Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Հունվարի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ» Ի՞նչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ» Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ» ՀՅԴ ԳՄ-ն կորոշի՝ շարունակելո՞ւ են 3 նախարարներն աշխատել, թե՝ ոչ. «Հրապարակ» Խոյեր. Ձեր ամենամեծ թերությունը որոշումներ կայացնել չցանկանալն է. Հունվարի 24-ի աստղագուշակ Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է. «Ժամանակ» Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա Մայրաքաղաքում շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը 2017թ. դեկտեմբեր ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գործողությունը հանգեցնում է փոփոխության

ՀՀ-ն որոշել է կողմ քվեարկել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետ կանգնելու համար. «Ժամանակ»

 «Ժամանակ» օրաթերթը գրում է

 

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից: Բանաձևին կողմ է քվեարկել 128 երկիր, այդ թվում` Հայաստանը, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ է եղել ինը երկիր՝ ԱՄՆ-ն, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն:

Եմենի և Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձևի տեքստում նշվում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում և կոչ է արվում բոլոր պետություններին չտեղակայել իրենց դեսպանատները Սուրբ քաղաքում:

 Այս բանաձևին Հայաստանի «կողմ» քվեարկությունը կանխատեսելի էր մի քանի պատճառով: Նախ` պարզ էր, որ ԱՄՆ-ը ցանկացած պարագայում հայտնվելու է փոքրամասնության մեջ, և Հայաստանը, ըստ ամենայնի, գերադասել է համերաշխ գտնվել միջազգային հանրության հետ:

Բացի այդ, գոյություն ունի Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող կալվածքների պաշտպանության հարցը ու, չնայած Իսրայելի հրապարակային հավաստիացումներին, եկեղեցին պնդում է, որ իրեն ավելի ապահով է զգում Պաղեստինի իշխանության ներքո:

 Պակաս կարևոր չէր այն հանգամանքը, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով` Թրամփը ստեղծել է հակամարտությունների կարգավորման նախադեպ` հիմնված գոյություն ունեցող փաստերի վրա: Այս նախադեպը կարող էր դրական հեռանկարներ բացել նաև ԼՂ խնդրի կարգավորման համար: Այնուամենայնիվ, Հայաստանը որոշել է կողմ քվեարկել բանաձևի, որով կոչ է արվել ԱՄՆ-ին՝ հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

website by Sargssyan