Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Թևան Պողոսյան. «Մեզ մոտ ռասկլադն այլ է, այդ պատճառով էլ ընդամենը մեկ թեկնածու ենք ունենում» Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Հունվարի 23-ին մայրաքաղաքում ծնվել է 59 երեխա Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. «Ժամանակ» Ի՞նչ էր իրականում բացահայտվել շուկաներում. «Ժողովուրդ» Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. «Ժամանակ» ՀՅԴ ԳՄ-ն կորոշի՝ շարունակելո՞ւ են 3 նախարարներն աշխատել, թե՝ ոչ. «Հրապարակ» Խոյեր. Ձեր ամենամեծ թերությունը որոշումներ կայացնել չցանկանալն է. Հունվարի 24-ի աստղագուշակ Հայաստանի օլիգարխիան անհանգստացած է. «Ժամանակ» Հունվարի 22-ին մայրաքաղաքում ծնվել է 42 երեխա Մայրաքաղաքում շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը 2017թ. դեկտեմբեր ամսին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանում մուտքագրվել է 13154 դիմում և գրություն «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթի հայտերը կընդունվեն մինչև փետրվարի 5-ը Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Գործողությունը հանգեցնում է փոփոխության ԱՄՆ. «Shutdown»՝ 1–ամյա պաշտոնավարման շեմին

Նոր հարթակը կթեթևացնի «Ազդարարի մասին» օրենքի «հոգսը»

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Անցյալ ամիս հանրության դատին հանձնվեց ՓՄՁ–ների աջակցման ծրագրի շրջանակներում կյանքի կոչված մի բիզնես հարթակ, որը բիզնեսի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս անանուն ահազանգել խախտումների մասին, տեղեկանալ օրենքների փոփոխություններին և ստանալ հարցերի պատասխանները:

Գաղափարը գործ է դարձել երեք ընկերության՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիայի», «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» և «Եվրոպական բիզնես–ասոցիացիայի» համատեղ ջանքերով: Ծրագրի անունն է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն»:

Ի դեպ, համակարգը 100%–ով ապահովում է գաղտնիությունը, քանի որ IT հասցեները քողարկվում են: Վիրտուալ հարթակն արդեն ներկայացվել է հանրապետության 4 մարզերում՝ Գեղարքունիքում, Սյունիքում, Լոռու և Շիրակի մարզերում, ինչը բավականին լավ է ընդունվել բիզնեսի ներկայացուցիչների կողմից:

«Իրավաբանների հայկական ասոցիացիայի» փաստաբան, «Բիզ պաշտպան» կայքի փորձագետ Մարիամ Զադոյանը, «Փաստի» թղթակցի հետ զրույցում խոսելով վիրտուալ հարթակ ստեղծելու գաղափարի մասին, նշեց, որ «Ազդարարի մասին» օրենքի շուրջ կազմակերպված քննարկումները դրա ստեղծման պատճառ հանդիսացան:

«Օրենքն ընդունելուց հետո պետական մակարդակով կազմակերպված քննարկումների ժամանակ առաջարկություն եղավ, որ պետք է մի հարթակ ստեղծվի, որտեղ բոլոր քաղաքացիները և բիզնես դաշտի ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան անանուն բողոք ներկայացնել ու հետևել բողոքում բարձրացված հարցերի լուծման ընթացքին»,– ասաց Մ. Զադոյանը:

Հարթակ ստեղծելու միտքն առաջարկվել և ընդունվել է, որից հետո արդեն Արդարադատության նախարարության հետ միասին մշակվել ու կյանքի է կոչվել նախագիծը:

«Այս հարթակն ամբողջությամբ պետք է գործարկվի 2018 թվականի հուլիս ամսին, իսկ «Ազդարարի մասին» օրենքն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1–ից: Ուստի խնդիր դրվեց առաջին քայլով բիզնես դաշտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարելու համար հարթակ ստեղծել: Եվ սա էլ իր առավելություններն ունեցավ, քանի որ մի կողմից այն կփորձարկվի, մյուս կողմից թույլ կտա ուսումնասիրել, թե իրականում որտեղից են ծնվում բիզնեսին հուզող հարցերը»,– ասաց Մ. Զադոյանը:

Ի դեպ, ոչ միայն բիզնեսի ներկայացուցիչները, այլև բոլորը այս հարթակի միջոցով կարող են ծանոթանալ բոլոր օրենսդրական փոփոխություններին, գործող օրենքներին, տեսնել, թե ինչ սեմինարներ են եղել հանրային–մասնավոր հատվածի համագործակցության շրջանակներում, բարձրացված հարցերի շուրջ ինչ քննարկումներ են կազմակերպվել:

«Վիրտուալ հարթակը հնարավորություն է տալիս ոչ միայն կոռուպցիոն դեպքերի և խնդիրների մասին բարձրաձայնել, այլև պրակտիկ կյանքում օրենքների կիրառման հետևանքով առաջացած խնդիրների մասին առաջարկություններ ներկայացնել»,– ասաց Մ. Զադոյանը:

Կայքում կա նաև հաջողության պատուհան բաժինը, որտեղ ներկայացվում են այն պատմությունները, որոնք նաև ուսանելի կարող են լինել կայքի մնացած օգտվողների համար:

«Այս հարթակի միջոցով հարց էր բարձրացվել պետական գնումների մասին, որով տեղեկացնում էին, որ կա մի ընկերություն, որն այնպես է իր տեխնիկական բնութագիրը մշակում, որ մշտապես նույն ընկերությունն է հաղթում: Մենք ահազանգի հետքերով դիմեցինք Պաշտպանության և Ֆինանսների նախարարություններին:

ՊՆ–ից մեզ ասացին, որ ամեն ինչ կարգին է, և իրենք երբեք օրենք չեն խախտել, իսկ Ֆինանսների նախարարությունից մեզ ասացին, որ տարբեր նախարարությունների մասով էլ նմանատիպ բողոքները շատ–շատ են: Եվ հիմա մշակվում է ընտրանքները կարգավորող իրավական ակտ, որի միջոցով հնարավոր կլինի կառավարել այդ ռիսկերը»,– ասաց Մ. Զադոյանը:

 

Արմինե Գրիգորյան

 

website by Sargssyan