Հորիզոնական մոնիթորինգի համակարգ՝ օրինապահ հարկ վճարողների հ...
ԱՄՆ–ը 2018–ին չի տեղափոխի իր դեսպանությունը Երուսաղեմ
Եգիպտոսում մեկնարկել է Երուսաղեմի պաշտպանության միջազգային հ...
Սիրիական նոր ռազմավարություն՝ ըստ Թիլերսոնի
Բարսելոնը կրկին անկախական գույներով է ներկվում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ են նշանակում Ձեր երազները. Երազահան Դանի Ալվեշի այս «հրաշալի» կատարումը կխենթացնի բոլորին Այս դուռը չեն բացել արդեն 4000 տարի. Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ կա այնտեղ թաքնված Ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե ինչպիսին է արտաքինից փոքր թվացող այս տնակը ներսից. Այն իսկական պալատ է 10 խելահեղ լուսանկար, որոնցից աչք կտրելն ուղղակի անհնար է Հենրիխ Մխիթարյանը ժամանեց Լոնդոն՝ բուժզննման. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տղան լճի մեջ նկատեց տարօրինակ մի բան. Այն ինչ հայտնաբերեցին նրա ծնողներն այնտեղ, իրոք, շշմեցնող է Զույգը որդեգրել էր այս 9-ամյա աղջկան. Բայց երբ իմացան ճշմարտությունը, նրանք ուղղակի սարսափեցին Երիտասարդը տեսավ ծովի ալիքների վրա լողացող դատարկ շիշ. Իսկ երբ բացեց այն, մազերը բիզ-բիզ կանգնեցին. Դուք կսարսափեք, երբ իմանաք՝ ինչու 2018-ն ամենաերջանիկ տարին կլինի կենդանակերպի այս 4 նշանների համար Երևանում քրեական հեղինակության են ձերբակալել Մինչև նոյեմբեր ամիս փակ է լինելու Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածը «Մայրաքաղաք» հաղորդաշարի անդրադարձը՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումների գործընթացին Արտաքինից փոքր թվացող այս տնակը իսկական պալատ է. Տեսնելով, թե ինչպիսին է այն ներսից՝ Ձեր բերանը բաց կմնա ԹԵՍՏ Օշոից․ Ինչի՞ մասին Ձեզ կպատմեն Դզեն քարտերը Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման Այն ինչ գտավ ռուս բլոգերն այս լքված տան մեջ, դեռ երկար կհիշեն բոլորը. Գաղտնիքների բացահայտման հետքերով Պելեի առողջական վիճակը վատթարացել է. Նրան տեղափոխել են հիվանդանոց Այս երեխան ցավերի պատճառով ցանկանում էր շուտ մահանալ. Բայց եղավ այն, ինչին ոչ ոք չէր հավատում Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում

Իմիտացիա անելու փորձը հաջողություն չի ունենա

«Փաստ» օրաթերթը ներկայացնում է ՀՀ–ն կկատարի՞ ՀՀ–ԵՄ համաձայնագրի դատական բարեփոխումների պահանջը հարցի պատասխանը

 

Հայաստան–Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բարեփոխումներ է նախատեսում նաև դատաիրավական ոլորտում: Մասնավորապես համաձայնագրի 4–րդ հոդվածի երրորդ կետով սահմանվում է, որ կողմերը պետք է համագործակցեն դատական և իրավական բարեփոխումների հետագա առաջընթացի ապահովման հարցում այնպես, որ երաշխավորվի դատական համակարգի, քրեական հետապնդման և իրավապահ համակարգի անկախությունը, որակն ու արդյունավետությունը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով, ՀՀ–ն ունի նշված բարեփոխումներն իրականացնելու հնարավորությունը, բայց հարցն այն է՝ կիրականացնի՞, թե ոչ:

«ԵՄ համաձայնագրի ստորագրման առաջնահերթ հարցերից մեկը դատական և իրավապահ համակարգի բարեփոխման հարցն է: Մասնավորապես, երբ շեշտվում է անկախությունը: Բայց գիտենք, որ դատական համակարգը կախվածության մեջ է գործադիր մարմնից, ինչը թույլ չի տալիս, որ այդ համակարգը առանձնանա և անկախանա: Նախագահն ինքն է նշանակում դատավորներին, և այդպիսով այդ համակարգն ամբողջությամբ պահում է իր ձեռքում:

Ես չգիտեմ՝ բարեփոխելու կամքը կունենա՞ն, երբ դատական համակարգը մեզ մոտ շատ վատ իրավիճակում է: Տեսնում ենք, թե որքան անմեղ մարդիկ կան, ովքեր անհիմն մեղադրանքներով հայտնվել են բանտերում, ինչ–որ հաշվեհարդարների, վրեժխնդրությունների զոհ են դարձել: Տեսնում ենք նաև, թե ինչպես են հիվանդ մարդկանց պահում կալանքի տակ: Մարդկանց անպայման կալանավայր են տեղափոխում և այլ խափանման միջոցներ չեն ընտրում:

Դատական համակարգն ամբողջությամբ պետք է բարեփոխվի, բայց իշխանությունը չի գնա դրան, որովհետև իր հենարանը հենց դատական համակարգն է: Այդ համակարգով կեղծում են այն ամենն, ինչ ուզում են»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Հարցին, թե համաձայնագրի ստորագրումից հետո կա՞ն ճանապարհներ, որոնցով իշխանությունը կկարողանա քողարկել նշված պահանջը չկատարելու փաստը, Ժ. Ալեքսանյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ իշխանությունը քողարկելու խնդիր չի դնում: Շատ բաց է այդ առումով: Համաձայնագիրը ստորագրելուց արդեն գրեթե մեկ ամիս է անցել, բայց տեսնում ենք աղմկահարույց դատավարություններ, որտեղ, օրինակ, Կարո Եղնուկյանը ծանր վիճակում է, առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով դատական նիստերը հետաձգվում են, բայց այդուհանդերձ նրա խափանման միջոցը չի փոխվում:

Պետք է սկսեին ինչ–որ քայլեր անել, բայց իրենք միայն ձևական բարեփոխումներ են անում, որոնցից մեկն, օրինակ, Երևանում մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման որոշման նախագիծն է: Սա ողջունելի է, եթե իսկապես իր նպատակին է ծառայելու: Բայց չեմ պատկերացնում, որ ՀՀ–ն ի վերջո քաղբանտարկյալներ չի ունենալու կամ դատարանը կունենա այն ազատությունն ու անկախությունը, որ ազատ կարձակի քաղբանտարկյալներին: Մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ հարցերը լուծվում: Պետք է այս ընթացքում քայլեր անեին, բայց չեն անում:

Ես չեմ ուզում այդքան ծայրաստիճան վատատես լինել, գուցե՞ ժամանակ է պետք, քանի որ դեռ պետք է վավերացվի համաձայնագիրը: Բայց ամեն դեպքում կա Ուկրաինայի և այլ երկրների փորձը: ԵՄ–ն նաև գումարներ է խոստանում այդ բարեփոխումների համար: Կարծում եմ՝ եթե բարեփոխումներ չիրականացնեն, ԵՄ–ն ՀՀ–ին պարզապես այդ գումարները չի տա:

Բարեփոխումների իմիտացիա անելու փորձը ևս հաջողություն չի ունենա, որովհետև արդեն լավ գիտեն իրենց իմիտացիաների մասին: Իշխանությունն, այնուամենայնիվ, բռնել է ձևական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհը»,– նշեց իրավապաշտպանը՝ նկատի ունենալով Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծը:

«ՀՀ–ում դատական համակարգը զրոյի է հավասարեցված: Օրինակ է «Սասնա ծռերի» անդամներին հենց դատարանի շենքում ծեծի ենթարկելը: Դատարանի շենքը դարձավ հանցագործության վայր, երբ դատարանն այն տեղն է, որտեղ արդարադատություն է իրականացվում: Այս պայմաններում չեմ պատկերացնում, թե իշխանությունն ինչպե՞ս պետք է բարեփոխի դատական համակարգը: Այնուամենայնիվ, շատ կցանկանայի, որ բարեփոխում լիներ: Եթե ունենանք անկախ դատական համակարգ, մենք կունենանք ամեն ինչ»,– եզրափակեց Ժ. Ալեքսանյանը:

 

Աննա Բադալյան

 

website by Sargssyan