Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտութ... ՄՇԱԿՈՒՅԹ
Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վ...
Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայաստանում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրգործը ընդունվել է վարույթ Մակրոնը «Եվրոպայի առաջին ջութակահա՞ր» Սիրիական աբսուրդ՝ թուրք–ամերիկյան ձեռագրով Նիկոլ Փաշինյան. «Մեր այսօրվա պայքարի նպատակը հստակ է՝ վերջ տալ Հայաստանի բնակիչների թշվառացմանը» Արդվեցիները հետ չեն կանգնի՝ գոյամարտ է Ոչ ճիշտ օրինագծի ցանկացած լուծում չի կարող ճիշտ լինել Կալանավորները հերթով են քնում Հայտնի երգերի 81–ամյա հեղինակի «դեմքին» դռներ են փակվում Կալանավորները հերթով են քնում Ո՞ւմ գրպանում է գնաճի բանալին Հողային օրենսգրքի փոփոխությունը Հայաստանում ֆեոդալիզմ կհաստատի 4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին Մեքենաների գնի փոփոխություն է սպասվում Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել» Դավիթ Բաբայան. «Վերանայվում է Արցախի հետ կապերի փիլիսոփայությունը» Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր» Հայոց ցեղասպանության մասին. ինչո՞ւ ենք հրաժարվում հատուցման պահանջից Գոնե մի կարևոր ու հեռանկարային բան էժանացել է

Քրդական Սուլեյմանիեն գլորման վեմի դերում

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Իրաքյան Քուրդիստանում նոր զարգացումներ են ծավալվում: Դատելով Սուլեյմանիե նահանգում բռնկված բողոքի ցույցերից՝ հասարակ քրդերն այլևս ռեգիոնալ կառավարությանն ու տեղական ինքնակառավարման մարմիններին չեն վստահում: Համենայն դեպս, արդեն մի քանի օր շարունակվող ցույցերը, որոնց ընթացքում մարդիկ հանդես են գալիս տեղական վարչակազմի լուծարման և այդ հարցում կենտրոնական կառավարության ու խորհրդարանի պարտադիր միջամտության պահանջով, հենց այդ մասին են վկայում:

Հետաքրքիր է, որ հասարակ ժողովուրդն իր անվտանգության երաշխավոր Փեշմերգայից և տեղական ինքնակառավարման մարմնին հարող ռազմական խմբերից էլ է պահանջում միանալ իրենց և վերջ դնել այն ստորացուցիչ պայմաններին, երբ մարդիկ աշխատում ու չեն վճարվում կամ նրանց որևէ նորմալ ծառայություն չի մատուցվում:

Ինչպես երևում է, Սուլեյմանիեի նահանգապետ Խավալ Աբուբաքիրը փորձում է իրավիճակը հարթելու ճանապարհին խուսափել խնդրի քաղաքականացման և Բաղդադի ներգրավման հնարավոր սցենարից: Ավելին՝ քուրդ նահանգապետը ջանում է խաղալ հասարակ ժողովրդի հայրենասիրական զգացմունքների և Բաղդադի հնարավոր միջամտության հետևանքների միջակայքում՝ հայտարարելով, թե «անթույլատրելի է, որ քրդական արյունը հենց քրդերի ձեռքով թափվի» կամ ներքրդական բախումների արդյունքում Իրաքյան Քուրդիստանը նոր տարածքներ կորցնի, ինչպես հոկտմբերին պատահեց:

Ընդ որում, չնայած կոնկրետ թիվ չի նշվել բողոքի ցույցերի ընթացքում զոհված անձանց կամ վիրավորների մասին (իսկ այդպիսիք, այլ աղբյուրների փոխանցմամբ, կան), ոստիկանությանն ու անվտանգության ուժերին շնորհակալություն հայտնելով նահանգում կարգուկանոն պահպանելու համար՝ Աբուբաքիրն, ասես, ուղերձ է հղել նաև այն մասին, որ հետագայում նույնպես կբացառեն անկարգություններն ու կարգելափակեն Բաղդադի որևէ միջամտություն:

Ի դեպ, չնայած Սուլեյմանիեն ընդդիմադիր Գորրան կուսակցության բաստիոնն է համարվում, այդուհանդերձ, մյուս կուսակցությունների հետ միասին, Գորրանը նույնպես ժողովրդի առջև հանդես է եկել հանդարտության կոչով՝ միաժամանակ հայտարարելով, որ հասկանում է համաժողովրդական հուզումների պատճառները: Գորրանը նաև ժողովրդին համոզել է փողոց դուրս գալու փոխարեն հաջորդ տարվա ընտրություններում ճիշտ որոշումներ կայացնել և ԶԼՄ–րին էլ առաջարկել է չխայտառակել քրդերին՝ իրավիճակը ոչ թե հասարակ ժողովրդի կողմից սեփական կառավարիչներին ատելու և Բաղդադի «տաքուկ գրկում տեղավորվելու» փորձ ներկայացնելով, այլ այնպես, ինչպես կա՝ սոցիալական դժգոհություն:

Ինչ վերաբերում է Էրբիլին՝ այստեղ արդեն հայտարարել են, որ Բաղդադի հետ վերսկսել են բյուջետային հատկացումների հետ կապված բանակցությունները (կենտրոնական կառավարությունը, 2014–ից սկսած, կրճատել էր Էրբիլին տրվող հատկացումները): Միևնույն ժամանակ վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ եթե ռեգիոնալ կառավարությունը հաջողության չհասնի այդ հարցում, ստիպված է լինելու հույսը դնել իր նավթային եկամուտների վրա, որոնք, հաշվի առնելով վաճառքի սահմանափակումները, ամբողջովին չեն լուծի բոլոր խնդիրները, բայց էականորեն կմեղմեն սոցիալական դժվարությունները:

Ի դեպ, տարբեր աղբյուրների համաձայն, Իրաքյան Քուրդիստանի մաքուր նավթային եկամուտն ամսական 337,5 մլն դոլար է կազմում, իսկ միայն պետական ծառայողների, Փեշմերգայի և մնացածների աշխատավարձերի վճարման համար կառավարությանն ամեն ամիս 772 մլն դոլար է անհրաժեշտ: Հետևաբար, անհայտ է, թե Կրտսեր Բարզանին ինչպես է լուծելու այս խնդիրը: Կամ եթե ձախողվի՝ կտեղափոխվի՞, արդյոք, Սուլեյմանիեի սոցիալական բունտը նաև մյուս նահագներ, ի՞նչ ազդեցություն կունենա այն քրդական երազանքի, Բաղդադի և ընդհանրապես տարածաշրջանի վրա: Սրանք հարցեր են, որոնց դեռ վաղ է պատասխանել:

 

Գոհար Սիմոնյան




website by Sargssyan