանելու ոչինչ չունի՝ «No comment»:

«No comment», քանի որ հարցի մասին տեղեկություն չունե՞ք, թե՝ «No comment», որովհետև առայժմ այդ մասին խոսելու ժամանակը չէ: Ամեն դեպքում հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանին կրկին քաղաքական դաշտում տեսնենք,– հարցրինք նրան:

– Եթե լրագրության գրքերը մեկ անգամ էլ վերընթերցեք, կտեսնեք, որ իմ ասածն էլ է պատասխանի ձև: Ես այդ թեմայով որևէ մեկնաբանություն չունեմ,– պատասխանեց Սողոմոնյանը:

 

Մեկնաբանություն չունեք, որովհետև ասելիք չկա՞, թե մեկնաբանություն չունեք, որովհետև ինֆորմացիայի չեք տիրապետում:

– Ես Ձեր հարցի վերաբերյալ մեկնաբանություն չունեմ: Տեսել եք չէ՞, որ գրում են՝ նա հրաժարվեց մեկնաբանել, отказался давать комментарии: Հիմա ես այդ հարցերին մեկնաբանություն չունեմ:

 

Արմինե Գրիգորյան

 

website by Sargssyan