Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Այս դուռը չեն բացել արդեն 4000 տարի. Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ կա այնտեղ թաքնված Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Լոնդոն՝ բուժզննման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տղան լճի մեջ նկատեց տարօրինակ մի բան. Այն ինչ հայտնաբերեցին նրա ծնողներն այնտեղ, իրոք, շշմեցնող է Զույգը որդեգրել էր այս 9-ամյա աղջկան. Բայց երբ իմացան ճշմարտությունը, նրանք ուղղակի սարսափեցին Երիտասարդը տեսավ ծովի ալիքների վրա լողացող դատարկ շիշ. Իսկ երբ բացեց այն, մազերը բիզ-բիզ կանգնեցին. Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչու 2018-ն ամենաերջանիկ տարին կլինի կենդանակերպի այս 4 նշանների համար Երևանում քրեական հեղինակության են ձերբակալել Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Արտաքինից փոքր թվացող այս տնակը իսկական պալատ է. Տեսնելով, թե ինչպիսին է այն ներսից՝ Ձեր բերանը բաց կմնա ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերը Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Այն ինչ գտավ ռուս բլոգերն այս լքված տան մեջ, դեռ երկար կհիշեն բոլորը. Գաղտնիքների բացահայտման հետքերով Պելեի առողջական վիճակը վատթարացել է. Նրան տեղափոխել են հիվանդանոց Այս երեխան ցավերի պատճառով ցանկանում էր շուտ մահանալ. Բայց եղավ այն, ինչին ոչ ոք չէր հավատում Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

Գյուղապահովագրությունը՝ փրկօղա՞կ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ցրտահարությունների, կարկտահարությունների, ուժեղ քամու հետևանքով Հայաստանի գյուղատնտեսությունը տարեկան մի քանի տասնյակ միլիարդ դրամի վնաս է կրում: Հիմնական զոհերը գյուղացիներն են, որոնց մեծ մասը կքած է վարկերի բեռի տակ:

Ամեն գյուղատնտեսական տարվա մեկնարկին վարկ վերցնող գյուղացին իրեն հույս է տալիս՝ էս տարին լավ է լինելու: Տարվա կեսին նրանցից շատերը փաստի առաջ են կանգնում: Բնական աղետները նրանց բերքից զրկում են: Պետական բյուջեից` կրած վնասի չափով բոլորին աջակցություն տրամադրել հնարավոր չէ: Գյուղացու բերքը փրկելու համար առաջարկվում է ապահովագրական համակարգ ներդնել:

Գյուղացին բերքը կարող է ապահովագրել եկող տարվանից: Գյուղատնտեսության նախարարությունը, Կենտրոնական բանկը երեք միջազգայի կազմակերպությունների հետ կպատրաստեն գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագիր։

Խորհրդատու կազմակերպության հետ կորոշեն ապահովագրության շեմը և այն մարզերը, որտեղ դրանք կկիրառվեն։ Սկզբնական փուլում կընտրեն 1–2 ռիսկ և 5–10 մշակաբույս։ Առաջինը կապահովագրեն պտուղ– բանջարեղենն ու հացահատիկը:

Գերմանական KFW բանկը 5 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի, նույնքան էլ կտրամադրվի պետբյուջեից, որը կուղղվի ապահովագրության սուբսիդավորմանը:

Գյուղացիների խոսքով՝ միայն պայմաններին ծանոթանալուց հետո կորոշեն ապահովագրել այգին:

«Պետք է պայմանները մատչելի լինեն: Այսօր գյուղացին կանխիկ փող չի ունենում վարուցանքի համար: Պարարտանյութը, սերմացուն պարտքով է գնում: Եթե գյուղացին քիչ գումար վճարի և երկարաժամկետ պայմաններով, կհամաձայնվեն»,– ասաց Արմավիրի մարզի Նորապատ համայնքի բնակիչը:

Ջրաշեն գյուղի բնակիչ, գյուղատնտես Հակոբ Գինոսյանի կարծիքով, սակայն, գյուղոլորտում այս իրավիճակում որևէ մեկը չի համարձակվի ապահովագրություն իրականացնել:

«Յուրաքանչյուր ներդնող գործի մեջ մի հատ հաշվարկ է անում, թե այդ ներդրումն իրեն արդյունք բերելո՞ւ է: Կառավարությունը, Գյուղնախարարությունն ինչ էլ անեն գյուղացու համար, նրանք հաշվարկում են վնասի վերականգնում ոչ թե գոնե 80%, այլ 20–30%: Ի՞նչ եք կարծում՝ նա այնքան գումար կտա, որ գյուղացու վնասը դուրս գա: Ցրտահարության, կարկտահարության պատճառով գյուղացին զրոյի վրա է կանգնում, բերում, հողի հարկ են զեղչում, հողի հարկն էլ մի քանի դրամ է, դա ի՞նչ է»,– նկատեց մեր զրուցակիցը:

Իսկ, որպեսզի ապահովագրական ընկերությունը նման ռիսկի գնա, պետք է ենթակառուցվածքների` հակակարկտային ցանցերի հարցը լուծված լինի: Այգին կարող են բնական աղետից պաշտպանել հակակարկտային ցանցի միջոցով: Կարկուտի դեմն առնելու այս նորագույն միջոցը, սակայն, ոչ բոլոր այգեգործներին է հասանելի: Հակակարկտային ցանցերը թանկ են: 1 հեկտար այգին ցանցապատելու համար միջինը պետք է ծասխել 2000 դոլար:

«Օրինակ, եթե տվյալ բերքը պետք է վաճառես մի 400– 500 դրամով, կարկուտը որ գալիս է, արդեն վաճառվում է ավելի ցածր գնով` 150–200 դրամով: Մոտ 50%–ով վնաս ես կրում, բայց հակակարկտային ցանցը թանկ հաճույք է»,– ասաց այգետերը:

 

Մանյա Պողոսյան

 

website by Sargssyan