Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Հունվարի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ» Ի՞նչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ» Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ» ՀՅԴ ԳՄ-ն կորոշի՝ շարունակելո՞ւ են 3 նախարարներն աշխատել, թե՝ ոչ. «Հրապարակ» Խոյեր. Ձեր ամենամեծ թերությունը որոշումներ կայացնել չցանկանալն է. Հունվարի 24-ի աստղագուշակ Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է. «Ժամանակ» Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա Մայրաքաղաքում շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը 2017թ. դեկտեմբեր ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գործողությունը հանգեցնում է փոփոխության ԱՄՆ. «Shutdown»՝ 1–ամյա պաշտոնավարման շեմին

Կեղտոտ խաղ ՀԱՄԱՍ–ի և Իսրայելի դեմ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Երեկ Իսրայելի ընդդիմադիր կուսակցությունները Կնեսետում սուր քննադատության ենթարկեցին կառավարությանը՝ ՀԱՄԱՍ–ի հրթիռակոծումները Նեգևում չկանխելու և Գազայում կեղծ հումանիստական դեմքով հանդես գալու համար: Հիմա. մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ իսրայելական ՑԱԽԱԼ–ից հումանիզմ ակնկալելը նույնն է, ինչ փշերից՝ արմավ քաղելու ցանկությունը:

Բայց խոսքն այս պահին նույնիսկ դրան չի վերաբերում: Բանն այն է, որ իսրայելական հատուկ ծառայությունները խոսքները մեկ արած պնդում են, որ չնայած պաղեստինյան ՀԱՄԱՍ–ի հրապարակային ագրեսիվությանը՝ իրականում վերջինս շահագրգիռ չէ Իսրայելի հետ նոր լայնածավալ պատերազմ սկսելում: Հետևաբար, Թել Ավիվում տենդագին կերպով են փորձում հասկանալ, թե ինչպես է համադրվում Գազայից արձակվող հրթիռների առատությունը (40 հրթիռ՝ Թրամփի հայտարարությունից հետո այն դեպքում, երբ վերջին 3 ամիսներին ոչ մի հրթիռ չէր արձակվել) սեփական հատուկ ծառայություններից ստացվող տեղեկությունների հետ:

Պարզվում է՝ հիշյալ հակասությունը շատ կոնկրետ բացատրություն ունի: Համենայն դեպս, ինչպես իսրայելական Հաարեցն է պնդում, ՀԱՄԱՍ–ն այս օրերին ամենատարբեր խողովակներով, այդ թվում՝ եգիպտական հատուկ ծառայությունների միջոցով է Իսրայելին տեղեկացրել, որ իրենք հաճախ որևէ առնչություն չեն ունեցել հրթիռակոծումների հետ, և, որ՝ արդեն իսկ ձերբակալվել են մի շարք սալաֆիական խմբավորումների ներկայացուցիչներ, որոնք Գազայում ՀԱՄԱՍ են խաղացել:

Խոստովանենք, այս լուրն անչափ հետաքրքիր երանգ է հաղորդում հանուն Իսրայելի բարեկամության՝ ԻՀԿ գագաթաժողովին կրտսեր նախարարի մակարդակով մասնակցած, իսկ ավելի վաղ՝ Պաղեստինին Իսրայելի հետ հաշտություն պարտադրած Արաբիայի դիմապատկերին, որովհետև ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սալաֆիական խմբերի հիմնական հովանավորը Էր Ռիադն է, որ կա:

Նշենք նաև, որ չնայած՝ Իսրայելի կառավարությունը, այդ թվում՝ մամուլը, դեռ ուղիղ մեղադրանքներ չեն հնչեցնում Արաբիայի հասցեին, սակայն, հաշվի առնելով այն զսպվածությունը, որ Նեթանյահուի կաբինետն է դրսևորում Գազայում (այլ պարագայում ՑԱԽԱԼ–ն ամեն բան հողին կհավասարեցներ, ոչ թե մասնակի ավերածություններով կբավարարվեր), հետաքրքիր մտքեր են առաջանում:

Իսկապես. այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը ոչ թե հումանիզմ է դրսևորում սովորական պաղեստինցիների նկատմամբ, որոնք, իհարկե, առաջինը կտուժեին Իսրայելի գործողություններից կամ ՀԱՄԱՍ–ին է խնայում, առավել ևս՝ տագնապում ներքաղաքական ցնցումներից, այլ ի մի է բերում այս ու այն աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը: Իսկ դա նշանակում է, որ եթե նույնիսկ կառավարությունը լռի՝ ի շահ Իրանի դեմ ընդհանուր թշնամության, միևնույն է, այս պրպտումների արդյունքը մենք դեռ կտեսնենք մամուլի էջերին:

Չկասկածեք նաև, որ Իսրայելի կառավարությունն անպայման մամուլից ավելի շուտ բերան կբանա այն դեպքում, եթե Արաբիայի թագաժառանգ արքայազնը, որն իրար հետևից պարտություններ է արձանագրում և առայժմ հաջողում միայն զարմիկներին ունեզրկելու և երկրում կինոթատրոններ բացելու հարցում, որոշի հետքայլ արձանագրել Իսրայելի հետ հարաբերություններում և անկեղծորեն միանա էրդողանյան արշավին: Իսկ որ Արաբիան պիտի անպայման ինչ–որ քայլեր ձեռնարկի առաջիկայում, որովհետև ամբողջովին է կորցնում նաև պաղեստինյան ՖԱԹՀ–ի ու ՀԱՄԱՍ–ի վստահությունը, այդ մեկը հաստատ է:

Պատկերացնել միայն կարելի է այն դողէրոցքը, որում այժմ Էր Ռիադն է հայտնվել այն բանից հետո, երբ Սիրիայում պարտություն է կրել, երբ չկարողացավ ապակայունացնել Դամասկոսը, երբ հաջողության չի հասնում Եմենում, իսկ այժմ էլ ահա Պաղեստինում հերթական սադրանքի բացահայտման փաստի առաջ է կանգնում: Չխոսենք արդեն այն մասին, որ Իրանից հեռացած ՀԱՄԱՍ–ի հետ մեկտեղ՝ այժմ նաև Մահմուդ Աբբա՛սն է նրա հետ միասին սիրալիրություններ փոխանակում Թեհրանի հետ՝ միաժամանակ գրկախառնվելով նոր հնարավոր միջնորդներ ռուսական արջի և չինական վիշապի հետ…

 

Գոհար Սիմոնյան

website by Sargssyan